ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, January 13, 2010 2:09 - 1 քննարկում

ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐԸ ԿԱՄ ՆՈՒՅՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՉԵՆ ՄՏՆՈՒՄ

Բաքվի ջարդեր. 20 տարի է անցել

Տիկին Սոնյան արդեն 20 տարի է, ինչ փորձում է մոռանալ այս օրը ու հաջորդող մի քանի ամիսները: Պատմում է, որ ընտանիքով թեյ էին խմում, երբ ադրբեջանցի հարևանուհին շնչակտուր մտավ իրենց տուն ու խնդրեց իրերը հավաքել ու շտապ հեռանալ քաղաքից:

«Ինչի՞ համար, հարցում եմ ես նրան, իսկ նա լաց է լինում»,- Aysor-ին պատմեց 80-ամյա տիկին Սոնյան, ապա մի բաժակ թեյ հյուրասիրեց իրեն հյուրընկալված լրագրողին:

1990 թվականի հունվարի 13-ին սկսվեցին Բաքվի հայկական ջարդերը: Հունվարի 19-ին, երբ արդեն ավարտվել էին հայկական ջարդերը, Բաքվում հայտարարվում է արտակարգ դրություն: Խորհրդային զորքերն Ադրբեջանի մայրաքաղաք են հասնում այն ժամանակ, երբ բռնությունները հայ բնակչության նկատմամբ ավարտվել էին և քաղաքում, ըստ էության, հայ չէր մնացել:

Արդեն 20 տարի անց` տիկին Սոնյային հյուր է գալիս հարևանուհին` հայուհի, և կրկին Բաքվի ջարդերից մազապուրծ փրկված:
Տիկին Անյան Բաքվի քոլեջներից մեկում էթիկայի դասախոս էր, ասում է` երբեք չի մոռանա այն օրը, երբ դասերի ավարտից հետո հանգիստ տուն էր գնում ծայրամասում գտնվող քոլեջից, և այն, ինչ տեսավ քաղաքի կենտրոնում, ահասարսուռ էր:

«Օրական հազարավոր հայեր էին բարձում բեռնատարներն ու քշում, ճանապարհին պատվեր կար, ամեն բեռնատարից գոնե 30 հոգու պիտի սպանեին: Այսօր արդեն չգիտեմ էլ, թե ո՞նց եղավ, որ այդքանի միջից ես կենդանի մնացի»,- արցունքներն աչքերին Aysor-ին պատմեց տիկին Անյան:

Ապա երկու հարևանուհիները նայում են իրար, հուշում, որ այսօր հատկապես պատրաստ չեն որևէ հարցի պատասխանել, և հավելում, որ սովորական օրերին էլ իրենք իրար մեջ անգամ չեն խոսում այդ օրերից, միայն երբեմն ասում են. «Թող անիծվի էն շունը, որ սպանեց մեր էրեխեքին»:

Եթե փախստական տատիկներն այսօր տանը նստած փորձում են մոռանալ արհավիրքը, ավելի երիտասարդները շտապում են աշխատանքի. նրանք չեն կարող թույլ տալ, որ իրենց տատիկներն ու պապիկները նվազագույն թոշակով ապրեն, սակայն նրանց սրտում էլ խորն է հետքը:

«Հա, ամեն օր աշխատում ենք, գումար ենք վաստակում, ու մի կերպ յոլա ենք գնում: Եվ գիտե՞ք, թեկուզ Բաքվում մեր կյանքը շատ ու շատ ավելի լավ էր, բայց երբեք բարի հուշով չենք հիշում, կամ նախանձով, երբեք ու երբեք»,- ասաց աշխատանքի շտապող Ասյան:

Իսկ Գարեգինի վրա ջարդերը հիվանդագին ազդեցություն են թողել. արդեն 20 տարի է` ամեն օր նա հավաքում է ճամպրուկը, գնում կանգառ ու սպասում Խոջալուի ավտոբուսին. «Էսօր էլ չեկավ, ամեն համարի ավտոբուս կա, և ոչ մի ավտոբուսի վրա գրված չի Խաջալու, էսօր էլ չգնացի տուն, բայց ոչինչ վաղը կգնամ»:
Բաքու. «Նույն գերեզմանը երկու անգամ չեն մտնում»

«20 տարի թափառող ժողովուրդը նորից կգնա՞ Բաքու, չի գնա երբեք: Դա գենոցիդ էր, ուրիշ ոչինչ, այլ բառով չես կարող որակել 1990թ.-ի Բաքվի ջարդերը»,- Aysor-ի հետ զրույցում ասաց «Վերադարձ Հայք» ՀԿ նախագահ Ռոբերտ Մելիք-Փաշաևը:

Նա վստահ է, որ ադրբեջանցիների մեջ ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու, և ոչինչ էլ չի փոխհատուցվելու տեղահան եղած հայերին:

«Ո՞վ փոխհատուցում կանի՞. թուրքերը ոչինչ չեն տալիս, հայերը ոչինչ չեն պահանջում, մեր կառավարությունը լռում է: 20 տարի բարձրացնում ենք հարցը, որ հայերն այնտեղ թողել են 100 հազարից ավելի բնակարան, գույք: Մոսկվայից ստուգումներ են տարել, հաստատել, որ ջարդ է եղել, գույքը գողացել են, այդ փաստաթղթերը ԽՍՀՄ ժամանակից մնացել են արխիվներում: Ադրբեջանի կառավարությանը պետք է դատի տալ»,- գտնում է Մելիք-Փաշաևը:

Նա այն համոզման է, որ մեր կառավարությունը կարող է պահանջել Ռուսաստանից բացել արխիվները, 1988-90թթ Ադրբեջանի գործողություններն օրենքով Ցեղասպանություն որակի. «Այսօր Հայաստանում ապրող փախստականին չեն կարողանում աշխատանքով, բնակարանով ապահովել: Ով կարողանում, այստեղից փախչում, գնում է»:

Ռոբերտ Մելիք-Փաշաևը հիշեց, որ Հայաստանում էլ թուրքեր էին ապրում, ու տրամաբանական հարց ուղղեց. «Նրանց ջարդեցի՞ն, որ մեզ ջարդել են»:

«Հայաստանից հեռացած թուրքերին կընդունե՞նք նորից, որ Ադրբեջանում խոսում են փախստականների փոխանակման մասին: Ինչո՞ւ պետք է ընդունենք նրանց, որ մի հատ էլ Ղարաբաղ թուրքերի համար այստե՞ղ ստեղծեն: Ո’չ այստեղ կընդունեն թուրքերին, ո’չ էլ այնտեղ` հայերին», – վստահ է «Վերադարձ Հայք» ՀԿ նախագահը:

Ռոբերտ Մելիք-Փաշաևն առաջնորդվում է «Նույն գերեզմանը երկու անգամ չեն մտնում» սկզբունքով:

1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

jafar
Jan 17, 2010 2:15