ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, December 18, 2009 0:38 - 1 քննարկում

Իսկանդարյանի հրավերով Ցեղասպանությունը ժխտող թուրքը Երևանում է

Իսկանդարյանի հրավերով Ցեղասպանությունը ժխտող թուրքը Երևանում է

Դեկտեմբեր 17, 2009թ. 17:10

Այսօր «Արմենիա» հյուրանոցի «Տրդատ» սրահում մեկնարկեց Կովկասյան ինստիտուտի և անձամբ Ալեքսանդր Իսկանդարյանի կողմից կազմակերպված սեմինարը, որը ֆինանսավորել է «Եվրազիա» հիմնադրամը և որին, ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am-ը, մասնակցում է նաև այն թուրք հեղինակ Այբարս Գյորգյուլուն, որն իրեն իրավունք է վերապահել Հայոց Ցեղասպանությունը ժխտող հոդված զետեղել Իսկանդարյանի հեղինակած ժողովածուում։

Մինչ սեմինարի սկսվելը «Արմենիա» հյուրանոցի առջև մարդկարց մի խումբ էր հավաքվել, նրանց ձեռքի պաստառները փաստում էին, որ բողոքում են ներսում կազմակերպված սեմինարին մասնակցող՝ այսպես ասած` հայ-թուրքական հարաբերությունների քննարկման տակ հայատյաց գործունեություն ծավալած մի քանի անձանց դեմ։

Ինչպես երևաց միջոցառման կազմակերպիչների արձագանքից՝ նրանք լրագրողների չէին սպասում։ Սակայն մի քանի լրագրողներ, ճիշտ է՝ առանց հրավերի, բայց եկել էին։ Կարճ քննարկումից հետո, այնուամենայնիվ, լրագրողներին թույլ տվեցին մասնակցել սեմինարին, իհարկե, հատուկ զգուշացվեց` ոչինչ չձայնագրել

Ի դեպ, այս մասին անձամբ նախազգուշացրեց Ա. Իսկանդարյանը, դա պատճառաբանելով նրանով, թե սեմինարի ընթացքում նախատեսվում են բուռն քննարկումներ և նպատակահարմար չէ հրապարակել արտահայտվող կարծիքները։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ա. Իսկանդարյանն՝ իր խոսքով ասած, բազմակարծության կողմնակից է, շատ տարօրինակ էր նրա նման զգուշավորությունը։ Ուստի կարող ենք մեզ թույլ տալ ենթադրել, որ այնուամենայնիվ,  Իսկանդարյանը հայ հանրությունից  ինչ-որ բան թաքցնելու անհրաժեշտություն  ունի։ Իսկ թե ի՞նչ, կարծում եմ դժվար չէ կռահել։

Թուրքիաում գործող «Տեսեֆ» կազմակերպության արտասահմանյան ծրագրերի ղեկավարն իր խոսքում նշեց, որ իրենք երկար ժամանակ է, որ համագործակցում են։ Իհարկե այդ մասին նա կարող էր և չասել, որովհետև «Կովկաս» ինստիտուտի թուրքամետ գործունեությունը գաղտնիք չէ, որովհետև դա արդեն բացահայտված իրողություն է. փաստ, որին մեր հասարակության մի մասը, չգիտես ինչու, չափից ավելի «ըմբռնումով» կամ ավելի ճիշտ անտարբեր է մոտենում։

Ի դեպ նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը փորձեցին մտնել դահլիճ։ Նրանց ճանապարհը, ինչպես և սպասվում էր, փակվեց։

Սեմինարը ներկայումս ընթացքի մեջ է։ Գյորգյուլուի ելույթը սպասվում էր ընդմիջումից հետո` սեմինարի երկրորդ հատվածում։ Կարևորն այն չէ, թե ի՞նչ կասի նա հայ-թուրքական արձանագրությունների ու երկու երկրների միջև կատարված ու կատարվելիք դիվանագիտական քայլերի մասին. Նրա կարծիքը մեզ բոլորովին չի հետաքրքրում։ Կարևորն այն է, որ մենք թույլ ենք տվել Հայաստան ոտք դնել մի մարդու,  ով հանդգնել է ժխտել Հայոց Ցեղասպանությունը և դրանով իսկ ոտնձգություն կատարել պատմական արդարության նկատմամբ։

ArmAr.am

http://armar.am/2009/12/17/%d5%ab%d5%bd%d5%af%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d6%80%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d6%81%d5%a5%d5%b2%d5%a1%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Էդուարդ
Dec 18, 2009 3:07