Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, September 9, 2011 22:56 - 7 քննարկում

Հայոց բանակը բարոյալքումից փրկելու համար պետք է Ռոբերտ Քոչարյանին հենց վաղը նշանակել պաշտպանության նախարար:

Հայաստանի բանակում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հասարակական աննախադեպ արձագանքի պայմաններում բանակի անմիջական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Յուրի Խաչատուրովը, կարծես թե մինչ այժմ հրապարակային չի արտահայտվել: Այնինչ, Խաչատուրովը ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է, եւ անմիջական պատասխանատվություն է կրում բանակում տեղի ունեցողի համար՝ սկսած զինվորներին հասանելիք կալորիաներից, վերջացրած կարգապահությունից ու մարտական պատրաստականությունից: Սակայն, դատելով բանակում տիրող իրավիճակից, դժվար է ենթադրել, որ Խաչատուրովը պատկերացնում է իր պատասխանատվության չափը:

Մյուս բարձրաստիճան պաշտոնյան՝ գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, չէր խոսում մինչ այն պահը, երբ մեր կայքում հարց բարձրացվեց, թե ում է պետք տեսուչի հաստիքը, եթե այն զբաղեցնողը որեւէ ծպտուն չի հանում: Դրանից մեկ օր անց Միքայել Հարությունյանը հարցազրույց տվեց կայքերից մեկին եւ ասաց, թե ինքը պարբերաբար զեկուցագրեր է գրում նախագահին բանակի իրավիճակի վերաբերյալ:

Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչ բովանդակության զեկուցագրեր է նա գրել, եթե դրա արդյունքը չի երեւում: Կա երկու տարբերակ՝ կամ նա վառ գույներով է ներկայացրել իրավիճակը, կամ նրա գրածները բանի տեղ չեն դրել: Երկու դեպքում էլ նա պետք է հրաժարական տա, դրանով ազատելով տեսուչի հաստիքը ավելի գործունյա մեկի համար, միաժամանակ փրկելով սպայի իր պատիվը:

Նույնը պետք է անի Խաչատուրովը: Կամ միասին խաղան «ռուսական ռուլետկա, եւ ոչ թե դրա բաժին դարձնեն բանակը: Նման պաշտոնյաները հայ զինվորի գլխից պակասած մազն անգամ չարժեն:
Հայոց բանակը բարոյալքումից փրկելու համար պետք է Ռոբերտ
Քոչարյանին հենց վաղը նշանակել պաշտպանության նախարար:

ԵՂԱԶԱՐ



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Amalya
Sep 10, 2011 1:02