ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, May 18, 2012 4:13 - 2 քննարկում

Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:

Հայ ժողովուրդը սիրել է իմաստուն և գործունյա ղեկավարներին անկախ նրանց պատկանած քաղհայացքներից: Դուք լավն եք, որ այս խառը ժամանակներում մնացիք մարդկանց հոգսերի հետ, չանցաք կապիտալի դաժան աշխարհը: Մարդիք հոգնած և սարսափած են անխտիր՝ բոլորն էլ դավաճանեցին ժողովրդին: Հասարակությունը, հանրությունը կգա դեպի ձեզ, եթե թոթափեք կեղծ ու օտար կուսակցական անվանումը: Ընտրեք նոր անուն
առանց հնի մնացորդների, պահելով ժողովրդի համար աշխատելու գաղափարը: Կոչեք ձեզ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆԱՎԱՐ և մարդիք ձեր շուրջը կհավաքվեն: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ

——————————————————————————

Հայաստանի կոմունիստակական կուսակցության հայտարարությունը

Սիրելի ժողովուրդ ՝
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խորին շնորհակալություն է հայտնում այն բյուրեղյա 16.000 ընտրողներին, որոնք իրենց քվեն տվեցին Հայաստանի կոմունիստական կուսակցության օգտին :
Արդյոք այդքա՞ն էր մեր քվեների քանակը: Իհարկե ոչ, այլ մի քանի անգամ ավելի : Մենք համոզված ենք , որ մեր ժողովրդի զգալի մասը վերջապես գիտակցեց, որ Կոմունիստական կուսակցության ծրագիրն է ժողովրդի ծրագիրը , և ո՛ր կուսակցությունն է թաքնված մեր ծրագրի մի զգալի մասն օգտագործել քարոզարշավի ընթացքում : Քարոզարշավը ցույց տվեց, որ հանձին Կոմունիստական կուսակցության, պայքարի է դուրս եկել ժողովուրդը՝ իր ազատությունների, աշխատանքի ապահովման, երիտասարդության ապագայի համար, ամեն ինչ հանուն մարդու, ոչ մի տարբերություն գյուղի ու քաղաքի միջև կոչով: Մյուս կողմից օլիգարխներն ու փողատերերն են , թաղային հեղինակությունները, հակաժողովրդական իշխանությունները , որոնք 22 տարվա ընթացքում երկիրը հասցրին անդունդի եզրին, գռփել ու մաշկահան են արել ժողովրդին՝ նրան մատնելով գործազրկության և ստիպողական արտագաղթի, իսկ ուսանողությանն ու երիտասարդությանը՝ անորոշության և առանց ապագայի: Ընտրապայքարում Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը պարտվելով թե գաղափարապես , թե ծրագրերով, թե ժողովրդի համակրանքով ու անսահման նվիրվածությամբ՝ անճարակությունից և վերահաս խայտառակ պարտությունից փրկվելու համար իշխանությունն ու առանձին կուսակցություններ դիմեցին իրենց փորձված հատուկ մեթոդներին՝ դատարկ, ստահոդ խոստումներ, ընտրակաշառք՝ հաշվի չառնելով դրանց ձևերն ու չափերը: Ընտրողների մի հատված, որ գտնվում է աղքատության ճիրաններում , այդ օրը հացի խնդիրը լուծեց: Մի մասն էլ աշխատանքից ազատելու սպառնալիքների տակ և այլ ահաբեկումներից խուսափելու համար ստիպված գնաց այդ քայլին ՝ վերցնելով օլիգարխների փշրանքները : Մարդիկ վաճառեցին իրենց երեխաների ապագան, իրենց խիղճը: Ինչ է , այդ մեթոդով իշխանության վերարտադրությունը մի՞թե վերացրեց աղքատությունը, գործազրկությունը, թե ընդհակառակը՝ մարդկանց մղեց արտագաղթի մեր հայրենիքից: Այդ ընտրակաշառքն արդեն չկա, իսկ մարդիկ մնացին այս համակարգի, օլիգարխների սարդոստայնում:
Այժմ աշխատում են ժողովրդի վրա բարդել տեղի ունեցածը և շպարել կեղծիքները՝ հատուկ օքսիդացող թանաքով անձնագրերի կնքելը, շատ գյուղական վայրերում բաց քվեարկությունները, ժամկետանց սննդի բաժանումը, ձայներ գնելու գինը անընդհատ բարձրացնելը և շատ այլ հակասահմանադրական երևույթներ: Եթե մի թոշակառու դողդողացող ձեռքերով նույն քառակուսու սահմանից նշանը մի քիչ թեքել է , ապա այդ քվեարկությունը համարել են անվավեր : Իսկ բազմաթիվ քաղաքացիների անձնագրերը նախորոք հավաքելը, կնիքներն ի տես բոլորի կեղծելը դիտվում է որպես տեխնիկական սխալ : Միթե նորմալ է, երբ երկրի ընտրողների 950.048 կամ 37, 65 % չի մասնակցել ընտրություններին, նրանք կամ չեն հավատացել ընտրությունների արդարությանը, կամ այդ մարդիկ ընդհանրապես չկան: Ընտրատեղամասերում և կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձայների հաշվման աճպարարությունը լակմուսի թղթի նման ցույց է տալիս , որ ուղղակի թվաբանական ոչ օրինաչափ մոտեցում է ցուցաբերվել առանձին իրենց համախոհ և այս մարդակեր համակարգը պաշտպանող կուսակցությունների նկատմամբ՝ նրանց շպրտելով հինգ ու մի քիչ տոկոս ձայն : Աժ ընտրությունների պատասխանատուները նշված կուսակցությունների օձիքից բռնած տարան ԱԺ: Ի՞նչ է նրանք չգիտեին ժողովրդի կարծիքը նրանց մասին, որ արտահայտվում էր ամբողջ քարոզարշավի ընթացքում և մինչև քվեարկության ավարտն՝ ըստ ժամերի:
Շատ է վկայակոչվում միջազգային,Եվրոպական երկրների , անկախ դիտորդների դրական կարծիքի մասին: Նրանք լավատեղյակ են ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ապօրինությանն ու ընտրակեղծիքին : Բայց թաքցնում են իրական պատկերը՝ գլխավորվելով իրենց երկրների հեռահար շահերով (ԼՂՀ, հայ-թուրքական հարաբերություններ, Հայաստանը Ռուսաստանից կտրելը) և այլ հարցեր:
Մենք կարծում ենք , որ դրանք ոչ թե դիտորդներ, այլ պատճենահանողներ են և պատճենահանեցին :
Ս.թ .մայիսի 31-ին կայանալիք ԱԺ առաջին նիստում ժողովուրդը կտեսնի նույն մարդկանց, պաշտոնյաներին, որոնց կավելանան արդեն նախկինում երկիրը շողուլից քցածները, 22 տարի ժողովրդին այս վիճակին հասցնողները : Դա Ազգային ժողով չէ, այլ ազգակցական ժողով :
Մեր խոսքն ավարտում ենք Պ. Սևակի հայտնի ու դիպուկ արտահայտությամբ ՛՛Ճմարտություն են ծախում սարքովի՛՛: Դրա համար էլ ընտրությունների մասին ժողովրդի շրջանում խոսակցություններում այսօր հաճախ ես լսում ամոթ և խայռտառակություն բառերը:
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ելնելով վերը նշվածից և հաշվի առնելով, որ Աժ ընտրությունները չեն արտահայտում երկրի իրական քաղաքական պատկերը՝ չի ընդունում 2012թ. Մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքները :
Սիրելի ժողովուրդ
Հայաստանը՝ իր լիբերալ ( ազատական ) անորոշ գաղափարներով ձգտում է դառնալ համաշխարհային կապիտալիզմի, այսպես կոչված լիբերալիզմի մի օղակ, որի արդյունքըն այսօրվա իրականությունն է: Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները չեն հանդուրժում ստրկացումը, գործազրկությունը, ահաբեկչությունը, կեղծիքներն ու սուտը և միակ փրկությունը տեսնում են սոցիալիստական համակարգում:
Հայրենակիցնե՛ր, մեր անցած ուղին ապացուցել է , որ կոմունիստներն աննկուն են : Մեզ կոտրել և ընկճել հնարավոր չէ, ինչպիսի հակակոմունիստական հիստերիա էլ տիրի Հայաստանում :

Սոցիալիստական գաղափարախոսությունն անմահ Է :

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Smerch
May 18, 2012 6:05