Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, October 14, 2010 8:26 - 1 քննարկում

Հրանտ Խաչատրյանը պատասխանում է…

Հարգելի Դավիթ.
 Ես իհարկե դեմ չեմ, որ լեգենդներով ապրող մեր Ազգի համար մի քանի փոքր, բայց իրական  դրվագ ինքս եմ ստեղծել: Առավել եւս, որ այդ դրվագները ժամանակին իրենց համախմբող դերը լավ են կատարել:
 Այդ տարիներին մենք բոլորս զանգվածաբար համոզված էինք, որ ինքնակազմակերպվող ՀԶՈՐ ԱԶԳ ենք եւ մեզ մնում է արագ թոթափել օտարի կաշկանդող, ժանգից քայքայված շղթաները: Քիչ հետո պարզվեց, որ այդ «օտարը» մեր մեջ է: Ավելի ուշ, որ այն յուրաքանչյուրս մեջ է: Հիմա պետք է ճշտենք, թե արդյո՞ք այն գերակշռում է …
  Ես այսօր էլ համոզված եմ, որ չի գերակշռում, բայց արդեն ստիպված եմ ապացույցներ ներկայացնել՝ նույնիսկ ինքս ինձ: Չէ՞ որ յուրաքանչյուր ավերիչ քայլում նախապես հաշվարկված է եղել մեր թյուրմացաբար բարեհոգի վերաբերմունքը կամա, թե ակամա թաքցված չարի նկատմամբ:
Այսօր մենք կարողանու՞մ ենք չարը բարուց տարանջատել: Տարբերու՞մ ենք վեհանձն ՄԵԾԱՀՈԳՈԻԹՅՈՒՆԸ մանրախնդիր բարեհոգությունից:
  Դրանք խնդիրներ են, որոնց լուծումը յուրաքանչյուրս իր համար պետք է լուծի անցյալին հրապարակային գնահատական տալուց եւ ապագայի վերաբերյալ լավատեսական, կամ հոռետեսական կանխատեսում անելուց առաջ:
Կատարյալ լինելը մեզ՝ մահկանացուներիս հասանելի չէ, բայց կատարյալին ձգտելը չի արգելված: Ուստի դժբախտություն չէ, որ մենք հայտնաբերեցինք, որ կատարյալ Ազգ չենք: Եկե՛ք մեծահոգի գտնվենք դրանում մեզ «օգնողների» հանդեպ եւ շարժվե՛նք առաջ …



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հրանտ Խաչատրյան
Oct 15, 2010 12:40