Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, December 11, 2008 13:53 - 1 քննարկում

ՈՀՄԱԿԻ ԳԶՎՐՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՄ Ո՞Վ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

VAN գրել է:
ՈՒçադրություն
ՈՀՄԱԿԻ ԳԶՎՐՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՄ Ո՞Վ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՄԱԼՅԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ
Գաղտնիք չէ, որ մեզ պատուհասած աղետի օրերին, և ոչ միայն օրերին, ամիսներ շարունակ այնքան օգնություն Հայաստան եկավ (սննդամթերքից մինչև ծանր տեխնիկա, տարադրամ), որ թվում էր՝ ոչ միայն աղետի գոտին կվերականգնվի, այլև մի նոր Հայաստան կկառուցվի: 10 օրվա ընթացքում 900 վերամբարձ կռունկ մեր երկիր մտավ: Գուցեև այդպես էլ լիներ, եթե իշխանության եկած ՀՀՇ ուժերը աչք դրած չլինեին այդ «ավարին»: Վիշտ ու ցավ տեսած հազարավոր անօթևան մարդկանց ոսկորը բարակեց, հավատը մարեց ժամանակի ալան-թալանից: Ու որպեսզի այդ «իշխանիկներն» անհարկի մեղադրանքի համար իրենց պատեպատ չտան, ընդամենը մի քանի դրվագ հիշենք այդ ալան-թալանի քրոնիկոնից: Ինչպես արդեն գլխի ընկաք, հուշարարի դերում Խաչիկ Ստամբոլցյանն է, մարդ, ով այդ «բիրդան աղաների» հետ իշխանության եկավ՝ Ատոմակայանը, Նաիրիտը, Եղվարդի ջրամբարը փակելու պահանջով, սակայն կես ճանապարհից հեռացավ թիմակիցներից՝ տեսնելով երկիրը թալանելու նրանց մարմաջը…
Մարդասիրական օգնությունից զատ՝ անթիվ անհամար դրամական հաշիվներ բացվեցին ամենուր: Մոսկվայում հավատարմագրված շատ երկրների դեսպանատներ իրենց բանկային հաշիվներն ունեին: Աղետի գոտու հանձնաժողովի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը, որ այդ օրերին ջանում էր այդ հաշիվները կենտրոնացնել, փնտրտուքի արդյունքում պարզեց, որ ֆինանսների նախարար Ջանիկ Ջանոյանի սեփական բանկի հաշվեհամարին է փոխանցվել 200 միլիոն ավստրիական շիլինգ: Տարիներ շարունակ նա հանգիստ խղճով օգտագործել է այդ գումարը: Տերն ով էր, բոլորը թալանում էին, նա էլ պիտի թալաներ, ո՞ւմից էր պակաս: Ստամբոլցյանի բացահայտումից հետո միայն ակնհայտ դարձավ, որ 1 միլիոն շիլինգը իբր փոխանցվել է Սիրիա՝ հացահատիկ ներկրելու համար: Բայց վերջնական արդյունքում այդպես էլ անհայտ մնաց և′ հացահատիկի, և′ 1 միլիոնի ճակատագիրը:
Դա՝ փոխնախագահ և վարչապետ Գագիկ Հարությունյանի ղեկավարման ժամանակներն էր, որին հաջորդեց Խոսրով Հարությունյանը:
Թալան երկրորդ. «Գթություն» բարեգործական հիմնադրամի տնօրենն այսօրվա պես հիշում է, թե ինչպես Խոսրով Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ, արդեն «ժամանակավոր» անվան տակ, մեծ թվով տեխնիկա՝ բուլդոզերներ, էքսկավատորներ, ուղարկեցին Միջին Ասիա: Մեզ ոչ անհայտ շինարար Սենիկի աչքը լույս: Աղետը մեր երկրին էր պատուհասել, մենք էլ ուրիշին էինք լավություն անում: Քանի դեռ շատ ուշ չէ, գուցե հիմա մեր իրավապահները հստակեցնեն, թե դրանցից քանի՞սը Հայաստան վերադարձավ…
Իսկ մինչ այդ, Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Ստամբոլցյանի բնորոշմամբ՝ անտեր Պետրոսյանը, ռուս շինարարներին Հայաստանից «քշելու» ներքին հրաման էր տվել: Թե ինչո՞ւ, արդեն պարզ էր՝ եղած տեխնիկան, շինանյութը «լավ գնով» աճուրդի հանելու, քանի որ պահանջարկ ներկայացնողն էլ արդեն գտնվել ու իր ոտքով Հայաստան էր եկել:
Թալան երրորդ. Եկավ փոխվարչապետ Չիֆթալարյանի թալանի ժամանակը: Դժվար է ասել՝ եկել ու անմիջապես էր հարմարվել այդ կարգավիճակին, թե՞ հենց հատուկ այդ նպատակի համար էր Ուկրաինայից ժամանել: Նրա թուլությունն էլ վերամբարձ կռունկներն ու բեռնատար ավտոմեքենաներն էին, որոնք նորոգման անվան տակ Ռուսաստան էր ուղարկում: Երբ 6-7 ամիս անց Ստամբոլցյանը համոզվում է, որ այդ «նորոգումից» որևէ մեքենա չի վերադարձել, նույն հասցեով մարդ է ուղարկում: Եվ ի՞նչ է պարզվում, որ այդ հասցեում ոչ գործարան, ոչ էլ մի արհեստանոց կա: Նորոգումը՝ թալանը կոծկելու քողածածկույթ էր ընդամենը: Եվ թող մեկի մտքովն անցնի, որ այս գործում հանրապետության նախագահի մատը խառը չէ: Չիֆթալարյանին Ազգային ժողով կանչելու ու հաշվետվություն ներկայացնելու Ստամբոլցյանի բոլոր ջանքերը երկար ժամանակ սպարդյուն են անցնում: Կամ հիվանդանում էր, կամ էլ` գործուղման մեկնում: Փոխարենը՝ Ստամբոլցյանն արժանացավ Տեր-Պետրոսյանի. «Տո դու ի՞նչ քրիստոնյա ես, որտե՞ղ է քո ներման հոգին» կշտամբանքին:
Երբ պարզվեց որ աղետի գոտու գումարներից 7 միլիոն դոլարը Ռուսաստանի «Վնեշէկոնոմբանկում» է, Ստամբոլցյանը ու յոթ պատգամավոր պահանջեցին գումարը Հայաստան վերադարձնել: Մնացած բոլոր պատգամավորները, այդ թվում նաև աղետի գոտուց եկածները, դեմ եղան: Ստամբոլցյանի հավաստիացմամբ, այդ գումարի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց: Այդ ամենից հետո նա հայտարարում է, որ սա չարերի հավաք է, ու վայր դնում պատգամավորական մանդատը: Խոստանում է վերադառնալ այն ժամանակ, երբ աղետի գոտու ալան-թալանի, կաշառակերության, Չիֆթալարյանին պատասխանատվության կանչելու իր դիմում-բողոքին՝ ուղղված Կարապետ Ռուբինյանին, ընթացք կտրվի… Իսկ այդ գործը ողջ փաստաթղթերով, նախագահական պալատից այդպես էլ ոստիկանություն չհասավ: Մինչև օրս էլ անհայտ է այդ գործի ճակատագիրը:
Թալան չորրորդ. Ի հայտ էր եկել մի փաստաթուղթ, ըստ որի՝ Լոռու մարզի մի գյուղում դպրոց են շահագործման հանձել: Բայց դպրոցի շենքի հիմքը նույնիսկ փորված չէր: Կառույցի ինքնարժեքը 3 միլիոն ռուբլի էր կազմում: Եվ այդ չկառուցված դպրոցի պատրվակով Երևանի և Սպիտակի բանկերից 3-ական միլիոն ռուբլի գումար է դուրս գրվել: Պարզ հաշվարկով՝ չկառուցված դպրոցի համար 6 միլիոն ռուբլի է դուրս գրվել: Այսպես թաքուն յուրացրին նաև Արաբական Միացյալ Էմիրություններից ուղարկված մեկ բեռնանավ սուրճը, թե ի՞նչ արին, մինչև օրս գաղտնիք մնաց:
Երբ տեսան, որ Ստամբոլցյանի բերանը փակել չեն կարողանում, սկսեցին բամբասել, նրան վերագրել քաղաքի խանութների, դեղատների մի մասի սեփականությունը: Պարզվում է՝ ողջ Հայաստանում մի գող է եղել՝ դա Ստամբոլցյանն էր: Իսկ վերջինիս համոզմամբ էլ երկրի իրական գողերը առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյանն էր, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, արդեն վարչապետ Հրանտ Բագրատյանը և նախագահի ու սատանայի սպասավոր Տեր-Հուսիկ Լազարյանը: Վերջինի առաքելությունն առավել պատասխանատու էր: Նրա ձեռքով էին բոլոր կաշառքները տերերին հասցվում:
Թալան հինգերորդ. Հրաչյա Քոչարի փողոցում «Արմավ» բանկ կար, որը երեք տարի աշխատել է չգրանցված` առանց հարկ վճարելու: Պարզվեց, որ անօրինական դաշտում երեք տարի աշխատող բանկը երբեք օրինական գործառույթ չի իրականացնի: Հիմա արդեն միայն Աստծուն ու մեկ էլ այդ բանկի իրական ու ձևական տերերին է հայտնի, թե ինչ «սև գործարքներ» են իրականացվել: Երբ գաղտնիքը ջրի երես դուրս եկավ, ձևական տերերից երկուսը անարգել փախան երկրից: Խաչիկ Ստամբոլցյանի գործընկեր Արմենը, Վանո Սիրադեղյանի և Շողեր Մաթևոսյանի հեռախոսազրույցը լսելով, կարողանում է բանկիրներին Երևան վերադարձնել ու նստեցնել Սովետաշենի բանտում: Բայց կարճ ժամանակ անց՝ մեկը Ֆրանսիայում, մյուսն էլ Ավստրալիայում է հայտնվում: Իսկ երբ վարչության նիստում Ստամբոլցյանը աղմուկ է բարձրացնում դեպքի առիթով, Լևոն Տեր-Պետրոսյանը, իրեն հատուկ դիվանագիտական խորամանկությամբ, գրպանից հանում է մի թուղթ ու հայտարարում. «Գիտեք, ես Խաչիկին շատ եմ սիրում, նա է ինձ խնդրել` տղաների խափանման միջոցը փոխել»: Նախագահի այս սուտը տարակուսելու տեղիք է տալիս, սուտ, որովհետև իրականում բլանկի վրա ոչ թե Խաչիկի, այլ Շողերի ու նրա նմանների ստորագրություններն են եղել: Այդ շոուից հետո դժվար չէ կռահել բանկի իրական տիրոջ անունը` ԼՏՊ:
Երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանի սպանությունը նույնպես Լևոն նախագահի ձեռքի գործն է համարում Խաչիկ Ստամբոլցյանը: Դա՝ նրանց թալանը կոծկելու միակ միջոցն էր: Աղետի գոտուն հասցեագրված օգնության մեծ մասը հանրապետություն էր մտնում Բաքու-Նախիջևան երկաթգծով: Ադրբեջանով անցնելիս, որոշ մասը, իրականում, թալանվում էր: Երբ Երևան էր հասնում, արդեն հայաստանյան թալանչիները գրում էին, որ գնացքը եկել է ամբողջությամբ թալանված: Այդ առիթով Ղանդիլյանը նրանց ասել է. «Ես հրեշտակ չեմ: Այսքան տարի երկաթգծում աշխատում եմ և ամեն ինչ գիտեմ: Եթե ադրբեջանցիները երկու տնակ են թալանել, դուք էլ երկուսը թալանեք: Այսքան թալան չի կարելի: Ես կխոսեմ ձեր դեմ: Այդ նիստից հետո Ղանդիլյանին սպանեցին, և գիտեք որտե՞ղ, Խանջյան փողոցում՝ «Գթություն» բարեգործականի գրասենյակի մոտ, մի փամփուշտն էլ նույնիսկ իմ գրասենյակ էր ընկել: Այդպես վարվեցին, որպեսզի մեղքն ամբողջությամբ իմ վրա գցեն, բայց բախտներն այնքանով չբերեց, որ այդ օրը ես քաղաքում չէի»,- ասում է Խաչիկն ու անդրադառնում արդեն մարտի 1-ի դեպքերին: Նա հավաստիացնում է, որ Լևոնը մասոն է և հատուկ ծրագիր է կատարում` հայրենիքի մասին չմտածելով: Նա տեսավ, որ երկիրը լավ, թե վատ, առաջ է գնում, դրսի ուժերի թելադրանքով եկավ երկիրը կործանելու, և դա այսօր անում է` մեր ժողովրդի վատ հիշողությունից օգտվելով: Նրան ֆինանսավորում է մասոնական խոշոր մագնատ Սորոսը: Լևոնի ցուցարարների 90 տոկոսը վարձատրվում էր: Սորոսը մասոն է, և հայ ժողովրդի թշնամին, նրանց պետք էր քաղաքական բաժանում, և դրան հասան: Իսկ քաղաքական, գաղափարական կռիվն առանց արյան չի լինում: Լևոնը դա արեց, այդ արյունը նրա վրա է ծանրացած, համոզված է Խաչիկ Ստամբոլցյանը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ
Dec 17, 2008 20:25