ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, August 4, 2010 23:04 - 1 քննարկում

Օլիգարխ-օրենսդիր՝ մեծացեք, իրար կերեք՝ վերացեք: (Սա լա՞վ նշան է, թե վատ…)

«Հայկական ժամանակ». Պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հարվածել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի՞ն

Օգոստոս 05, 2010 | 10:26

Ազգային ժողովում, ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, միջադեպ է տեղի ունեցել ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի միջեւ. բանը հասել է բռունցքներին: «Ըստ մեզ հասած տեղեկությունների, օրեր առաջ Ռուբեն Հայրապետյանի օգնականը ԱԺ արարողակարգի վարչություն  է բերել Հայրապետյանի դիվանագիտական անձնագիրը՝ ժամկետը երկարացնելու համար: Գեղամ Ղարիբջանյանը, սակայն, արարողակարգի  աշխատակցին ասել է, թե անձնագիրը չպետք է երկարացվի, քանի որ ինքը տեղյակ չէ, իրեն այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասել: Ու անգամ այն բանից հետո, երբ արարողակարգի վարչության աշխատակիցը պնդել է, որ դա օրենքով է եւ իրենք չեն կարող չերկարացնել անձանգրի ժամկետը, Ղարիբջանյանը մնացել է անդրդվելի: Արարողակարգի աշխատակիցը ստիպված է եղել Հայրապետյանի օգնականին վերադարձնել անձագիրը: ԱԺ մեր աղբյուրները փոխանցում են, որ դա խիստ զայրացրել է Ռուբեն Հայրապետյանին, եւ նա գնացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանի մոտ՝ բողոքի:

Վերջինս էլ զանգահարել է Ղարիբջանյանին ու սկսել հայհոյել նրան: Ղարիբջանյանը շտապել է Աբրահամյանի աշխատասենյակ՝ չիմանալով, որ այնտեղ է նաեւ Հայրապետյանը: Եւ ահա այստեղ էլ, ըստ ԱԺ մեր աղբյուրների, Ղարիբջանյանը Հայրապետյանի «ձեռքն է ընկել»»,-գրում է թերթը: Գեղամ Ղարիբջանյանը նախօրին  թերթի հետ զրույցում պնդել է, թե նման միջադեպ չի եղել: Հարցին, թե Հայրապետյանը իրեն դիմե՞լ է անձնագիրը երկարացնելու համար, Ղարիբջանյանը պատասխանել է. «Ես ճիշտն ասած, չեմ հիշում, բայց ահագին մարդ դիմեց ամառվա հետ կապված»: Իսկ արդեն երեկ, երբ թերթը ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից խնդրել է տեղեկություն տրամադրել, թե վերջին մեկ ամսում քանի պատգամավոր է դիմել՝ անձնագրի ժամկետը երկարացնելու խնդրանքով եւ ով՝ որ օրը, վարչության պետի տեղակալ Գագիկ Նահապետյանը որոշ ժամանակ հետո պատասխանել է, թե որեւէ մեկը չի դիմել:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Նուբար Ասլանյան
Aug 6, 2010 10:14