Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, March 30, 2012 5:57 - 2 քննարկում

Զգուշացե՛ք ԱՐՄԻՆՖՈՑԵՆՏՐ-ի միանձնյա սեփականատեր Արմեն Տեր Սարգսյանի այստեղ-այնտեղից գողացած սուտ լուրերից և տգետ մեկնաբանություններից:

ԵՐԿՈՒ ԼՈՒՐ ՆՈՒՅՆ ՏԵՂԻՑ:

АРМИНФОЦЕНТР: Десятки прихожан   Армянской Апостольской Церкви “Св. Марии” собрались в Глендейле 25 марта, протестуя против того, что один из священников был вынужден покинуть страну из-за просроченной визы.
Как утверждают протестующие, церковь не предприняла никаких усилий, чтобы продлить визу преподобному Партеву Гулумяну, сообщает News.am, со ссылкой на «Glendale News-Press».

Гулумян был смещен со своего поста в Глендейле, где он проработал в течение последних шести лет, и был отправлен в Венесуэлу.

Прихожане утверждают, что представители церкви не хотели видеть Гулумяна на этом посту.

В свою очередь западная епархия Армянской апостольской церкви опубликовала заявление, в котором говорится, что они вынуждены подчиниться законодательству США, которое предусматривает, чтобы отец Партев покинул США хотя бы на время

ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ
Լոս Անջելեսում գործում են հայ-առաքելական եկեղեցիների երկու կաթողիկոսությունների պատկանող թեմեր: Հայաստանյաց-էջմիածնականը ղեկավարում է Հովնան սրբազանը՝ ենթակա Գարեգին 2-րդ կաթողիկոսին: Կիլիկիո-անթիլիասականի ղեկավարն է Մուշեղ սրբազանը՝ ենթակա Արամ կաթողիկոսին (դաշնակցության ստեղծած երկրորդ կաթողիկոսությունը, էջմիածնականից անջատված 1950-թվականներին, Վազգեն Առաջինի օրոք): Հովնանն ու Մուշեղը սովորել են Անթիլիսում:
Գլենդել քաղաքի անթիլիսական թեմի Ս.Աստվածածին եկեղեցում, վեց տարի շարունակ ավետարանի սերտողության դասընթացներ և քարոզներ էր անցկացնում վարդապետ հայր Պարթևը: Նրա հանդիպումները հետաքրքիր էին, լեփ-լեցուն սրահում քարոզներին ներկա էին մինչև 400 հավատացյալներ:
Եկեղեցու նույն սրահը շաբաթվա հատուկ օրերին տարիներ շարունակ տրամադրվում է «Բինգո» դրամախաղին խաղամոլներին, հիմնականում երեկոյան այստեղ հավաքվում են օտարներ:
Հայր Պարթևը իր գործունեությամբ հակոտնյա էր սրբազան Մուշեղի վարած քրիստոնեության սկզբունքներին անհարիր խաղամոլա-ֆինանսական ծրագրերին : Անթիլիասից հայր Պարթևին հետ կանչեց Արամ կաթողիկոսը, հիմնված Մուշեղ սրբազանի գրած զեկուցագրին և բնութագրին:
6 ամիս առաջ կատարված այս ճարպիկ տեղաշարժները վերջացան նրանով, որ հայր Պարթևը հայտնվեց Վենեսուելայում, կտրված իր գլենդելյան հավատացյալ-հետևորդներից:
Վենեսուելայում գտնվող եկեղեցում նա հունվարյան ծննդոց տոներին անցկացրեց պատարագ, որին ներկա էին 4 հայեր: երկուսը հայերեն չգիտեն բոլորովին, իսկ մյուս երկուսի հայերեն խոսքերը չեն հասկացվում ընդհանրապես:
Մարտի 25-ին, կիրակնօրյա պատարագի ընթացքում Ս. Աստվածածին եկեղեցու դիմացի մայթին ժամը 12-ից հետո հավաքվել էին հայր Պարթևի մոտ 200 համակիրներ, պաստառներով և կոչերով բողոքում և պահանջում էին հայր Պարթևին վերադարձնել աքսորից: Եկեղեցու ներսում ընթացող պատարագի ավարտը ձգձգվեց այն հույսով, որ բողոքողները կհեռանան և նրանց հետ չեն հանդիպի ներսում գտնվող մասնակիցները: Այնուամենայնիվ ներսի և դրսի մասնակիցների հանդիպումը տեղի ունեցավ ժամը 2-ի կողմերը: Ս. Աստվածածնի եկեղեցում արհեստական երկարացված պատարագի հրահանգավորված մասնակիցները՝ «ներսինները», ակնառու հակակրանք ցուցաբերեցին «դրսինների» բողոքներին, բացահայտ գոհունակություն հայտնելով հայր Պարթևին Գլենդելից հեռացնելու խնդրում:.

ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԻ ԹՂԹԱԿԻՑ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Nshan
Mar 30, 2012 19:03