Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, April 13, 2011 1:48 - չքննարկված

ՍԹԱՓՎԵՔ ՄԱՐԴԻԿ !!!

Ինչպես միշտ հարգելի Ստեփան քիրեմիջյանի վերլուծությունը հանրապետության արդի քաղաքական իրավիճակի ճշգրիտ շարադրումն է, որը ի դժբախտություն մեզ,  եկել հասել է այն հանգրվանին, որ համարիա հնարավոր էլ չէ երկրի  գահավիժման դեմն առնել, քանի որ դրանց ետեվում կանգնած են  համահարթեցման  (Գլոբալիզացիոն) ուժերը, որոնց ձեռքում է կուտակված համաշխարհային գլխավոր լիատվամիջոցները, ֆինասական ռեսուրսները, զինված ուժերը:
Սակայն ուզում եմ հավատալ, որ այդ սցենարին չեն համակերպվի հայ առաջադեմ, առողջ ուժերը ու համախբվելով, դեմ կկանգնեն այդ չարիքին, հիմք ունենալով Հայի առանձնահատկությունը, բարոյականությունը…
Եթե մենք օր- օրի հետեվում ենք ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ կատարվող իրադարձություններին ու  ստանում իրար հակասող տեղեկություններ ու չենք կարողանում կողմնորոշվել, խճճվում ենք, թե իրականում ինչ է? կատարվում այնտեղ ու անհրաժտշտություն ենք զգում մասնագիտական անաչառ վերլուծությանների:

Սակայն մեր Հայաստան երկրի դեպքում, որտեղ  այդ խառնաշփոթի մեջ մենք ապրել ենք,  ու տեսնում ենք  այդ ամենը, մասնագիտական վերլուծություն այնքան էլ անհրաժեշտ չէ,քանի որ գիտենք թե ով ով է, ինչպիսի ճառեր էլ նրանք արտասանեն: Ու պատահական չէ, որ այդ մեզ թշնամի ուժերը գրավել են մեր տեղեկատվությունը բռնելով մեր  կոկորդից ու ժողովրդին ապակողմնորոշում են:
Զարմանք ես ապրում, որ լեվոնի հանրահավաքներին այդքան մարդ է հավաքվում համոզվելով, թե ինչքան հզոր ուժ է  ապատեղեկատվությանը, ու որքան ավերիչ գործոն է, եթե այն գտնվում է բացասական ուժերի ձեռքում: ՈՒ Շատ եմ զարմանում որ մեր հասարակության մեջ, այդքան քաղաքական ոչ հասուն, հիշողությունը կորցրած, միամիտ մարդիկ կան, որ մինչեւ օրս, չեն տարբերում` թացը չորից:
Իմ տարիքի մարդիկ, չեն մոռացել, որ մեզ արդեն հայտնի ուժերի հրահանգով, Հայ ժողովրդի դավաճան լտպ-ն արհեստական շինած ՀՀՇ -ի օգնությամբ իր կառավարման տարիներին ավերեց, թալանեց Հայաստանը, կազմակերպեց “Սպիտակ եղեռնը”` ԱՐՏԱԳԱՂԹԸ, կոտրելով երկրի ողնաշարը ու հիմա էլ նույն ուժերի դրդմամբ արդեն “ՀԱԿ” – ի միջոցով, ուզում է ավարտել կիսատ թողած գործը` վերջնականապես կործանել մեր ԵՐԿԻՐԸ:
Ինչպես երեում է այսօրվա դրությամբ, Հայաստանում այդ  ԿԵՂԾ ընդիմությունից բացի, գործրականում ուրիշ, այլ ոչ մի ուժ չկա եվ ոչ էլ  թույլ են տալիս:
Սրանք իրենց ձեռքում են պահում, իրենց տերերի հետ միասին, հանրապետության ամբողճ ԶԼՄ- ները (Զանգվծային լրատվամիջոցները), որոնց միջոցով էժան քարոզչությամբ` “Դեմոկրատիա”, “Մարդու իրավունքներ”,”Անկախություն”, կեղծ քարոզչությամբ լվանում են հասարակության որոշ հատվածի ուղեղները, իշխանությունը տիրելու համար, ու որեւ մեկը չի հարցնում, թե ինչ ծրագրերով, ինչ արժեքային համակարգերով պիտի շտկեք իրադրությունը?
Այսինքն ունեն իրենց ձեռքում դժգոհ, հուսախաբված, հիասթափված,  մի ամբոխ: եվ իմ այն միամիտ հույսերին, որ գուցե Սերժ Սարգսյանը այսքան քննադատություններից հետո  հնարավոր է,որ ձերբազատվի իրեն շրջապատված անձնական շահին գերված օլիգարխներից, կամ նրանց համոզի, ու դեմքով շուռ գան դեպի  ժողովուրդը ու իրագործեն իրոք հայանպաստ ծրագրեր, դրանք ֆանտաստիկայի շարքից`բարի երեվակայության արդյունքներ  են:
Ու հիմա էլ Սերժը գիտակցելով երկրի առաջընթացի ապահովման  անհնարինությունը, որովհետու բացի ներքին ուժերից կան նաեւ արտաքին ՄՈՒԹ ուժերի ճնշումը, հավանական է, որ  գնացել է լեւոնականների հետ ներքին համաձայնության: Գուցե եւ հետագայում կկանչեն նաեւվ երկրորդ նախագահ`Ռոբերտ Քոչարյանին, իշխանությունը իրար մեջ բաժանելու, երկրի անկումը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Չէ որ արդեն ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այս երեք նախագահներն էլ դրածո են “նույն խմորից շաղախված ու օտարների կամակատարն են”:
Ինչպես կարելի է մոռանալ լեվոնի կառավարման տարիների միտումնալից մարդկանց  համար ստեղծած դժոխքային պայմանները`որտեղ չկար նորմալ ջրամատակարարում, գազը փակված էր,գործում էր էլ. հոսանքի հովհարային խառնաշփոտ մատակարարումները, այն դեպքում, երբ  գոյություն ունեցող հոսանքը, ուղղում էին չաշխատող գործարաններին:
Օրդ հացի հերթում սպառելուց  հետո, քիչ հավանականություն կար այն ձեռք բերելու: Իսկգնալով լեւոնի վիզը հաստանում էր, ու շատ քիչ էր երեւում մարդկանց աչքերին, իսկ երբ հայտնվում էր, հայտարարում էր,  որ ժողովրդի կենսամակարդակը բարձրանում է, որովհետեւ նկատել է որ “Շատ մեքենաներ են շաբաթ –  կիրակի գնում ՍԵՎԱՆ խորոված ոտելու”:
Իսկ այն ժամանակվա վարչապետ Բագրատյանը, որ այժմ այդպես , թեկուզ եւ տեղին, քննադատում է ներկայիս կառավարության իրոք ձախողած վարչարարությունը, սոված, հյուծված, թերսնված ժողովրդին, առանց անհարմար զգալու, համոզում էր, գրատախտակի վրա ինչ որ թվեր գրելով, թվաբանական գործողությոններ կատարելով, որ տեսեք մարդկանց ապրելակերպը բարելավվում է, ունենք առաջընթաց:
Իսկ իրականում մարդիկ բնակարանները մի ինքնաթիռի տոմսին համարժեք գումարով վաճառում էին ու փախչում Հայաստանից:Հենց այդ ժամանակ էլ լեվոնի եղբայրները, ու ողջ ՀՀՇ- ական ոհմակը տառապում էր դղյակաշինարարությամբ: Սրանց մոտ չկար պրոբլեմներ կախված հասանքի կամ ջրի մատակարարումների հետ, հանրապետության ամբողջ ավտովերաբարձները սրանց էին սպասարկում: Վանոն էլ զինված ջոկատ էր հավաքել, ու ով որ մի քիչ ծուռ էր նայում իրենց, կամ հակառակը խոսում`ՎԵՐԱՑՆՈՒՄ ԷՐ:
Որ մեկը հիշես ու հիմա այդ ԲՈՐԵՆԻՆԵՐԻՆ ուզում են նորից իշխանության բերեն:
ՍԹԱՓՎԵՔ ՄԱՐԴԻԿ !

H.Margarian



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ