ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, March 28, 2010 21:18 - չքննարկված

Հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության չճանաչելը քաղաքակրթության խայտառակությունն է….

ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈԿՍ. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • article's photo

    Բրիտանական կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոկսը Մեծ Բրիտանիայի կառավարությանը հղած նամակում: «Դուք պետք է վերանայեք ժխտման քաղաքականությունը եւ ընդունեք ճշմարտությունը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ճիշտ է, ես առանձնակի հույսեր չեմ տածում, թե բրիտանական կառավարությունը կփոխի ժխտողական իր հետեւողական քաղաքականությունը»,-նշել է Ք.Քոկսը: Ըստ նրա, այդ խնդիրն ակտուալ է երեք հիմնական պատճառով` առաջին հերթին, պետք է վարվել այնպես, ինչպես աշխարհի շատ խորհրդարաններ, եւ վերջերս Շվեդիայի խորհրդարանը` 1,5 մլն հայերի ոչնչացումը ցեղասպանություն ճանաչել: Երկրորդը, անցյալ տարվա դեկտեմբերին հրապարակվեց «Եղե՞լ է արդյոք Հայոց ցեղասպանություն» հոդվածը, որտեղ թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, հղում անելով ԱԳ պաշտոնական փաստաթղթերին, ցույց է տալիս, թե ինչպես են մոլորության մեջ հայտնվել բրիտանական կառավարությունը, խորհրդարանն ու հասարակությունը: Եվ, վերջապես, երրորդը, այս տարի լրանում է օսմանցի թուրքերի գործած ոճրագործության 95-ամյակը, եւ վաղուց արդեն ժամանակն է ճանաչել այդ փաստը: «Ցանկացած չճանաչված ցեղասպանություն, ըստ էության, կարող է ազդակ հանդիսանալ պոտենցիալ հանցագործների համար հետագայում եւս ցեղասպանություններ գործելու համար»,-գրում է բարոնուհի Քոկսը` հիշեցնելով Հիտլերի հայտնի խոսքերը Հոլոքոսթից առաջ. «Ո՞վ է այս ամենից հետո հիշում հայերի ոչնչացման մասին»: Ամեն անգամ, երբ եւս մեկ երկիր պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թուրքական կառավարությունը սկսում է վրդովվել եւ անում է ամեն ինչ կանխելու համար նման նախաձեռնությունները, ընդհուպ մինչեւ տնտեսական բոյկոտ: Ճշմարտության ժխտումը հարվածի տակ է դնում հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Թուրք ժողովուրդը ինքը եւս շատ է ցանկանում ճշմարտությունն իմանալ իր պատմության մասին: Երբ ես Թուրքիայում էի եւ այնտեղ զրուցում էի իմ թուրք գործընկերների, պրոֆեսորների հետ, շատերն ասում էին, որ շատ են ցանկանում, որպեսզի իրենց երկրի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նրանք գիտեին ճշմարտությունը եւ խորը ցավ էին ապրում, քանի որ ստիպված էին թաքցնել ճշմարտությունն ու ապրել կեղծիքի մեջ»,-գրում է բարոնուհի Քերոլայն Քոկսը: Նամակի վերջում բարոնուհին ընդգծում է, որ ցեղասպանությունը որպես հանցագործություն չունի վաղեմության ժամկետ: «Սակայն ես մեծ մտավախություններ ունեմ, որ բրիտանական կառավարությունը կրկին չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ արդյունքում Մեծ Բրիտանիան հավերժ կմնա որպես պատվազուրկ երկիր: Սակայն, ի վերջո, հնարավորություն կա, որ խորհրդարանը եւս մեկ անգամ արծարծի այդ հարցը եւ ճանաչի պատմական ճշմարտությունը, ինչպես դա արեց Շոտլանդիայի խորհրդարանը»,-ասվում է բարոնուհի Քոկսի նամակում: Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ