ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, May 18, 2012 17:35 - 1 քննարկում

Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .

Մեր հասարակությունը, արդեն 10 օր է ալեկոծում է Հայաստանում գլուխ բարձրացրած մի նոր մարտահրավեր: Դա միասեռականների, նրանց տարածման ու նրանց ագրեսիվ քարոզի մարտահրավերն է: Երևույթը լայնորեն բարձրաձայնվելով առաջին անգամ, դեռ ձեռնպահ է մնացել մեր մտավորականների գնահատականից, որոնք կարծես չեն կարողանում կողմնորոշվել, հարցի երևացող ու ստորջրյա մանրամասնությունների մեջ:
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում, համասեռամոլության ու դրա քարոզչության խնդիրներին լավատեղյակ ՌՖ առաջին ալիքի հաղորդավար, Հասարակական պալատի անդամ Մաքսիմ Շեվչենկոյի մեկնաբանություններն այդ երևույթի առթիվ: Hakob M.

Ժամանակակից աշխարհում միասեռականության թեման շատ խորը, բարդ ու իմ կարծիքով քաղաքականացված հարց է: Դա բնավ էլ անձի ազատության, և սեռական ուղղվածության անձնական ընտրության հարց չէ, ինչպես փորձում են ներկայացնել ու մեկնաբանել : Միասեռականության քարոզը , դա մարդկային էության ու բարոյականության խորքային փոխակերպման փորձ է, փոփոխություն այն իմաստով, որ մարդկանց փորձում են դարձնել վերահսկելի, կառավարվող,անվստահ էակներ, անվստահ այն չափ, որ նրանք նույնիսկ տարակուսում են, թե ո՞վ են իրենք սեփական սեռական ուղղվածությամբ ու ցանկություններով` տղամարդ, թե՞ կին: Փորձ`զրկելու մարդուն բնությունից նրան տրված հիմնական, հիմնարար ինքնագիտակցումից:
Ընդհանուր առմամբ գոյություն ունեն ինքնագիտակցման մի քանի մակարդակ: Դրանցից ամենհիմնականը հենց սեռական պատկանելիության ինքնագիտակցումն է`տղամարդ, թե՞ կին: Դեռ մանկուց, մենք ամենատարբեր ձևերով` ներքին հորմոնալ գործնեության արդյունքում, հոգեբանական զարգացումով, խաղերի միջոցով, ընդհանուր համակեցության մեջ հոգեբանական ինքնադրսվորմամբ, հասկանում ենք, թե ով ենք մենք` տղա՞, աղջի՞կ, տղամա՞րդ, կի՞ն:
Ինքնագիտակցման երկրորդ մակարդակը նույնպես հիմնականներից է, դա ազգայինն է: Մենք արդեն ծնվում ենք որպես հայ, ռուս,վրացի, հնդկացի, չինացի և այլն, այսինքն ի ծննդե, մենք արդեն ունենք որոշակի ինքնանույնացում:
Ինքնագիտակցման երրորդ մակարդակը, դա երևի թե քաղաքականն է, մենք դառնում ենք ասենք կենտրոնամետ, աջ կամ ձախ հայացքների տեր: Կամ էլ մեզ բնավ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում աշխարհում և դա նույնպես քաղաքական դիրքորոշում է:
Ինքնագիտակցման չորորդ, ամենաբարձ մակարդակը` դա կապն է Բարձրյալի, վերին իմաստության հետ, աստծո իդալիստական պատկերացումը: Եվ հավատքի հետ կապված ապացույցներ գտնելու, մարդու ամնատարբեր փնտրտուքները, լոկ փորձ են` ձևակերպելու այն, ինչ ամենակարևորն է մարդուս համար, ու սերտորեն կապված է նրա ծննդի ու մահվան մասինմտորումների հետ:
Եվ ահա ազատական աշխարհը` արյունալի հեղափոխությունների ու պատերազմների, համատարած ու ագրեսիվ քարոզի, մարդուն սպառողական հանրույթի անդամ դարձնելու ճանապարհով, մեծամասամբ հասել է մարդկային ինքնագիտակցման, ինքնանույնացման երեք վերին մակարդակների `հավատամքայինի, քաղաքականի ու մասամբ էլ էթնիկի համահարթեցմանը,նույնն է թե ոչընչացմանը: Այժմ հարվածի ամբողջ ուժն ուղղված է մարդկանց մոտ դեռ արթուն, ինքնագիտակցման ամենահիմնական, ամենալուրջ մակարդակի` սեռական ինքնանույնացման ոչընչացմանը:
Գերմանական բունդեստագի Կանաչների ֆրակցայից մի տիկնոջ հետ զրույցում, որն ի դեպ խոսակցության հենց սկզբից հպարտությամբ հայտարարեց , թե ինքը լեսբուհի (համասեռամոլ կին) է, նա անվերապահորեն խոստովանեց. «Այո մենք շարունակելու ենք համասեռամոլության դասավանդումը դպրոցներում, քանի որ այդ գործընթացը նվազեցնում է տեստեստերոնի (օրգանիզմի մեջ տղամարդկային հորմոն) մակարդակը տղաների մոտ, և այդպիսով նվազում է նաև բռնությունը, և լավագույն մեջոցն է ազգայնամոլությունից պաշտպանվելու, նացիզմի վերածննդից խուսափելու համար: Մենք կվերաշարադրենք պատմությունը, կփոխենք մարդկության մշակույթը, դրանցից զատելով ` ազգայնամոլություն կոչվածը, անհանդուրժողականությունը: Անհանդուրժողականությունը` հանդեպ բազմակիորեն շեղված սեռական դրսևորումները»: Այսինքն այլասերվածությունը, որը դարեր շարունակ համարվել է շեղում բնականոն վիճակից, հայտարարվում է որպես ճշմարիտ , հայտարարվում է որպես բնական, հայտարարվում է որպես ազատ լինելու նշան և ինքնարտահայտման հիմնական միջոց:
Շևչենկոյի խոսքով հասարակության առողջ մասի դիրքորոշումն այն է, որ երբեք, ոչ մի պարագայում չենք փորձում մտնել այլոց ննջարան, , նայելու թե ո՞ւմ հետ, և ինչպե՞ս են կիսում անկողինը: Դա նրանց անձնական գործն է: Բայց երբ դա ի ցույց են դնում հասարակությանը, ասենք որպես շքերթ` ինչը խուսափողաբար անվանում են «գեյ-շքերթ», այսինք համասեռամոլության ցուցադրություն, համսեռամոլների քաղաքական ակցի,ապա դա արդեն դառնում է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Համասեռամոլության քարոզը` արդի աշխարհի քաղաքականությունն է, և այդ իսկ պատճառով դրա դեմ պայքարը, այսինքն այդ ախտի զանգվածային քարոզի դեմ պայքարը, ոչ թե այլատյացություն և անհանդուրժողականություն է այլ մարդկանց նկատմամբ, այլ դա պայքար է ընդեմ այն հեղձուք դարձող քաղաքական հարձակման, որն իրագործվում է մեր հանդեպ: Մեր նկատմաբ, որպես մարդկանց, որոնք ունեն սեռ, ազգություն, քաղաքական դիրքորոշում և որոշակի հավատամքային ընկալումներ,մեզ վրա, որպես լիարժեք մարդկանց` բառիս դասական իմաստով: Մեզ ուզում են վերածել ստրուկների, ստրուկների այն անհայտ ուժերի համար, որոն կանգնած են այս անհասկանալի, վառվռուն,խեղված ու խեղաթյուրված մարդուկների հետևում, որոնք կարծես թե իրենց հաղթապարն են առաջ տանում աշխարհի բազում քաղաքների փողոցներում, իսկ այժմ էլ արդեն չոքել են մեր դռանը:Որոնք կանգնած են այս բոլոր ցուցադրական ելույթների, խայտաբղետ ակցիաների ու բացահայտ քարոզի հետևում:
Սա ադեն պատերազմ է` նրանց իսկ անամոթ խոստովանությամբ անթաքույց ու բացահայտ պատերազմ,որը տարվում է ընդեմ մարդկային էթիկայի,ընդդեմ այն աշխարհի, որն ունի պատմություն ու մշակույթ, և որը մեզ քաջածանոթ է մանկությունից: Եվ եթե սա շարունակվի, ու մենք այս պատերազմում պարտություն կրենք, ապա ոչ հեռու ապագայում մեր երեխաներն ու թոռները արդեն ապրելու են բոլորովին մի այլ աշխարհում, մի աշխարհում, որտեղ դպրոցներում արդեն կդասավանդեն բացահայտ համասեռամոլներ, որտեղ արդեն բացահայտ թույլատրված կլինի համասեռամոլ զույգերի կողմից երեխաների որդեգրումը: Իսկ դա նշանակում է, որ այդ ամենը փոխանցվելու է, քանի որ համասեռամոլությունն իր արդի դրսևորմամբ ավելի շատ հոգեբանական ուղղորդում է: Համասեռամոլ դառնում են պատանեկան տարիքում,իսկ քարոզներն այն մասին, որ «մի վախեցիր,նայիր ինքդ քո ներսը,ներհայացք ուղղիր հոգուդ մեջ,թե ինչ է այնտեղ իրականում կատարվում,թե ինչ սովորություններ ու հետաքրքրություններ ունես մանկուց, մի վախեցիր սեփական տարօրինակություններից և այլն», ուղղված են նոր կազմավորվող մարդուն, որն ունի բնական խնդիրներ ներքին սեռական ուղղվածության ինքնագնահատման, բնական խնդիրներ,երբ մարդը դեռ չի կորցրել անմեղությունը,երբ մարդը դեռ չի ապրում հասուն սեռական կյանքով, երբ նա դեռ պատրաստ չէ ընկալելու, թե ինչի մասին է խոսքը: Երբ դեռ նրա ներսում ավելի շատ միֆեր են`անձի ձևավորման ամենագլխավորի`անձի ստեղծագործ զարգացման մասին,և ոչ թե մարդուս սեռականության ու սեռական դրսևորումների մասին մտքերը: Առավել ևս, որ համասեռամոլության ներկա դրսևորումը, հակամարտ է մեզ հայտնի անցյալ քաղաքակրթությունների համասեռամոլական դրսևորումներից: Չնայած, հնարավոր է նաև, որ ասենք սամուրայների,սպարտանցիների դրսեվորուոմները, որոնք մենք ընկալում ենք որպես համասեռամոլություն, դա սոսկ ներկայիս «երկնագույն» ուղղվածությամբ արված մեկնաբանություններն են, որը մեզ համառորեն պարտադրում են: Օրինակ Օլիվեր Սթունը նկարահանել է մի նողկալի ֆիլմ, որում պատմվում է , թե Ալեքսանդր Մակեդոնացու բանակի բոլոր զինվորները «գեյեր» են եղել…
Նույնիսկ ներկայիս մարդկային համակեցությունների շրջանում, ասենք Կովկասյան տարածաշրջանում, հենց նույն զինվորականները այսօր էլ իրար հանդիպելուց կարող են եղբայրաբար գրկախառնվել ու համբուրվել (ասենք հենց նույն Արցախյան պատերազմի տեսագրություններում, բազմաթիվ նման կադրեր կան-թարգմ.) իսկ կողքից, մեկի հիվանդ ու այլասերված երևակայությանը կարող է թվալ, որ նրանք գրկախանվում ու համբուվում են ոչ թե որպես եղբայրներ, այլ որովհետև նրանք բոլորը միմյանց «ցանկանում» են: Նույն երևակայությամբ էլ ներկայիս հոմոսեքսուալիստները մեկնաբանում են ասենք սպարտանցիների, սամուրայների կամ մակեդոնացիների փոխհարաբերությունները: Ժամանակակից հասարակությունում այդ ամենը մեկնաբանվում են մարդկայինը անտեսող, ոչնչացնող տեսանկյունից:
Պայքարն այս երևույթների դեմ, դա պայքար է ազատության, մարդկային բնույթի, բանականության ու ապագայի համար, այլ ոչ թե ինչպես փորձում են ներկայացնել` մարդատյաց, ազգայնամոլ ու բնական մեծամասնության համար մղված պայքար: Սա պայքար է ազատության, մարդ մնալու իրավունքի, պատմության ու մշակույթի մարդ լինելու համար: Մարդ` որի վրա փորձարկումներ չեն կատարում, մարդ որը կարդալով ու ծանոթանալով արվեստի ու գրականության գործերի մեջ նկարագրված որոշ համասեռամոլական կապերի մասին, ընկալում է դրանք որպես նմուշ, թեկուզև տարօրինակ, բայց այնուամենայնիվ սիրո դրսևորման: Բայց ոչ երբեք մի հասարակություն, որին թելադրում ու սպառնում են, որ. «մենք ձեզ քարոզելու ենք միասեռականություն, որպեսզի դուք դադարեք լինել տղամարդ, դադարեք լինել զինվորներ, անկարող լինեք հակահարված տալու, դադարեք սիրել կանանց, դադարեք տղամարդկություն ցուցաբերել կանանց համար, կանայք դադարեն մայրության մասին մտածել»: Մենք ձեզ թույլ չենք տա` մեզ փոխել, մենք դիմադրելու ենք և այդ դիմադրությունը լինելու է թե հասարակական, թե քաղաքական: Այո, ես պնդում եմ, որ դա պետք է լինի քաղաքական պայքար:

Թարգմանեց Ա.Գրիգորյանը



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hasmik
May 18, 2012 20:13