ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, February 9, 2010 0:21 - չքննարկված

Մեռելածին քննարկումներ հանրային խորհրդում:

2010-02-08

Հանրային խորհուրդը շարունակում է հեռուստաեթերի վերաբերյալ քննարկումները. հանդիպում ֆիլմարտադրող հեռուստատեսությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր խորհրդակցության Էր հրավիրել հանրապետության ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկելու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հեռուստաեթերում չափորոշիչների սահմանման նախագիծը: Վերջինով նախատեսվում է սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների սահմանում եւ կիրառում: Քննարկմանը հրավիրված Էին նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը և ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: Հանրային խորհրդի նախագահի խոսքով, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հեռուստահաղորդումների եւ ֆիլմերի որակի բարձրացման ուղղությամբ, քանի որ հեռաստատեսությունն ունի ամենամեծ ազդեցությունը հասարակության` մատաղ սերնդի վրա: Վ. Մանուկյանի համոզմամբ, 1990-ականների համեմատ, հայկական հեռուստաընկերությունների որակը բարձրացել է, հաղորդումների բազմազանությունը մեծացել: Ըստ նրա, հեռուստաընկերությունների` սերիալ արտադրելու գաղափարը դրական է: «Թվում էր` հայ կինեմատոգրաֆիան մահանում է, սակայն հեռուստատեսիալների նկարահանումը նոր էջ բացեց այս ոլորտում: Հեռուստալսարան ապահովելու համար բռնություն ցուցադրելը գրավիչ միջոց է հեռուստաընկերությունների համար, սակայն նրանք պետք է մտածեն նաեւ մատաղ սերնդի մասին եւ չառաջնորդվեն բացառապես բիզնեսի կանոններով: Նման ֆիլմերի ցուցադրությունները պետք է իրականացնել սահմանափակ ժամանակահատվածում»,- ասաց Վ. Մանուկյանը` ավելացնելով նաեւ, որ հեռուստաեթերի նկատմամբ չափորոշիչները պետք է սահմանել այնպես, որպեսզի հասարակությունը ստիպված չնախընտրի դիտել արտերկրյա հեռուստաընկերությունների հաղորդումներն ու ֆիլմերը: Հանրային խորհրդի նախագահն առաջարկեց ներկաներին` ըստ ժանրային տեսակների` կոդավորել ֆիլմերը եւ վերջիններիս ցուցադրման համար սահմանել հստակ ժամային գոտիներ: Վ. Մանուկյանի համոզմամբ, հեռուստաընկերությունները պետք է գան միասնական եզրակացության` բացասական երեւույթներ պարունակող հաղորդումները եթեր չհեռարձակելու համար: Մ. Մինասյանի խոսքով, ՀՀ նախագահը բազմիցս իր մտահոգությունն է հնչեցրել խնդրի շուրջ և մատնա¬ցույց արել հնարավոր բացասական հետևանքները, մասնավորապես մատաղ սերնդի դաստիարակության, նրա մտավոր ու ֆիզիկական զարգացման հարցում: «Մենք դեմ չենք տեղական սերիալների արտադրությանը, հակառակը` կողմ ենք: Ակնհայտ է, որ վերջին տարիներին հայկական կինոինդուստրիան զարգացում է ապրում, հնարավոր է այն ներկայումս ցանկալի մակարդակի չէ, սակայն կա միտում` զարգանալու: Հեռուստաեթերի նկատմամբ չափորոշիչների կիրառման նպատակը` նորմատիվ էթիկական կանոնների պահպանումն է»,- ասաց Մ. Մինասյանը: Ըստ նրա, ուրախալի է, որ խնդիրը դարձել է հասարակական լայն քննարկման առարկա, ինչում մեծ դեր ունի հանրային խորհուրդը. սա թույլ կտա ճիշտ լուծումներ գտնել և ծայրահեղու¬թյուն¬ներից հեռու մնալ և ավելացրել, որ այս առումով հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը` հեռուստաընկերությունների հետ միասին գտնվում են ճիշտ ուղու վրա: «Իհարկե, հանձնաժողովի ներկայացրած եթերային չափորոշիչներում կան որոշ կետեր, որոնք պետք է լրամշակվեն: Հեռուստաընկերությունները տեսահոլովակ եթեր հեռարձակելուց առաջ պետք է հաշվի առնեն, որ այն կարող են դիտել երեխաներ: Անհրաժեշտ է սահմանել ժամային գոտիներ, եւ ըստ չափորոշիչների` տվյալ հաղորդումը կամ ֆիլմը ցուցադրել անհրաժեշտ ժամերին: Օրինակ` կրիմինալ ժանրի ֆիլմը ցուցադրել ուշ ժամերի»,- ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը: Նրա խոսքով, անհրաժեշտ է եթերը համապատասխանեցնել մեր մենթալիտետին: «Ակնհայտ է, որ ներկայիս հեռուստաեթերի որակից հասարակությունը դժգոհ է, անհրաժեշտ է լուծել ներքին բարոյականության խնդիրը»,- դիմելով հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին` ասաց Մ. Մինասյանը: Նա նշեց, որ հիմնվելով հանձնաժողովի ներկայացրած չափոփոշիչների վրա, անհրաժեշտ է կատարելագործել, հստակեցնել, լրամշակել դրանք, այնուհետեւ կիրառել: «Այս չափորոշիչների կիրառումը նոր մակարդակի կբարձրացնի հեռուստաընկերություններին»,- վստահեցրեց Մ. Մինասյանը: ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը նշեց, որ չափորոշիչների միջազգային ստանդարտ գոյություն չունի, յուրաքանչյուր պետություն ինքն է սահմանում իր եթերային չափորոշիչները, որը ներկայացվել է: Նա ընդգծեց, որ մինչեւ փետրվարի 8-ն իրենք ժամանակ էին հատկացրել հեռուստաընկերություններին` ներկայացնելու չափորոշիչների վերաբերյալ իրենց սեփական առաջարկությունները, դիտողությունները, սակայն որեւէ արձագանք չեն ստացել: Վ. Մանուկյանն էլ համոզմունք հայտնեց, որ սահմանափակումների կիրառումն իրականում էլ ավելի կբարձրացնի հայկական կինոինդուստրիայի մակարդակը: Ըստ նրա, Հանրային խորհրդում ստեղծվել է մի մարմին, որը նույնպես առաջարկություններ է ներկայացնելու հեռուստաընկերություններին եւ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ