Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, October 21, 2011 15:29 - 2 քննարկում

Փող՝ կանայք էլ ունեն: Դո՛ւխ, դո՛ւխ չունեք, փոքրահոգի վ(հ)այեր…

Հիշյալ ֆուտբոլային խաղը նայել եմ ռուսական ալիքով՝ 2 ժամ անց խաղի սկզբից հաշված:
Նույն կերպ ռուս մեկնաբանը խնդրում, աղաչում էր իսպանացուն, որ հանկարծ կարմիր քարտ ցույց չտա Բերեզովսկուն: Լսեցի մեր քույրերին՝ իռլանդացիների մեկնաբանությունների մասին ու հիշում էի ռուս մեկնաբանին, որը նույն բաներն էր ասում…
Հաջորդ օրը ծանոթանում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Նախագահի հայտարարությանը՝ «Միշել Պլատինին այդ բանն անողը չէ»… պատասխանելով լրագրողին, որն ասում էր, թե՝ «արդյոք մեր հավաքականի հետ ՖԻՖԱ-ի դրդմամբ այդպես չվարվեցի՞ն, վերադարձնելու համար երկու տարի առաջ իռլանդացիներից ի օգուտ Ֆրանսիայի հավաքականի թույլ էր տրվել նույնպիսի անարդարություն»…
-Մեզ համար հիմա կարևորը Բերեզովսկու քարտը չեղյալ հայտարարելն է, ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Վերջինս հայ ֆուտբոլասերի բերանը փակելու համար ձևականորեն դիմեց ՖԻՖԱ-ին, կանխավ իմանալով, որ ով ուզում է լինի քարտը չեղյալ չի համարվի… Քարտը չեղյալ համարելը, դա նույնն է, թե ընդունել չարագործության իրականացումը մեր թիմի նկատմամբ:
Միանգամայն համամիտ եմ պարոն Ստեփանի հետ, ես նույնպես այդպես էի մտածում, որ մեր հավաքականը պարտավոր էր լքել դաշտը, որպես բողոքի նշան՝ տեղի ունեցած աղաղակող անարդարության:

Դավիթ Մեծահոգի



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ru07
Oct 22, 2011 5:59