ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, May 5, 2012 8:15 - 6 քննարկում

«Հակահայկական լույսաշխարհ»-ի և նրանից օգտվողների մասին:Վերջում հայտարարություն:

Վերջերս Արեվմտյան Հայաստանի կառավարություն կոչվող կազմակերպության Արեվմտյան Հայաստանի կայքում լույս են տեսել և տարածվել են հաղորդագրություններ «Լույսաշխարհ» ի վերաբերյալ : Ահա նրանցից մեկը ֆրանսերենից թարգմանաբար :

Հակահայկական Ռասիզմ ինտերնետում :

Արեվմտյան Հայաստանի հայերի հայտնի կոնգրեսից հետո ոչ մի նորություն չունենք, նրանք վերացել են կրակի արագությամբ :

Արեվմտյան Հայաստանի հայերի քանդող մեքենան հետապնդում է նրանց Ռասիզմի հիվանդությամբ տառապող «Լույսաշխարհ» անվանվող կայքում :

Ռամկավար Կուսակցության նախագահ Հարություն Առաքելյանի կյանքը վտանգի տակ դնելուց հետո, որը հետո ստիպված լքեց  երկիրը թողնելով կնոջն ու երեխաներին, Համացանացի Գուրուն իր հնազանդներով անցել են մեր Պռեզիդենտ Արմենակ Աբրահամյանին վիրավորելով նրան Ռասիստական հայհոյանքներով և անտիսեմիթ մտադրություններով :

Այս «Մեծ բացահայտմանը»  մասնակցողների, որոնք անամոթաբար  ընդունում էին մտավորականի դիրքը, ինքնությունները պարզվել է :

– Hratch Berberian (Koweit)

– Hovannés Markarian (Strasbourg)

– Vartan Manoukyan (USA)

– Qevork Hovanissyan (Orléans)

Ո՞Վ Է Ստեփան Քիրեմիջյանը :

Ինչպիսի ճաշ է պատրաստվում մարդկանց կողմից, որոնք պատրաստվել են Սովետական միությունում, հատուկ մասնագիտացված դպրոցներում :

Ով է Հրաչ Բերբերյանը

Քուվեյթի կատակոմբների արքայազնը :

Ով է Հովհաննես Մարգարյանը

(Գրված է առեվտրի և արդյունաբերության ռեգիստրI տվյալները և ձեռնարկության հասցեն):

Գեվորգ Հովհաննիսյանի մասին գրված է, որ իր խանութը լավ չի աշխատում, այդ պատճառով եկել է լույսաշխարհ :

Հրապարակման վերջ:

————————————————————

Վերում նշված հաղորդագրությունը ուղարկվել է կոնկրետ ուղղություններով :

Հանուն արդարության պետք է նշել, որ Լույսաշխարհում Արմենակ Աբրահամյանին  հնարավորություն է տրվել ավելի քան 40 Ժամ մենախոսելու : «Արեվմտյան Հայաստան« անվանվող կազմակերպության մասնակիցները բազմաթիվ անգամ հնարավորություն են ունեցել իրենց մտքերը արտահայտելու : «Լույսաշխարհը» օգտագործելով , Արմենակ Աբրահամյանը և ընկերները հավաքագրել են մի շարք միամիտ մասնակիցների : Այս կազմակերպությունը  ամիսներով եթեր է խնդրել լույսաշխարհից , և հավասարության ու ազատ խոսքի սկզբունքով , ինչպես նաև  հավատալով այդ մարդկանց «հայրենասիրությանը« հնարավորություն է տրվել նրանց արտահայտվելու : Զազրելի ստորություն է կեղտոտել այնտեղ որտեղից սնվել ես :

Լույսաշխարհում արդեն լավ տեղավորված Արմենակ Աբրահամյանը մեծամտորեն կարծեց, թե  կարող է ուղղել նավը այնտեղ, որտեղ իրեն հարմար է : Չստացվելուց հետո , սկսել է գրոհել լույսաշխարհի մասնակիցների վրա, ցույց տալու համար իր «հարիֆներին», որ ինչ որ «մեքենա  է աշխատում է իր «իլլյուզիոն պետություն կազմակերպության» դեմ :  Այս սուտը իր կազմակերպությանը փսեվդոհեղինակություն է բերում :

Ճշմարտության համար պետք է ասել, որ դեռ յոթ տարի առաջ, երբ այս նորածին իլլյուզիան իր առաջին քայլերն էր անում Մարսելի Հայ խանութպանների ու բիզնեսմենների շեմքերից ներս, արեվմտյան Հայաստանի  անձնագիր առաջարկելով փողի դիմաց, նրան լուրջ չէին վերաբերվում և խելագարի տեղ էին դնում : Հիմա արդեն այդ իլլյուզիան հավանաբար լավ «հարիֆներ» է գտել  և ունենալով միջոցներ, կառուցում է սեփական հայրենիքը ինտերնետում : Այս իլլյուզիան, որը ավելի նման է մղձավանջի, նույնիսկ բանակ ունի և կարող է ինքնապաշտպանվել : Ասում են թե նույնիսկ կարելի է հող ձեռք բերել պապական հողերում, գինը դեռ չգիտենք : Հավանաբար կախված է տեղանքից :

Հույս ունենալով, որ այս կազմակերպության արկածախնդրությունը կսահմանափակվի միայն մանր խաբեբայությամբ, Լույսաշխարհը հայտնում է, որ ոչ մի պատասխանատվություն չի կրում այն հայտարարությունների համար, որոնք արվել են այս կազմակերպության կողմից Լույսաշխարհի կայքէջում: Այսուհետ Լույսաշխարհը թերևս չի անդրադառնալու տվյալ թեմային :

Աղբյուր http://armenie-occidentale.forumactif.fr/t1519-racisme-anti-armenien-sur-internet



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Մեսրոպ
May 6, 2012 2:22