Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, June 29, 2012 18:45 - չքննարկված

Մի անգամ աշխատավայրումս խոսք գնաց…

Մի անգամ աշխատավայրումս խոսք գնաց արձակուրդների մասին ու մեր աշխատողներից մեկը հետաքրքրվեց, թե սովետում մարդիկ արձակուրդ գնում էին՝ այսինք վճարվում էին: Ես պատասխանեցի. “տարին մեկ ամիս և ավել բոլորը արձակուրդի իրավունք ունեին և լրիվ վճարվում էին”։ Նրանք զարմացան: Դե որ զարմացան, ես ոգևորվեցի ու շարունակեցի․ “Դրա հետ մեկ տեղ տալիս էին ուղևորատոմս համարայա ձրի կամ զգալի զեղջերով ՍՍՀՄ ամբողջ տարածքի, տարբեր հանգստյան տների համար։ Սրանք ավելի հետաքրքրվեցին, իսկ ես սկսեցի հիշել ուրիշ շատ բաներ՝ օրինակ, որ մեզ անվճար բնակարաններ էին տալիս, անվճար ուսում, երեխաներն այցելում էին պատանի տեխնիկների, սպորտային, մշակութային տարբեր խմբակներ և այս բոլորը անվճար։ Հետո ավելացրի, որ երկրում չկաին homeless-ներ (անտունի БОЖ-եր), գործազուրկներ, սոված երեխաներ, բուժսպասակումը անվճար էր։ Մեկը ասեց. “Ոնց որ հեքիաթ պատմես”, իսկ մյուսը հարցրեց․ “Բա ինչի՞ քանդվեց այդ երկիրը” Ամենա կարճ պատասխանը, որ ես գտա և ասացի դա․ “մարդկային ագահություն էր հիմնական պատճառը, որ տեղիք տվեց ու երկիրը քանդվեց”։
Եվ հիմա, երբ համեմատում եմ այս 20 տարիների “ազատության” օգուտները և պարզ երևում է, թե ինչ կործանարար ուղղիով ենք մենք գնում, հասկանում եմ, որ սովետը պարզապես հեքիաթ էր։
Երկիրը ազատ էր կրոնական ախտից, գովազդային բռնաբարություններից, հեռուտասերիալներից, փող կար, բայց համարվում էր ձեռքի կեղտ: Կային, իհարկե, բազմաթիվ պրոբլեմներ, բայց նա հրաշալի հիմք էր կառուցելու ավելի արդիական, մարդկային հասարակարգ, քան նորից կառուցել կապիտալիզմ իր նյութապաշտական ու անմարդկային էությամբ։ Իսկ այն սերունդը, որ ապրեց ու կրթվեց այն ժամանակ և հիմա ցեխ ու մուր է շպրտում սովետի վրա, ուղղակի, մեղմ ասած, ապերախտ է։
Մեզ, որպես միասնական ազգ, ավելի լավ կլիներ պահպանել հանրային սեփականությունը հիմնական ճյուղերի նկատմամբ և պլանային տնտեսության հիմնական տարրերը, չարգելելով մասնավոր ձեռներեցությունը։ Մենք շրջապատված ենք թշնամի հարևաներով, տնտեսվարման այս ձևն էր, որ մեզ կստիպեր հավաքագրել բոլոր ռեսուրսները և ստեղծել կայուն և ապահով պետություն։ Ժամանակակից հաշվողական տեխնոլոգիաները կարծես հատուկ ստեղծված լինեն պլանային տնտեսություն կազմակերպելու համար։ Կապիտալիստական հասարակարգում նեղ ամբիցիաները՝ շահը, գերադասվում է ցանկացած միասնական, հանրային, ազգային շահերից, այսինքը մենք, որպես միասնական միավոր շանս չունենք դիմակայելու գլոբալիզացիայի մարտահրավերներին, եթե թողնենք այս ընտրված մոդելը մինչև վերջ բաժանի մեզ մանր էգոիստական կենտրոների։

ԱՐՄԵՆ Ս.

Գլենդել



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ