ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Հեղինակ՝ Narek. Sunday, July 18, 2010 21:51 - չքննարկված
Երբ «Հանրային Խորհուրդ» (ՀԽ) կոչեցյալը համագործակցում է իշխանությունում ծվարած խավարիչներին, ծնվում է « ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ»…
«ԼԵԶՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ» ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական և բարոյահոգեբանական ծանր ճգնաժամ է ապրում: ՀՀ հասարակության ընդհանուր թմբիրային վիճակը, որ պայմանավորված է, նախ և առաջ, հայոց արժեհամակարգի խախտված չափանիշներով, վտանգում է մեր անկախությունը, պարարտ հող ստեղծում անդառնալի պարտությունների համար:
Մասնավորապես, ոտնահարված է մեր մայրենիի` հայոց լեզվի կարգավիճակը տառացիորեն բոլոր բնագավառներում, այդ թվում՝ պետական համակարգում: Մինչդեռ հայերենը` Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, մեր անկախության և անվտանգության հիմքերի հիմքն է՝ լեզվամտածողության ու հանրակրթության, ազգային ինքնության և արժանապատվության, ինքնաճանաչման և ինքնագնահատման ողնաշարը:
Այս տեսանկյունից դատելով` ներկա ժամանակահատվածում անհրաժեշտ է մշտական և համակողմանի աշխատանք հայոց լեզվի դերի գիտակցման և ներկա վիճակի առողջացման ուղղությամբ: Սույն հռչակագրով կյանքի կոչվող նախաձեռնությունն սկիզբն է ուշացած, սակայն անհրաժեշտ միջոցառումների:
Քանի որ ՀՀ կրթության և գիտության նախարարության մեջ դավադրաբար խցկված Լեզվի պետական տեսչությունը չի կատարում օրենսդրորեն սահմանված իր պարտականությունները, մենք հայտարարում ենք «Լեզվի ժողովրդական տեսչության» ստեղծման մասին: Այդ հասարակական կառույցը իր ձեռքը կվերցնի և կիրականացնի այն գործառույթները, որոնք վերապահված են լեզվի պետական տեսչությանը, նաև կհետևի լեզվական իրավիճակին սփյուռքահայ գաղթօջախներում:
Աշխատանքն առայժմ կազմակերպվելու է նոր կայքի շուրջ` մի շարք առանցքային ուղղություններով.
- կկուտակվի Հայաստանում և սփյուռքահայ գաղթօջախներում հայոց լեզվի վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն՝ հագեցած մասնագիտական վերլուծություններով, լուսանկարներով, տեսադարանով, ձայնադարանով և համապատասխան այլ նյութերով.
- անհաշտ և հետևողական պայքար կմղվի ՀՀ Սահմանադրության, Լեզվի օրենքի և այլ օրենքների ու ենթաօրենսդրական իրավական ակտերի լեզվական պահանջների խախտումների, չարափոխումների, օտարաբանությունների դեմ` ընդհուպ մինչև դատական հայցեր հարուցելը, ինչ կոչում ու պաշտոն էլ ունենան խախտողները և ինչ հանգամանքներում էլ կատարված լինեն խախտումները.
- փորձագիտական խորությամբ կքննարկվեն ՀՀ-ում նախատեսվող և առկա օրենքների, զանգվածային լրատվամիջոցների, գերատեսչությունների և գովազդի լեզուն.
- ուշադրության կենտրոնում կլինեն հանրակրթության վիճակը` ներառյալ դասագրքերի լեզուն և ոճը, ինչպես նաև պետական մարմինների գրագրությունների և պետական ծառայողների պաշտոնական ելույթների լեզուն։
Հայոց լեզուն մեր սրբություն սրբոցն է, մեր գոյատևման երաշխիքը։ Ովքեր չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ այս անքննարկելի ճշմարտությունը, դատապարտված են արժանանալու մեր ժողովրդի ներկա ու գալիք սերունդների նզովքին և անխնա հակազդեցությանը: Մենք ազգովի պետք է լծվենք լեզվապահպանության, ասել է թե` ազգապահպանության գործին։ Մեր լեզուն մեր հայրենիքն է, իսկ առանց հայրենիքի` մարդը ոչինչ է:
Հայտնելով մեր վճռականությունը` իրականացնելու վերոնշյալ գործառույթները` կոչ ենք ուղղում բոլոր հայորդիներին ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Ջավախքում և սփյուռքում՝ սատարելու մեր աշխատանքին իրենց իսկ նախընտրած ձևերով ու միջոցներով։
ԼԵԶՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈւՆ
www.lezu.am
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ: