Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, July 29, 2009 23:56 - 1 քննարկում

Ջնջումից փրկված կարծիքներ

Դավիթ Մեծահոգի գրել է:

  • GOR
    Rafin boloric hajarenaser e. axr et turk robertn u serj@ mi or turkeri dimac chasecin vor piti janachen cexaspanutjun@. isk Rafin kangnec nranc araj ev txamardavari asez.

.
Այստեղ տեղին եմ համարում մեջբերել այլ նյութի վերաբերյալ իմ այս մեկնաբանությունը՝
.
Հարգարժան Մաէստրո
Որ լևոնը Հայոց ցեղասպանության ճանաչման ամենաթունդ հակառակորդն էր և է դա անժխտելի փաստ է և որ Ր. Հովհաննիսյանին պաշտոնից հեռացնելու ամենահիմնավոր և արդարացված ձևը դա էր: Որպեսզի հոդս ցնդի այն հորինվածքը թե իբր Ր. Հովհաննիսյանը «մեծ» հայրենասեր է ու հայրենասիրությունից դրդված է այդ ամենն արել՝ ես իմ անձնական կարծիքն ունեմ դրա մասին ու կփորձեմ Ձեզ հիմնավորելով բացատրել:
Նախ, մի փոքր հիշատակում անեմ նրա հոր մասին այնուհետև կանցնեմ որդուն: Հայրը, վայ պատմաբան «պրոֆեսորն» այսօր հանդիսանում է ամերիկյան համալսարաններում Հայոց Պատմությունը կեղծողներից մեկն ու մյուս կեղծարարների կնքահայրը: Երևի Ձեզ հայտնի է Հայոց պատմության զեղծարարների դեմ Ամերիկահայ ուսանողների բողոքի ստորագրահավաքի մասին: Ես Ձեռքիս տակ ունեմ Ռ. Հովհաննիսյանի 1918-20թթ Հայաստանի Հանրապետության քառհատորյակի առաջին հատորի հայերեն թարգմանությունը: Անկեղծորեն խոստովանում եմ, երբ ծանոթանում էի այդ հատորին՝ ինձ թվում էր թե հեղինակը թուրք է քանզի այնքան դրականորեն էր ներկայացվում թուրքերի տրամադրվածությունը հայերի նկատմամբ, նրանց «հայանպաստ» քաղաքականությունը, հատկապես զորահրամանատարների, որոնք իրականում այն ժամանակ ասպատակում էին մեր երկրում ավերելով ու ոտնատակ տալով այն ամենը, ինչը հայկական էր, անխնա կոտորելով հայ բնակչությանը: Ես զայրացած դեն եմ նետել այդ «աշխատության» հատորը և այլևս ձեռքս չեմ վերցրել այն բանից հետո երբ այնտեղ կարդացի այսպիսի զավեշտալի տողեր՝ Ղարաքիլիսայի ճակատամարտից անմիջապես հետո իբրև թե թուրքական հրամանատարությունը հայկական կողմին հայտնել է, որ իրենք թողնում են Լոռին և հրավիրում են հայերին իրենցից հետո անմիջապես զորք մտցնել այնտեղ, որպեսզի վրացիները չկարողանան տիրանալ Լոռուն:Մենք լավ էլ գիտենք, որ Բաթումի 1918թ պայմանագրով թուրքերը՝ չնայած Սարդարապատի ճակատամարտում կրած իրենց պարտությանը, որի լուրը գաղտնի էր պահված հայերց՝ պատվիրակությունը խաբելով ստիպեցին ստորագրել մի փաստաթղթի տակ որով ճանաչեցին Հայաստանի անկախությունը ընդամենը 10000 քառ կմ-ի վրա:Առ այսօր այդ փաստաթուղթն է հանդիսանում Հայաստանի առաջին Հանրապետության միակ իրավական փաստաթուղթը և նրա ծննդյան վկայականը: Մինչդեռ այդ փաստաթուղթը պիտի ունենար միանգամայն այլ՝ մեզ համար շատ բարենպաստ բովանդակություն: Այս մասին «հարգարժան պրոֆեսորը» միտումնավոր կերպով լռում էր:
Ինչ վերաբերվում է որդուն՝ ապա նա, անկասկած ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալ է և Հայաստան է եկել հատուկ նպատակով: Այն շոուն, որ նա արել էր 1992 թվականին թուրքիայում արվել է հատուկ նպատակով: Ո՞ւմ հայտնի չէ, որ յուրաքանչյուր արտգործնախարար զուրկ է սեփական քաղաքական հայացքներով շարժվելու հնարավորությունից և վարում է միայն իր երկրի Նախագահի քաղաքականությունը: Այն նույն ծառայությունները, ովքեր լևոնին բարձրացրին հայոց գահին, լավ էլ հասկանում էին, որ նրա վարկանիշը ղարաբաղյան պատերազմում բռնած հակահայկական դիրքորոշման պատճառով կտրուկ գահավիժում էր, ուստի պետք էր «հերոսի» մի փուչիկ բաց թողնել, այսինքն մի այնպիսի քայլի դրդել իրենց գործակալին, որպեսզի ժողովուրդը նրան հերոսացնի, նամանավանդ Նախագահի կողմից «հալածվելուց» հետո: Հենց այդ նպատակով էլ տեղի ունեցավ այն հայտարարությունը, որն արեց Ր.Հովհաննիսյանը Թուրքիայում: Ի միջի այլոց հայտարարության ձևի տեղի և ժամանակի ընտրությունը կատարված էր հատուկ մեկ նպատակով՝ արժեզրկել հայտարարության բովանդակությունը և ապագա «Նախագահի թեկնածուին» Հայ ժողովրդի աչքում մեծ վարկանիշ ապահովել, ինչը նույն ծառայությունները մեծ հաջողությամբ իրականացել էին լևոնի պարագայում:
Իսկ որ Ր. Հովաննիսյանն այն չէ, ինչ այսօր փորձում են ոմանք ներկայացնել՝ պարզ երևաց դեռևս անցյալ տարի, երբ Ստրասբուրգի ամբիոնից առաջինն հնչեցրեց Հայաստանին պատժելու պահանջը, որին աշխույժորեն աջակցեցին թուրք և ազերի պատգամավորները:

Այսօր ջնջել (25) պատասխանել

Արա գրել է:
ՄԵՐԿԱՑՈՒՄ ՈՉ ՀԱՅՀՈՅԱՆՔՈՎ, ԱՅԼ ՓԱՍՏԵՐՈՎ

ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, օրերս մամուլի ասուլիսում անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ, «մեծ հայրենասեր» Րաֆֆի Հովհաննիսյանին, «անզգուշաբար» խոցել էր վերջինի ինքնասիրությունը: ՀՀԿ-ական գործիչը հայտարարել էր, որ 1992-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրել է ԵԱՀԿ նախարարների կոմիտեի մի որոշման տակ, որով Լեռնային Ղարաբաղը ամրագրվում է Ադրբեջանի կազմում: Գալուստ Սահակյանի այս բացահայտումը ջղակծկումների, նյարդային նոպաների մեջ գցեց «Ժառանգությանը», և նախ դրան արձագանքեց Ստյոպա Սաֆարյանը, որը այն համարեց «ստոր, անամոթ, կեղտոտ սուտ»: Իսկ նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակեց Գալուստ Սահակյանին հասցեագրած իր նամակը, որը ևս առատ էր հայհոյախոսություններով: «Ժառանգության» առաջնորդը երդվում է, որ երբեք իր դավանած հավատո հանգանակին հակառակ քայլ չի կատարել. «…Հանրային իմ ծառայության ողջ ընթացքում, այդ թվում 1992թ., ցույց տվեք թեկուզ մի փաստաթուղթ, պարբերություն, նախադասություն կամ գեթ մեկ տող, որտեղ Արցախի ինքնիշխանության, անկախության, ապագաղութացման ու ինքորոշման իմ` ի սկզբանե դավանած հավատո հանգանակին հակառակ ստորագրել եմ կամ քվեարկել եմ»,- դիմելով` պահանջում է Գալուստ Սահակյանից ցույց տալ նման փաստաթուղթ, ավելին` Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀԿ փոխնախագահին անվանում է «ստախոս զրպարտիչ», «անամոթաբար ստեր մոգոնող», նրան համեմատում է նույնիսկ «վարձու գրչակների» հետ և նրա ասածները համարում է «կեղտոտ հերյուրանք»: Եվ նամակը Ր. Հովհաննիսյանն ավարտում է սաստող տոնով. «Տերյանին, Սևակին, Րաֆֆուն, Մեծն Նժդեհին և Հայոց արյունը մի խառնեք զարտուղի գործերին»:
Երեկ Գալուստ Սահակյանը, որը միայն «տղամարդավարի է հայհոյում», նախընտրեց խոսել փաստերով և իր ստորագրությամբ տարածած հաղորդագրության մեջ ներկայացնելով 1992-ի ժամանակագրությունը` կրկին բացահայտեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ միայն առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի, այլև ժամանակին հհշական իշխանությունների իրականացրած քաղաքականությունը:
Եվ այսպես. 1992-ի փետրվարի 28-ին ԵԱՀԿ Ավագ պաշտոնյաների կոմիտեն ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչների, այդ թվում` Հայաստանի համաձայնությամբ (կոնսենսուսով) ընդունեց առաջին միջազգային փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Այդ փաստաթղթում տեղ են գտել հետևյալ ձևակերպումները. «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածք», «Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանություններ», և «Հարգել բոլոր սահմանների անձեռնմխելիությունը. լինեն դրանք ներքին կամ արտաքին»:
Այդ ձևակերպումները միանշանակ վկայում են, որ 1991թ-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախացած, դրանից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրված խորհրդարանի կողմից 1992թ-ի հունվարին աշխարհի բոլոր պետություններին, այդ թվում Հայաստանի Հանրապետությանը իր անկախությունը ճանաչելու հայտարարությամբ դիմած, ինքնորոշված ԼՂՀ-ն Ավագ պաշտոնյաների փաստաթղթով դիտարկվում էր որպես Ադրբեջանի տարածք, իսկ հարցի կարգավորումը` Լեռնային Ղարաբաղը պահպանելով-վերադարձնելով Ադրբեջանի կազմ:
1992թ-ի մարտի 14-ին Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը կրկին բոլոր մասնակիցների, այդ թվում` Հայաստանի ներկայացուցչի համաձայնությամբ վերահաստատեց իր նախորդ` 1992թ-ի փետրվարի 28-ի որոշումը:
1992թ-ի մարտի 24-ին Հելսինկիում կայացավ ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանդիպման արդյունքում նախարարները կոնսենսուսով եկան մի շարք եզրակացությունների, այդ թվում. «Նախարարները իրականացրին ԵԱՀԿ շրջանակում ընթացիկ գործունեության դիտարկում և ամբողջապես հավանություն տվեցին Ավագ պաշտոնյաների կոմիտեի ընդունած որոշումներին»:
Դրանով իսկ ՀՀ այն ժամանակվա արտգործնախարարը, ինչպեսև իրեն ենթակա պաշտոնյան համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, և հարցի կարգավորումը ենթադրում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերադարձը Ադրբեջանի կազմ:
1992թ-ի մարտի 16-ին Թեհրանում ստորագրվեց եռակողմ` Իրան, Ադրբեջան, Հայաստան կոմյունիկեն: Հայաստանի կողմից այն ստորագրեց արտգործնախարարի տեղակալ Արման Նավասարդյանը: Այդ կոմյունիկեի առաջին պարբերությունում Ղարաբաղ բառից հետո նշված է Ադրբեջանի Հանրապետություն, ինչը միանշանակ վկայում էր, որ կողմերը Լեռնային Ղարաբաղը դիտարկում են Ադրբեջանի կազմում:
Վերջապես 1992թ-ի մարտի 5-ին ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում հրապարակվեց ՀՀ նախագահի հարցազրույցը, որտեղ նա պնդում է, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում` Ինքնավար Հանրապետության կարգավիճակով, որ այդ դիրքորոշումը պատրաստ են քննարկել ցանկացած մակարդակում:
Այսպիսով, 1992թ-ի սկզբներին Րաֆֆի Հովհաննիսյանը և իր ղեկավարած արտաքին գործերի նախարարությունը ակտիվորեն իրականացնում էին Ղարաբաղը Ադրբեջանի կազմում Հայաստանի` այն ժամանակվա իշխանությունների քաղաքականությունը:
Ահա և ողջ ճշմարտությունը, ինչը փորձում են իրենց ցեխարձակող աղաղակներով պարտակել կամ սվաղել «Ժառանգությունն» ու նրա առաջնորդը:
Օրերս հհշական մեկ այլ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը մեծ-մեծ բրդում էր և նույնիսկ փորձեց գործող արտգործնախարարին հեգնել` Էդվարդ Նալբանդյանին համարելով «վինտիկ» իշխանությունների ձեռքում: Բնականաբար, «վինտիկ» էին և՜ ինքը, և՜ իրեն նախորդած արտգործնախարարներ Վահան Փափազյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Գալուստ Սահակյանի բացահայտումներն ապացուցեցին, թե իրականում ով ինչպիսի «վինտիկ» է եղել: Ի տարբերություն Նալբանդյանի, Րաֆֆի Հովհաննիսյան-Փափազյան-Արզումանյան «վինտիկների» դերակատարությունն ակնհայտ էր` Ղարաբաղի հարցի կարգավորումը տեսնում էին բացառապես հակահայկական քաղաքականության ծիրում:
Այնպես որ, անողոք փաստերի դեմ ընդամենը հարկ է լռել և ոչ թե հետին թվով կուրծք ծեծել, թե երբեք չեն դավաճանել իրենց «հավատո հանգանակին»:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վահագն Ղուկասյան
Aug 1, 2009 2:57