ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, October 16, 2010 8:26 - 6 քննարկում

Սվաղչի, փարդախտչիների հավաքատեղի Երեվանս

Հոկտեմբեր 16, 2010 | 11:19
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` մոտ օրերս Հայաստան կժամանեն մասոնական հայտնի օթյակների ներկայացուցիչներ, որոնք ժողով կգումարեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Հիշեցնենք, որ մասոնական ժողովներ Հայաստանում մինչ այդ եղել են քաղաքական գործընթացների շրջափուլերում:

Հիշեցնենք նաեւ, որ նախորդ հավաքը եղել է 2007 թվականի ապրիլին: Այդ օրերին «Ազգը» գրեց, որ ժամանելու են Ֆրանսիայի «Մեծ Արևելք» օթյակի 2-րդ մեծ վարպետի տեղակալ Կլոդ Գեյդանը, 3-րդ մեծ վարպետ Ժորժ Ֆերեն, արդարադատության պատասխանատու Անդրե Աբբը, արտաքին գործոց մեծ գլխավոր քարտուղար Ավելին Վալենը, նաև ուխտի խորհրդականներ Պիեռ Շոմը, Գի Ակոբյանը, Մարսել Վեյլը: Մեր տեղեկություններով` այս անգամ էլ Հայաստան կգան «Մեծ Արեւելք» օթյակի ներկայացուցիչներ, իսկ թե հատկապես ովքեր, չկարողացանք պարզել:
Լուրեր Հայաստանից – NEWS.am

* * *

Ավելացում. Ադմինի կողմից։ 16 հոկտեմբեր, 2010, 12:55 p.m. Pacific Time

«Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ներկայացուցիչները կոչ են անում դատապարտել Հայոց ցեղասպանությունը
24 ապրիլի 2008 – 19:44 AMT 14:44 GMT
PanARMENIAN.Net – Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ներկայացուցիչները, ովքեր արդեն երկրորդ տարին անընդմեջ այցելում են Հայաստան Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

«Մենք դատապարտում ենք անտարբերությունն ու լռությունը կատարված Ցեղասպանության հարցում: Մարդիկ պետք է հասկանան, որ մյուսների նկատմամբ հանցագործություն իրականացնելով, նրանք հանցագործություն են կատարում իրենց դեմ: Մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ ծանոթ լինեն Ցեղասպանությանը եւ դատապարտեն 93 տարի առաջ կատարված հանցագործությունը»,- հայտարարել է «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի փոխնախագահ Անդրե Աբբը:

Օթյակի ներկայացուցիչները հայտնել են, որ նրանք համագործակցում են իրենց գործընկերների հետ Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար: Չնայած, որ այդ ուղղությամբ դեռեւս առաջխաղացում չի արձանագրվել, օթյակի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենց պայքարը դեռ ավարտված չէ:

«Մեծ Արեւելքը» Արեւմտյան Եվրոպայի ամենամեծ մասոնական օթյակն է եւ միայն Ֆրանսիայում 50. 000 անդամ ունի:

Սկզբնաղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/politics/news/25765/



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռուզան
Oct 16, 2010 9:37