ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, March 3, 2012 8:32 - 5 քննարկում

Այն ինչ ասում էր ՀՌԱԿ-ի նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը: Իրոք որ, վարչապետ Տիգրան Սարգսյանի ջրերը պղտոր են…

 

Օֆշորային ընկերությունը ծանր դրության մեջ է գցել ՀՀ կառավարությանը

«Նաիրիտի» հիմնական բաժնետեր, օֆշորային «Rhinoville Property Limited» ընկերությունը չի կատարել իր վարկային պարտավորությունները՝ դրանով իսկ ծանր դրության մեջ գցելով Հայաստանի կառավարությանը:

Ինչպես գրում է «Օրակարգ» թերթը, ընկերությունը մինչև 2011թ. դեկտեմբերի 17-ը պետք է մարեր ԱՊՀ միջպետական բանկից ներգրավված 70 մլն դոլար վարկը։

Թերթին բանկից տեղեկացրել են, որ վարկը չի մարվել: Հաշվի առնելով, որ «Նաիրիտի» բաժնետոմսերը գրավի առարկա են, դուրս է գալիս, որ ԱՊՀ միջպետական բանկը Հայաստանի կառավարության թեթև ձեռքով դարձել է «Նաիրիտի» սեփականատեր, քանի որ կառավարությունը, ըստ էության, հանդես է եկել որպես «Rhinoville Property Limited»-ի երաշխավոր։



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Gor Abrahamyan
Mar 3, 2012 11:11