ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, August 8, 2016 1:27 - չքննարկված

Հայաստանյան մշակութային օրրանում:Sigma 6 նախագիծ՝ նոր երաժշտական որակ :

13681068_1774915746056897_8624438395259402313_n

Երաժշտությունը միջոց է` ինքնաարտահայտման: Երաժշտությունը յուրօրինակ բանալի է` սրտերին հասնելու: Երաժշտությունն ունի կառուցելու ու քանդելու տարօրինակ բնավորություն:

Այսօրվա իմ զրուցակիցը կիթառահար, Sigma 6 նախագծի հիմնադիր Տիգրան Ավետիսյանն է, ում ձայնասկավառակի շնորհանդեսը եղավ ընդամենն օրեր առաջ, Երևանում, 007 ակումբում:

Հուլիսի 25-ին տեղի ունեցավ քո «Time» սկավառակի շնորհանդես-պրեմիերան: Ինչպե՞ս անցավ շնորհանդեսը, գո՞հ ես արդյունքներից:

Շնորհանդեսն անցավ, իսկապես, հիանալի: Եկել էին ինձ համար հարազատ շատ մարդիկ, ուրախացրեց նաև այն փաստը, որ շատերն, իրոք, հավանեցին նախագծի աշխատանքը: Իհարկե, լավ կլիներ, եթե ավելի շատ պրոֆեսիոնալ երաժիշտներ ներկա լինեին այդ օրը, թեև մթնոլորտն, ամեն դեպքում, ջերմ էր ու հարազատ: Շատերը չկարողացան գալ, որովհետև էդ օրերին Խորենացի փողոցում էին, ես ինքս ողջունում են իրենց էդ քայլը, դա ավելի կարևոր էր էդ պահին, քան իմ շնորհանդեսին ներկա գտնվելը, ես ինքս մի քանի օր անցկացրել եմ էնտեղ: Ազգի համար կարևոր պահ էր, ափսոսում եմ, որ փողոց դուրս եկողները քիչ էին, ու տղերքը հանձնվեցին, սակայն կարծում եմ` սա սկիզբն է, ամեն ինչ լավ կլինի: Անկեղծ ասած` մի տեսակ սիրտս կախ էր, որ ալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ Սասնա ծռերի ընդվզման պահին, բայց օրը վաղուց էի որոշել, ահագին աշխատանքներ էին կատարվել, չկարողացա օրը տեղափոխել: Կփորձեմ մյուս սկավառակում անպայման անդրադառնալ իրենց թեմային:

Կխնդրեի նախ պատմել` ինչպես հիմնադրվեց Sigma 6 նախագիծը, իսկ հետո` ինչպես առաջացավ սկավառակ ստեղծելու քո մտահղացումը:

Նախ 2014թ-ին, երբ գրեցի «14-ի աշուն, մաս 1-ին» երգը, սկսեցի միանգամից մտածել այն ձայնագրելու մասի: Դեռ հստակ պատկերացում չունեի, թե ինչպիսի տեսք կունենա վերջնական ձայնագրություններից հետո, բայց երգն ինձ շատ դուր եկավ, և ես միանգամից գործի անցա: Step ձայնագրության ստուդիայում մի քանի տարբերակներ մշակեցինք, և ես արդեն ամիսներ անց որոշում կայացրեցի թողարկել ալբոմ: Ինչու «Time», որովհետև ժամանակն այն եզակի բաներից է, որը հավերժ է, որը փոշիացնում է ամեն բան` շարունակելով գոյատևել: Հետագայում հորինվեցին «14-ի աշուն, մաս 2-րդ» , ապա` 3-րդ երգերը, և արդեն պարզ էր մեզ համար ձայնասկավառակի փիլիսոփայությունը, մնում էր անցնեինք բուն աշխատանքներին: Նախագծի անունը վերցված է լեգենդար Pink Floyd խմբի պատմությունից. 1965թ-ին մինչ Pink Floyd անվանակոչվելն իրենք հանդես էին գալիս Sigma 6 անվամբ:

Երաժշտական նախագծերը քիչ չեն մեզնում: Ի՞նչ ես դու առաջարկում, որ կարելի է համարել հենց քո առաջարկը:

Ես շատ կուզեի, որպեսզի մեզնում մասսայականություն վայելեր լավ երաժշտությունը և հեռուստատեսությամբ աղբ չմատուցվեր: Ռոքն ու գործիքային ծանր երաժշտությունը մեզնում հիմա նոր թափ է վերցրել, բայց ամեն դեպքում մնում է հետևի շարքերում. Բավական է բացել Youtube-ի մի քանի ռաբիս ստեղծագործություններ և նայել դիտումների քանակը: Սրանից պարզ երևում է, թե ինչ երաժշտությունն է պահանջարկ վայելում ժողովրդի կողմից: Եվ էդ պարագայում զգացվում է, որ մեծ հեղափոխության կարիք կա հեռուստատեսության և ռադիոյի ոլորտներում: Ես, իսկապես, ուզում եմ, որպեսզի մեր առաջին ալբոմը շատ լսեն, լսեն հասարակության լայն շերտերը: Հետաքրքիր կլինի մարդկանց արձագանքը, քննադատությունները, դրանք միշտ մեզ պետք են:

Սկավառակում քանի՞ ստեղծագործություն է ընդգրկված: Մոտավորապես ի՞նչ թեմատիկայի մեջ են դրանք արված: Կա՞ արդյոք շղթայական կապ ստեղծագործությունների միջև:

Անկեղծ ասած` երգերը պետք է լսել հերթականությամբ, հակառակ դեպքում լրիվ մարսել հնարավոր չի լինի: Շղթայական կապ, անշուշտ, կա. ես երաժշտական ստեղծագործությունները կադրերով եմ տեսնում` մարդու ծննդից մինչև մահ: Հենց դա էլ փորձել եմ ցույց տալ` զուգահեռներ տանելով ժամանակի սրընթաց թռիչքի հետ: Սրանից ավելին չեմ ասի, երաժշտությունը սիրում է, երբ իրեն լսում են, վերլուծում ու հասկանում են, ոչ թե, երբ պատմում են իր մասին: Ալբոմում ընդհանուր հաշվով կա 6 ստեղծագործություն:

Ովքե՞ր են եղել քեզ հետ ու քո կողքին այս երկար ընթացքի ժամանակ:

Լավ հարց էր… /ժպտում է /: Չնայած այն բանի, որ պրոյեկտի հիմնադիրն ու երգերի հիմնական հեղինակը ես եմ, եթե չլինեին ոմանք, ապա «Time» -ը չէր ստացվի կամ կստացվեր, բայց ավելի դատարկ կլիներ ընդհանուր պատկերը: Նախ իրենց խորհուրդներն ինձ շատ բան տվեցին, իսկ կատարման մասին, կարծում եմ, ավելորդ է խոսել. իսկական պրոֆեսիոնալների ընտրանի էր` էլեկտրոկիթառահար Ալիկ Տեր-Ստեփանյան, վոկալիստներ Արմեն Ավետիսյան, Անի Նավասարդյան, դաշնակահարուհի Լիդա Հովհաննիսյան, դերասանուհի Աննա Ավետիսյան, ձայնագրությունները` «Նաիրի» ստուդիայի: Էս բոլոր մարդիկ իրենց ազդեցությունն ունեցան մտածողությանս վրա անգամ, եղան ճիշտ խորհդատուներ ճիշտ պահերին, նոր ուժ հաղորդեցին թափ հավաքած ստեղծագործական այս առաջխաղացմանը: Ես ոտքով-գլխով պարտական եմ իրենց… / ժպտում է / :

Ի՞նչ նոր նախագծեր կան, որ սպասվում են ապագայում:

Ինձ շատ է մտահոգում էն փաստը, որ աշխարհն անընդհատ պատերազմների մեջ է: Մարդիկ իրենց ամբիցիաների պատժառով հազարավոր զոհերի են գնում, հազարավոր էրեխեք մնում են որբ, հարյուրավոր տղերք հաշմանդամ են դառնում: Ժողովրդի գլուխ կանգնած մարդիկ ոչնչից դասեր չեն քաղում, և ամեն ինչ մնում է նույն վիճակում: Մարդիկ չեն փոխվում, ես կամ ինչ-որ մեկն անզոր է սրա դեմ պայքարել, բայց ունեմ ասելիք: Իմ ասելիքը երաժշտությունն է, թեև վստահ եմ, որ դրանով գլոբալ փոփոխությունների չես գնա, սակայն լռել չեմ կարող, իմ կուտակումներն արտահայտում եմ իմ ստեղծագործությունների միջոցով: Հաջորդ սկավառակն անպայման դեմ է լինելու պատերազմներին, մահերին, աղքատությանն ու համատարած սովին: Այս միտքն իմ ներսում առաջացրեց ապրիլյան մեր պատերազմը: Կարծում եմ` սա ավելի օգտակար կլինի, քան երգեր գրել չստացված սիրո, գրկելու ու կարոտելու մասին, թեև դա պահանջարկ կվայելեր: Հաջորդ սկավառակի երգերից մի քանիսն արդեն գրված են, ալբոմն ինչ անվանում կունենա, դեռ որոշված չէ:

Ձայնասկավառակները կարող եք ձեռք բերել Երևանի ամենակարևոր երաժշտական խանութներից.

Sigma 6



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ