Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, March 15, 2009 14:07 - 1 քննարկում

Ի՞նչ կարելի է անել, որ

Ի՞նչ կարելի է անել, որ

  • Mar. 14th, 2009 at 1:15 PM

մարդիկ ազատվեն «Ազատություն» ռադիոյի թույնը շնչելուց։ Ախր թոքերից անցնում է արյուն, իսկ արյունից ամբողջ օրգանիզմ, արդյունքում մարդիկ ամբողջովին ընկնում են ահավոր հոռետեսության, դեպրեսսիայի մեջ։ Ո՞նց բացատրես, ո՞նց անես, որ ուղղակի ազգս դադարի լսել էդ ռադիոն։
Նայում ես, մարդիկ էնքան դարդ ու ցավ ունեն։ Էսօր մեր երկրում 90 տոկոսը ծանր քրտինքով է վաստակում օրվա հացը, ու կողքից հազար տեսակի հիվանդություններ կան, էնքան ընտանեկան ու անձնական պրոբլեմներ, դժբախտություններ, որ հերիք են մարդկանց իրենց առօրյա դառնությունը ճաշակելու համար։
Ու սրան գումարում են թույնը, որ թափվում է էդ ալիքից։ Ինչի՞ չեն իրենք իրենց խղճում, ես չեմ հասկանում։
Երեկ մի պահ ակամայից լսեցի մի ռեպորտաժ Հանրային խորհրդի մասին։ Ես բացարձակ ոչ հիացած եմ էդ խորհրդով, ոչ էլ խորը հիասթափված եմ դրա կազմավորման փաստով։ Բացարձակ չեզոք դիրքորոշում ունեմ, բայց դե եթե գոնե մի հարց կարողանան լուծել, կամ առաջ բրդել, ուրախ կլինեմ։ Համենայն դեպս, էս մոնղոլ-թաթարական հանցավոր ավազակապետության ամենավատ նախաձեռնությունը չի դա։

Բայց որտեղից մտքովդ կանցնի, որ էս ոչ դրական ոչ բացասական փաստն էլ կարելի է թույնի հետ խառնել ու հիասթափության ու դեպրեսիայի մի կոմբիկեր սարքել ու թասերով շարել ազգիս դիմաց՝ թե կերեք, թունավորվեք, որ շուտ մեռնեք ու հանկարծ ձեր կյանքից քիչ դժգոհ չլինեք…

Բացարձակապես բոլոր կարծիք հայտնողները «քլնգեցին» հանրային խորհուրդը։ Հետո էլ մեկին կանգնացրին, ասացին՝ միայն ճարտարապետ էսինչ-էսինչյանը համարձակվեց իր անուն ազգանունը հայտնել մեր եթերում (մի հատ խորացեք – հանցավոր ռեժիմ է, խոսքի ազատություն չկա, մարդիկ ԳԲ-ի նկուղներում ազատություն գոչելով են մեռնում…)։ Ու էսինչ-էսինչյանը սկսեց հատ-հատ թվարկել էնտեղ հավաքված մարդկանց անունները, ամեն մեկին մի վիրավորական բան ասեց, բոլորին հանեց ծախված։ Իհարկե ապացուցել չեմ կարող, բայց կասկածներ ունեմ, որ հենց էդ «ճարտարապետին» ազատության փողերն էին առել ու մի քանի տող կարծիք ասել տվել։

Ենթադրում եմ, որ էս թույնը պատասխանն էր խորհրդից երկու կնոջ՝ ընդդիմության հասցեին ասված Կենտրոնով արտահայտած մեկ-երկու քննադատական խոսքի։

Ոչ մի ռեժիմ կամ ռեժիմից ազատագրում չի կարող օգնել ազգին, եթե ինքը չի ցանկանում ինքն իրեն օգնել։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Լիանա Մարտիրոսյան / 32 տ./ Սեուլից
Mar 16, 2009 18:12