Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, March 16, 2009 10:59 - 7 քննարկում

«Կովկասի գերուհին» Հայաստանն է… և ի՞նչ է ասում Սաախովը Լևոնի մասին

* ՇԱՆԹ
*************************************************************
ԱՍՏՎԱԾ ՈՉ ԱՆԻ, ՈՐ ԴԱՌՆԱ ՔԱՂԱՔԱՊԵՏ.
քաղաքապետարանի շենքի ճակատին առաջինը կծածանի Իսրայելի դրոշը ու
Երևանը կդառնա այն կենտրոնը, որտեղ իրենց մկրտությունը կստանան Եհովականների շարքերը համալրող Հայաստանի շրջանների երիտասարդները:
Արդեն տիկին Լյուդմիլան նրանց հետ շուրջօրյա զբոսանքի է դուրս գալիս:

—————————
Այս Լևոնախտով տառապողները կարծում են թե Ռոբերտին ու Սերժին
շատ սիրելուց է, որ մերժում ենք Լևոնին ու նրա նոր վերաձևավորված
ոհմակին.
Չէ, էդպես չի. երբ հիշում եմ Լևոնին, սրանք իմ աչքին այո սուրբ են երևում, Էլ չեմ ասում Լևոնի շրջապատի ՀՀՇ-ական ոհմակին, որ սոված գայլերի նման սպասում են իրենց աստեղնային ժամին: Կարո՞ղ եք Լևոնի կողքի կանգնածների մեջ մի ազնիվ, ազգին անկեղծորեն նվիրյալ, անբիծ կենսագրությամբ մեկին ցույց տալ,
իհարկե’ ոչ: Էլ ինչի՞ համար նրա կողմնակիցը լինեմ, հանուն այն բանի, որ
իրենք կուշտ փորերով, սովածներին կեղծ խոստումներ տալով հանել են հրապարա՞կ,
ազգին երկու մասի բաժանելով, արյուն թափելով. հայի արյուն
Չէ, ես ինքնասիրություն ունեմ, ինձ դեռ չի լքել հիշողությունս ու ամենակարևորը,
12 շնչից բաղկացած ընտանիքս հրաշքով փրկվեց. հայտնվեց օտարության մեջ:
Ես այդ մասին գրել եմ հենց իրեն, երբ նա “ԱԶԳ”-ֆորումի հյուրն էր.
“ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍՓՅՈՒՌՔԻՑ” վերնագրով: Եթե սխալ էի, թող իհարկե արդարանար «ԼԵՎՈՆ ԹԱԳԱՎՈՐԸ”. երկու տողով նամակիս պատասխաներ, եթե արդարանալու բան ուներ:
Մի քանի օր առաջ քննարկումներում մեկը մի գեղեցիկ ձևակերպում էր տվել,
թե ինչու՞ է սիրում Սերժին.
“Ինչքան շատ եմ ճանաչում Լևոնին,
Այնքան շատ եմ սիրում Սերտժին”
ՀԱՆճԱՐԵ՜Ղ ԲԱՆԱՁԵՎ………
Այնքա՜ն խոր իմաստ կա այս մի նախադասության մեջ. այնքա՜ն հարցերի պատասխան տրվող Իրականություն:
Մեր քաշած ցուրտը, մութը, սովը մի կողմ դրած , մի զգացում էր այդ տարիներին պատել ինձ. փոշմանել էի, որ աշխարհ եմ եկել ու ականատեսն եմ
հայրենիքիս կործանման: Իսկ հիմա ավելի ահաոր միտքեր են սիրտս կեղեքում.
Ինչու՞ պիտի իմ սերունդը օտարվի իր օճախից, հայրենիքից, ինչու՞ պիտի 10- 20- տարի
հետո մեր թոռները օտար լեզվով խոսեն, կամ օտարի հետ ամուսնանան…
միթե՞ ուծացման վտանգը մեր ընտանիքին չի սպառնում, ինչպե՞ս չանհանգստանանք մեր
հետագա սերունդի հայապահպանման հարցում: Հենց հիմա տեսնում եմ այդ
գալիքը, նրանց ապագան…
Այսօր, երբ մենք դեռ կանք, ստիպում ենք, որ տանը հայերեն խոսեն, բայց հետո՞, երբ խորն ենք մտածում , թուրքի կիսատ թողածը Լևոնը շարունակեց. հայաթափեց Հայաստանը, կերավ, թալանեց, ամպենաթողության ու սպանությունների հիմնադիրը
եղավ: Եթե շատ թե քիչ այն տարիներին հետևել ես քաղաքականությանը,
Ղարաբաղյան պատերազմի այսօրվա թնջուկը Լևոնի մեղքով եղավ. զինադադարից հետո նա չկարողացավ տեր կանգնել մեր հաղթանակներին. մի պահ լուրեր պտտվեցին, որ մերոնք անարգել առաջ են գնում. անգամ Բաքուն գրավելու
լուրեր շրջանառվեց. այդ ժամանակ էր, որ խորամանկ Ալիևը կանխազգաց, որ
հայը կատաղել է ու հնարավոր չէ հայի դեմն առնել ու ստիպված եղավ
դիմել խորամանկության.
գործը տարավ դեպի բանակցություններ, բայց ինչու՞ Լևոն ընկար Ալիևի որոգայթը. ե՞րբ է եղել
աշխարհի պրակտիկայում, որ պարտվող կողմն է իր կամքը թելադրում հաղթողին.
ասեմ, որ ես այդ տարիներից եմ պայքարում Լևոնի դիվանագիտական անկարողության դեմ. չեմ ուզում ընդարձակվել, նամանավանդ այս կայքէջում. որտեղ, ինչ, ինչպես…
Հիմա էլ 10-ն ամյա ընդհատակից ելնելով ո´չ կերավ, ո´չ խմեց ու մեկեն հայտարարեց այն, որ շատերս ապշահար եղանք.
(իհարկե խելքը գլխին մարդկանց մասին է խոսքը) , որ Ղարաբաղը պետք է լինի ” Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության իրավունքով”, իսկ մեր ոչխար ժողովրդի մեջ, որ ոչխարի հոտի նման 10 oր ու գիշեր փռվել էին ասֆալտին երգում ու պարում էին հրեական “ՀԱՎԱՆԳԻԼԱ”,
մի առողջ դատողության տեր, մի հայրենասեր չգտնվեց, որ հարց տար,-
Բա եթե Ղարաբաղը պետք է տայինք Ադրբեջանցուն, էլ ինչի համար էր մեր կռիվը’ 4 տարի ձգվող արյունահեղ պատերազմը:
Պատասխանը մեկն էր, որ մինչև ուղն ու ծուծը թալանեի’ն երկիրը ու երբ տեսան էլ թալանելու ոչինչ չի մնացել. այնպես են բզկտել  ու կաթվածահար արել,որ
հնարավոր չէ այլևս խելքի բերել, Ստիպված, խորդակվող նավը լքող առնետների
նման մեկիկ-մեկիկ հրաժարական տվեցին: Էլ չեմ ասում ցեղասպանության
ճանաչման դիմաց Լևոնը ժողովրդին խոստանում է Թուրքիայի սահմանի բացումը:
ՈՒ այսպիսի սրիկաներին ու ազգակործաններին հաջողվում է ազգը պառակտել.
համախոհներ հավաքել, որ իր սիոնիստ շրջապատի հետ երկիրը կործանի:
Փառք ու պատիվ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որ մարտի 1-ին
կանխեցին սիոնիստների մուտքը Հայաստան: ճիշտ է 10-ը հայի արյան գնով կանխվեց, բայց փրկվեցին հազարավոր կյանքեր ու ամենակարևորը’ Հայաստանը
չդարձավ սիոնիստների հավաքատեղի. պահպանեց մեր հավատքը և մենք
տեր ենք և Ղարաբաղյան խնդրի լուծմանը ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթներից ելնելով, և Ցեղասպանության խնդիրը չենք փոխանակում սահմանի բացման հետ. Լավ է սոված փորով ապրենք, քան թե ստամոքսի գոհացման համար ուրանանք 1,5միլիոն անմեղ նահատակներին ու մեր պապերի երկրը
բաշխենք թուրքին: Իրեն այդքան գրագետ հորջորջող Լևոնը թող մի քիչ քաղաքագիտության դասեր սերտի Արմեն Այվազյանի, կամ Արա Պապյանի մոտ.
ամոթ չէ. հայը չի ծնկել ու պահանջատեր է արդար պահանջի դատով ի լուր աշխարհի քաղաքակիրթ մարդկության, ովքեր չեն վարանի ու չեն երկմտի հանուն շահի ու 1893-1923թթ կորակեն ցեղասպանություն. 20-րդ դարի առաջին
ցեղասպանությունը, որի ընթացքում հայը 1,5մարդկային զոհերից զատ զրկվեց
իր 4000ամյա բնօրրանից: Աղոթենք, որ Աստված Դեմոկրատներին Ամերիկայի կոնգրեսում կտա այնքան համարձակություն, որ ջուր չեն լցնի թուրքական քարոզչամեքենային ու Օբաման կկատարի Հայկական համայքին տված իր խոստում:
ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԱԶԳԻՆ ՊԱՀԱՊԱՆ:

Դավիթ Մեծահոգին գրել է..
Շանթն ինչպես միշտ հիացնում է իր մտքերի պայծառ ու տրամաբանական շարադրությամբ:
Ես լիովին համամիտ եմ նրա բոլոր եզրահանգումներին ու նախքան իմ կարծիքն այս հաղորդագրության մասին հայտնելը կասեմ թե ինչու ընտրեցի հարգարժան Շանթի հենց այս մեկնաբանությունը:
Երբ ինձ հետաքրքրող որևէ հոդված եմ գտնում` այն ընթերցելուց հետո անցնում եմ մեկնաբանություններին ու ժամանակի զղության պատճառով դրանց մեջ ընտրում եմ այն մեկնաբանությունները, որոնք այդ պահին ամենաշատն են ջնջված: Փորձը ցույց է տալիս, որ ջնջելու հնարավորությունից օգտվում են միայն ապազգային ուժերի համախոհներն ու ներկայացուցիչները: Նրանք հակափաստարկներ չունենալու պատճառով դիմում են կամ այդ ձևին, կամ հայհոյանքին: Այսպիսով` որպես կանոն ամենից հաճախ ջնջվում են հենց ճշմարտությունն արտացոլող ու իրերն իրենց անուններով կոչող մեկնաբանությունները: Իսկ դա այպես է, որովհետև նրանք ոչ թե մեծամասնություն են կազմում այստեղ, այլ պարզապես քնում ու վեր են կենում են այստեղ, քանի որ այլ անելիք չունեն` բացի քայքայիչ գործունեություն ծավալելուց: Այդ նպատակով նրանցից յուրաքանչյուրը մի քանի նիկ ունի ու դժվար չէ տարբերակել դրանց մյուսներից:
.
Հիմա ԼՏՊ-ի քաղաքապետ առաջադրվելու մասին:
Սա մի նպատակ ունի, ավելի խորացնել 2007 թվականին սկսած պառակտման պրոցեսը: Որ հանրապետության առողջ ուժերը միջոցների առաջ խտրություն չպետք է դնեն ու ամեն կերպ` թեկուզ մասսայական ընտրակեղծիքներ կիրառելով թույլ չտան թշնամական ուժերին որևէ հաջողության հասնելու դա Հայ առվամոլների կոնգրեսին ու իր ոհմակապետին էլ է հայտնի, իսկ իրենք գիտակցաբար են գնում այդ դիվային խաղին, որպեսզի երկիրն հասցնեն քաղաքացիական առճակատումների ու նոր զոհերի:
Ստեղծված իրադրության մեջ երկու ելք եմ տեսնում:Ինչպես «Կովկասի գերուհին» ֆիլմի Սաախովն էր ասում`
– Կամ մենք լևոնին դատարան կտանենք(Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ գործած ոճիրների ու մարտի 1-ի կազմակերպման համար), կամ նա մեզ՝ ԶԱԳՍ(քաղաքացիական պատերազմի ու Հայաստանի վերջնական կործանման):



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Mar 16, 2009 12:24