ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, January 11, 2011 11:12 - 3 քննարկում

Թամար Գրիգորյան.- Իսկ ո՞վ է տիեզերքի ղեկավարը:

Առանց այս հիստերիայի էլ, կարծում եմ, կրոնը կկորցնի իր
դիրքերը: Դա կլինի վաղը, մյուս օրը, թե մեկ, կամ մի քանի
հարյուրամյակներ անց, դժվար է ասել: Բայց որ հիմքերըը արդեն լավ են
երերում, կարծում եմ շատ զգալի է հիմա էլ: Եվ դա շատ բնական է
լինելու, որովհեև մարդու բնույթը, բնաճանաչությամբ է գտնում և հասնում
ճշմարտությանը, ինչն էլ նրան անընդհատ մղում է դեպի նոր՛
բացահայումներ թե՛ աշխարհի, թե՛ ինքնաճանաչողության ոլորտներում: Իսկ
հավատի հասկացողությունը, մարդը իր մեջ ուղղակի կրում է, անկախ որևէ
կրոնից: Ի վերջո, մինչև կրոնների ձևավորվելը, մարդը ապրելու համար
պայքարել, կռվել, սիրել, ստեղծել ու մեռել է: Բնությունից վերցնելով
ու տալով սովորել, հղկվել ու կյանքի ճանապարհը շարունակել է, սովորածը
ավանդելով: Այսօր ի՞նչն է փոխվել այդ անընդհատ ընթացքից, ձևեր՞ը:
Դրանք միշտ հաջորդական փոփոխականությամբ շարունակվելու են, ինչպես
տարվա եղանակները, ինչպես արևի ու լուսնի խավարումները, ինչպես
տիեզերքը: Իսկ ո՞վ է տիեզերքի ղեկավարը: Անկախ կրոնական
պատկանելությունից, մարդը հավատու՞մ է, որ կա այդ ղեկավարը: Իհարկե
հավատում է: Հավատում է դրան, այնպես, կարծես այդ մասին հարցը
նույնիսկ ավելորդ է: Ավելորդ է, որովհետև ոչ մի՛ կրոն իր տաճարներով,
կամ իր սրբերով ու մեղավորներով չի՛ կարող աստղերին պահել երկնքում,
որ չթափվեն մեր գլխին, կամ երկրագնդից ջրերը չթափվեն հակառակ
ուղղությամբ: Ճանաչողությունը անցնում է սխալների ու
ճշմարտությունների բազում արահետներով, սակայն միայն փորձառությամբ է,
որ կարողանում է հաստատվել, կամ հերքվել: Այդ ճանապարհն անցնելիս,
մարդու միտքն ու զգայարանները կապանքներ չեն հանդուրժում, որովհետև
հազար փորձանք կա, իսկ կապանքները կաշկանդում են արագությունն ու
ճկունությունը, ինչն էլ առաջացնում է վախ և արգելակում, իսկ
անհայության ճանապարհ ելնող մարդու միակ ապավենը սեփական ուժերի
նկատմամբ ունեցած հավատն է ու բարի նպատակակետը,ինչի համար էլ նա որևէ
գործ ձեռնարկելիս ակնածանքով ու երկյուղածությամբ, իր սրտի մեջ,
լռությամբ աղոթում է այդ զարմանալի ու հրաշագործ արարչին, որ միշտ
անտես ու անհաս, սակայն ներկա է թե՛ ժամանակի մեջ, թե նրանից
դուրս:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARCH
Jan 11, 2011 16:02