ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, April 22, 2011 12:20 - 2 քննարկում

Համաշխարհային բանկի մակլեր, Խոշոր եղջերավոր Վարչապետը գյուղացիներին սովորեցրել է կով կթել:

Խոշոր եղջերավորների կաթնատվությունը բարձրացնելու համար վարչապետը գյուղացիներին հորդորեց արհեստական բեղմնավորման մեթոդը կիրառել

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շուրջ այսօր գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը քննարկում անցկացրին

Արագածոտնի մարզի բարձրլեռնային Ավան գյուղի բնակչության հետ այսօրվա հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղացիներին հորդորեց խոշոր եղջերավոր անասունների կաթնատվությունը բարձրացնելու համար արհեստական բեղմնավորման մեթոդը կիրառել։ Գյուղի երիտասարդ անասնաբույժն ասաց, թե համապատասխան գործիքներ չունեն։ Վարչապետը նրան խորհուրդ տվեց մեկ տարվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել, պարզել, թե տարեկան կտրվածքով քանի տնտեսություն է ցանկանում արհեստական բեղմնավորում իրականացնել, և կառավարությունը կտրամադրի գործիքները։

Նա նաև գյուղացիներին հորդորեց կով կթելիս հետևել հիգիենայի կանոններին։ Ըստ նրա՝ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում կով կթելիս տարրական կանոնները չեն պահպանվում, ինչի հետևանքով կաթը կորցնում է որակական հատկանիշները, դրանում հայտնվում են տարատեսակ մանրէներ։

«Հարգելի գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մարլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»,- ասաց Տիգրան Սարգսյանը։



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

markarish
Apr 22, 2011 12:23