ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 1, 2009 8:30 - 4 քննարկում

ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՆԺԴԵՀԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՆԺԴԵՀԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Նոր Տարվա լավագույն մաղթանքներս և երազանքս,աշխարահասփյուռ Հայությանս համար…
ԱՆՀԱՏ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Առանձին անհատի ընկերային դիրքավորումը, – նրա վերաբերմունքը դեպի իր պետությունը, – ահա՜ թե ինչով է պայմանավորվում այդ վերջինի ճակատագիրը` պետության ճակատագիրը:
Հնարավոր են հետևյալ դիրքորոշումները.
-Նախ` անհատը սիրում է իր պետությունը, և այդ դեպքում գործում է անձնվիրաբար, զոհաբերվում ու տառապում է նրա` որով և նրա հզորացման ու պաշտպանման համար:
-Նա խորթանում է իր պետությունից` դառնում անտարբեր դեպի նրա ճակատագիրը, որով վերջինը դառնում է տկար և դյուրակործան:
-Վերջապես նա` անհատը, թշնամանում է իր պետությանը և աշխատում ի կորուստ նրա:
Պատմությամբ հաստատված են հետևյալ ճշմարտությունները.
-Մարդը չի կռվում այն բանի համար, որը իրենը չի համարում իրավական, թե բարոյական տեսակետով:
-Արիաբար մարտնչում է նա, ով տրամադիր է անձնվիրաբար գործելու այն հավաքականության համար, որին պատկանում է:
-Անարի է զոհաբերվելու անտրամադիր ամեն անհատ, անկախ իր ընկերային դիրքից, իր խառնվածքից ու հասակից:
Որով, – եզրակացնում են որոշ ուղղության պատկանող ընկերաբաններ, – անհատին պիտի դնել այնպիսի վիճակում, որ նա հավատարմանա իր պետությանը և իր ճակատագիրը չզատե նրա ճակատագրից:
Սիրո և նվիրումի մասին խոսք չի կարող լինել այնտեղ, ուր տիրապետող է եսական շահը: Սեր դեպի հայրենի երկիրն ու ժողովուրդը ենթադրում է բացարձակ նվիրվածություն հայրենիքին: Բարձր էթիկականություն է հայրենասիրությունը: Գոյություն ունի սոցիալական մի հատիկ զգացում, որ եսական շահասիրություն չի վերցնում: Եվ դա հայրենասիրությունն է: Այդ նվիրական զգացումն է մայրը պատմության ողջ հերոսականի: Դրա շնորհիվ են ապրել, գերապրել թվապես տկար ժողովուրդները
Այս խռով, խավար և նենգ ժամանակներում, երբ այնքան մեծ և իրական է վտանգը մեր ցեղի համար, քե՜զ, հայ երիտասարդություն, ես քե՜զ իմ անհանգստացուցիչ աղաղակն եմ ուղղում
Հոգեփոխել քե՜զ կուզեի ճշմարտության ուժով, փրկել քեզ և քո միջոցով գաղութահյությունը կեղծիքի գոյությունից,
չէ՜, ես հավատում եմ քեզ, քո ներքին մարդուն և Հային: Հավատում եմ, որ դու հրամայողաբար պիտի դառնաս ուխտված և վրիժակ սերունդ` դյուցազնական սերունդը մեր, որի ջանքերով Հայաստան երկիրը պետք է դառնա Նոր Սպարտա Արևելքի սրտի մեջ: Ես հավատում եմ քեզ և ահա թե ինչու եմ քեզ ուղղում իմ առաջին ՙBon quart՚-ը
ԱՅՍՊԵ՜Ս Է ԱՍԵԼ ՆԺԴԵՀԸ



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hrayr
Jan 1, 2009 15:26