ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, May 12, 2010 2:00 - 2 քննարկում

կան շատ գրագետ ու տմարդի սիմվոլների «որսորդներ»

Ակսել Վարդանյան

Երբ ռուսաստանը սկսեց նոր անձնագրերի անցնել, ռուսական եկեղեցականների մեծ մասը հրաժարվեց այդ անձնագրերից, որովհետև անձնագրի մեջ քողարկված ձևով զետեղված էր 666 թիվը և մեծ աղմուկ բարձրացավ այդ առումով: Տեսեք ինչպիսի զգոնություն են ցուցաբերում սիմվոլոների նկատմամբ ռուսները:
Սիմվոլիզմը այսօր պաշտոնապես ավարտված գիտություն է համարվում, որ շատ կասկածելի է ինչու՞, ամեն ինչ ուսումնասիրել պրծե՞լ են, ՈՉ, սիմվոլիզմը հզոր զենք է և ամեն գնով ուզում են այդ գիտությունը գաղտնի պահել : Ավելին, հենց հիմա մեծ գումարներ են ներդրվում հետազոտություններ կատարելու համար այդ ոլորտում: Մի տարի առաջ, խնջույքի ժամանակ, ծանոթացա մի հրեա կնոջ հետ, Մոսկվայից էր, նա ամբողջ աշխարհով մեկ շրջակայություններ էր կազմակերպում ուսումնասիրելու  ռուսական էթնոսների կուլտուրան, որոնք վաղուց հեռացել են ռուսաստանից և դեռ պահպանում են բոլոր հին հավատամքները, ադաթները ու սիմվոլները: Այդ ամենը ներկայացվում է ինչպես սովորական ուսումնասիրություններ և որոշ արդյունքներ տպագրվում են ժուռնալներում: Բայց միթե՞ դա հենց սիմվոլիզի, որպես գիտության, շարունակում չէ, ովքե՞ր պետք է տիրապետեն այդ հետազոտությունների արդյունքում ստացված նյութերին: Նրանք, ովքեր հայտարարել են, որ սիմվոլիզմը ավարտված գիտություն է: Մի գիտություն, որը ունի ամենամեծ նշանակությունը աշխարհաճանաչման ու ինքնաճանաչման գործում, և այդ գիտությունը այսօր փակված, գաղտնի գիտություն է: Իսկ կարևորությունը սիմվոլիզմի շատ հեշտ է հասկանալ, հենց այս տառերը, որոնցով գրում եմ, բոլորը սիմվոլներ են և ունեն իրենց նշանակությունը, ամեն ինչ, ինչ մարդը տեսնում ու մտապահում է սիմվոլ է ու այդ սիմվոլների օգնությամբ մարդը ճանաչում է իրեն, իր երկիրը, իր ազգը, քաղաքը…
Ինչ վերաբերվում է պետական սիմվոլին, դա անձեռնամխելի ու ամենակարևոր սիմվոլն է, որի հանդեպ պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն, որովհետև կան շատ գրագետ ու տմարդի սիմվոլների «որսորդներ»:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ Չ
May 12, 2010 14:12