ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, August 2, 2009 11:52 - 3 քննարկում

Դավաճանության կրկներգ՝ գրված 1918-ին, Բաթումիում

Հայ-թուրքական հերթական պայմանավորվածությունն անհանգստացնում է

Հայթուրքշվեյցարական պայմանավորվածությունները և «Ճանապարհային քարտեզի» ստորագրումը 2009-ի ապրիլի 23-ին բնականաբար մտահոգություններ են առաջացրել համայն հայության ամենալայն շրջանակներում՝ ամբողջ աշխարհում: Հասկանալու համար հնարավոր վտանգներն ու սպառնալիքները հարկավոր է ուսումնասիրել դիվանագիտական քայլերի այն ամբողջ փաթեթը, որ նախկինում գործարկվել է հայթուրքական հարաբերություններում՝ սկսած 1918 թվականից: Նախապես ասենք, որ ներկայացնելու ենք երեք պայմանագրեր ՝ Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, որոնք երեքն էլ օրինական չեն՝ ըստ միջազգային իրավունքի սկզբունքների :

1918-ին Սարդարապատի հաղթանակից մեկ շաբաթ անց՝ հունիսի 4-ին, Բաթումիում հայկական պատվիրակությունը Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ կնքեց կապիտուլյացիայի պայմանագիր թուրքերի հետ, որը պատմությանը հայտնի է Բաթումիի պայմանագիր անունով: Այդ պայմանագրում և հետագայում նույն Խատիսյանի կնքած մեկ այլ 1920-ի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրում ներառված դրույթներից շատերը զարմանահրաշ կերպով վերակենդանացման նշաններ են ցույց տալիս մեր օրերում:
Հիշենք դրանք:

Բաթումի պայմանագրի 4-րդ հոդվածում ասվում է.«Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի նրանից՝ երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»:
5-րդ հոդվածում.«Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի և չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես և զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ »:
11-րդ հոդվածում.«Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ էվակուացվեն այնտեղ գտնվող բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես և ապահովել, որ այդ էվակուացումը առիթ չտա որևէ ընդհարման»:

Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-րդ հոդվածում ասվում է.«…Հայաստանի կառավարությունը համաձայնում է, բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով: Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… »
5-րդ հոդվածումԻր կողմից Թուրքիայիկառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը և երբ Հայաստանի հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով »:
8-
րդ հոդվածումԹուրքիայիկառավարությունը հավաստիացնում է, որ անկեղծորեն ձգտում է օգնություն և աջակցություն ցույց տալ Հայաստանի կառավարությանը՝ նրա հեղինակության զարգացման և ամրապնդման գործում »:
11-րդ հոդվածում.«Պայմանավորվող կողմերը պարտավորվում են երկու կողմերին ինչպես սայլուղիներով, այնպես էլ մյուս ճանապարհներով մեկ երկրից մյուսը մարդկանց ու ապրանքների ազատ տեղափոխության իրավունք տալ և հրաժարում ինչպես ծովից, այնպես էլ որևէ ուրիշ երկրից եկող ապրանքների վրա դրվող տրանզիտային մաքսերից: Հայաստանի կառավարությունը պարտավորվում է հրաժարվել տրանզիտային մաքսերի ամեն տեսակ իրավունքներից այն ապրանքների, սայլերի, վագոնների վերաբերմամբ, որ Թուրքիայից տրանզիտով գալիս են Ադրբեջան, Պարսկաստան, Վրաստան և ետ են դառնում »:
12-րդ հոդվածում.«Թուրքիայի… կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի… տերիտորիայում»:

Սրան հավելենք 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի«Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագրի» մի քանի հոդվածներ:
8-րդ հոդված.«Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում է իրեն տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ : Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաև Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ»:
9-րդ հոդվածում.«Երկու երկրների միջև հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու համար, Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ երկաթուղային, հեռագրային և հաղորդակցության այլ միջոցները պահպանելու և որքան հնարավոր է արագ զարգացնելու, ինչպես նաև առանց որևէ խափանումների երկու երկրների միջև մարդկանց ու ապրանքների ազատ փոխադրումն ապահովելու նպատակով ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները »:
15-րդ հոդվածում.«Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց »:

Ուշադիր ընթերցողի համար ամեն ինչ հստակ է, պարզ և մեր մեկնաբանությունների կարիքը չկա բնավ: Պարզապես նշենք, Ալեքսանդր Խատիսյանը թուրքերին զիջեց այն ամենը՝ ինչ հնարավոր էր զիջել: Ռուսաստանը իր հերթին հայերի անունից Թուրքիային զիջեց այն ամենը՝ ինչ կուզենային զիջել հենց իրենք՝ եվրոպական գերտերությունները : Ահա այս նախադեպային գործընթացներն ու պայմանագրերում ներառված հոդվածներն են, որ չեն թողնում հանգիստ հետևել հայ-թուրքական նոր պայմանավորվածություններին ու հավատալ, թե «Ճանապարհային քարտեզում» ՀՀ-ն չի արել ոչ մի զիջում Թուրքիային: Պարզապես անհավատալի է, որ հին խաղացողների՝ եվրոպական գերտերությունների, այժմ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ակնհայտ ճնշումների տակ ձեռք բերված նոր պայմանավորվածություններում Թուրքիան նախապայմաններ չի առաջադրել ՀՀ-ին և պահպանելով «ազնիվ խաղի» կանոնները՝ փորձել է հարաբերությունները բարելավել ՀՀ-ի հետ:
Բայց շարունակենք մեր դիտարկումները:

«Նոյյան Տապանը» տեղեկացնում է, որ «Թուրքական ընկերությունը ծրագրում է զրահատեխնիկա վաճառել Հայաստանին: Թուրքական “Nurol Makina ve Sanayi” ընկերությունը Հայաստանի հետ վարում է հասարակական իրադարձություններին միջամտելու ժամանակ օգտագործվող զրահատեխնիկայի առք ու վաճառքի վերաբերյալ բանակցություններ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Հյուրրիյեթ» օրաթերթը, հայտարարել է ընկերության փոխտնօրեն Թանժու Թորունը» (05.02.2009, Azg.am):
Այնուհետև ստացվում է հաջորդ լրատվությունը.«Ազգային ժողովի ապրիլի 29-ի նիստը սկսվեց քվեարկություններով: Պատգամավորները քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեցին «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթը»:

«Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները վերաբերում են ոստիկանության զորքերի մասսայական ցույցերն ու հավաքները, անկարգությունները ցրելու համար օգտագործվող հատուկ միջոցների կիրառմանը՝ արցունքաբեր գազի, ռետինե մահակների ու ռետինե փամփուշտների, ձեռնաշխթաների, շների, զենքի կիրառմանը: Ինչպես նաև թուրքական արտադրության հատուկ զրահատեխնիկայի օգտագործմանը, որ վաճառում են մեզ: Պատրաստ են նաև խճողված փողոցները շրջանցող հատուկ նշանակության ճանապարհները, որով կարող են արագընթաց տեղափոխվել հատուկ տեխնիկական միջոցներն ու զրահատեխնիկան:

Սրան հավելենք ապօրինի զենք զինամթերքի առգրավմանը միտված ՀՀ նախագահական նախընտրական և հետընտրական ողջ քարոզարշավն ու գործողությունները և պատկերը ամբողջական կդառնա:
Եթե չլինեին մարտիմեկյան վերջին իրադարձություններն ու դրան հաջորդող գործողությունները՝ գուցե դեռ հավատայինք, որ հայ-թուրք-շվեյցարական պայմանավորվածությունները ՀՀ-ին ուղղված ու պարտադրված հատուկ նախապայմաններ չեն պարունակում:
Բայց ո՜չ անցյալի փորձը և ո՜չ էլ ներկայի քաղաքական հայտարարություններն ու զարգացումները այդպիսի լավատեսության հիմքեր չեն տալիս:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papken Hartunian
Aug 3, 2009 15:48