Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, November 22, 2011 12:12 - 4 քննարկում

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿՊԱՏԺԻ

Հայկական զինված ուժերն առաջիկայում պատժիչ գործողություններ կձեռնարկեն: Սա կլինի համարժեք պատասխան ադրբեջանական կողմի սադրանքին, որի հետեւանքով նոյեմբերի 19-ին եւ 20-ին Լեռնային Ղարաբաղի հարավ-արեւելքում գտնվող պաշտպանական դիրքերում զոհվեցին 19-ամյա ժամկետային զինծառայողներ Արեն Սիմոնյանն ու Միհրան Մարգարյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին հրամանագիր է ստորագրել` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգեւատրվել է ՊԲ շարքային վարորդ Արեն Սիմոնյանը:

«Քաղաքական ճանապարհով Ադրբեջանին զսպել հնարավոր չէ, նա չի կարողանում կատարել իր միջազգային պարտավորությունները: Յուրաքանչյուր սադրանքի հայկական կողմը կպատասխանի պատժիչ գործողություններով, ոչ թե վրեժխնդրության, այլ հետագա սադրանքները կանխելու նպատակով: Դա կլինի մեր բնական, տրամաբանական եւ օրինաչափ արձագանքը: Եվ եթե մեր պատժիչ գործողություններից ադրբեջանական կողմում կորուստներ լինեն, ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», «Ազգ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը :

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել` ընդգծելով, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից, որոնց հետեւանքով հակառակորդը մի քանի անգամ ավելի մարդկային կորուստներ է կրել: Դավիթ Կարապետյանը նման վերաբերմունքն անվանում է անպատասխանատվություն: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարեւորում եւ չի մտածում իր զինվորների անվտանգության եւ կյանքի մասին: Ինչպես նախկինում, այժմ էլ յուրաքաչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը», ասաց Կարապետյանը` շեշտելով, որ հայկական կողմի պատժիչ գործողություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորների մահը վերագրում է դժբախտ պատահարներին, վթարներին, բայց ոչ հայկական կողմի գնդակին:

Հիշեցնենք, որ հայկական կողմը միշտ դրական է արձագանքում դիպուկահարներին հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծից դուրս բերելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին, սակայն Ադրբեջանը մշտապես մերժում է այդ առաջարկությունները: Ավելին, ժամանակ առ ժամանակ դիպուկահարների օգնությամբ հարեւան պետությունը դիմում է արծակախնդրության, որը միջազգային «խաղաղասեր հանրությունը» չի դատապարտում:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ազատ կարծիք

Ամեն անգամ, երբ լսում եմ նման լուրեր, ներվերս քայքայվում են:Ի’նչ է նշանակում, հակառակորդը չգիտեմ քանի հազար անգամ հրադադարը խախտել է կամ հակառակորդի դիպուկահարների կրակոցներից դարձյալ հայ զինվոր է զոհվել: Սա լրատվական խա’ղ է, թէ պետք է ենթադրել, որ մերոնք այս ամբողջ ընթացքում նստած հաց ու կարագ են ուտում: Նախ այդ անորոշ հակառակորդ  չէ, այլ անուններ ունեցող անձինք են, որոնք հովանավորվում են իրենց վերադաս մարմինների կողմից: Հետո այդ հայտնաբերելը մեր գործը չէ, այլ հակառակորդ բաշի բուզուկների կամ միջազգային սուտի մուտի դիտորդների գործն է:  Ուրեմն մեր գործ պետք է լինի, անհապաղ մի քիչ խորքում տեղակայել հեռահար ծանր հրետանի և եթե լկտի հակառակորդը մեկ հրադադարի պատահական խախտում է կատարում, ապա այդ ուղղությամբ նվազագույնը հարյուրապատիկ հեռահար ծանր հարված հասցնել:Այդ անելու համար մեր դիրքերը շատ նպաստավոր են ու հարմար:Այդ դեպքում թող իրենց պատասխանատու վերադասները փնտրեն և գտնեն, թէ իրենցից ով էր այդ անպատասխանատու բաշի բոզուկը, որը պատահաբար հրադադարը խախտել էր: Մեր դեմ մատ թափ տվողի, թևն արմատից պիտի կտրենք, առանց հապաղելու: Հետո, սիրելի ծակ պրոֆեսորներ, մամուլում էլ քիչ անբախ զանբախ բացատրություններվ զբաղվեք, ավելի քիչ խոսեք և շատ գործ արեք:Աշխարհը միշտ նույն է, միայն ուժեղի հետ են հաշվի նստում և միայն ուժեղին են հարգում:Մնացյալ միջազգային այս ու այն կողմ խուսանավող բլա բլաները ֆոկուզ փոկուզներ են: Բոլորն էլ գառան դիմակներով պղտոր ջրում ձուկ բռնողներ են:Այս աշխարհում բարի քեռի գոյություն չունի: Ժամանակի հրամայականն է, վարկյան առ վարկյան միավորվել, կազմակերպվել ու հզորանալ: Այս հարցում բոլոր հայորդիներս պետք է միակամ, միասիրտ ու միաշունչ լինենք: Ուրիշ ճանապարհ չկա:Մենք մեզ ոչոքից չենք գերադասում, սակայն մեզ ՀԱՅ են ասում: Ուստի մեզ վրա մատ թափ տվողի թևն արմատից պիտի կտրենք, առանց հապաղելու: Աոաջն ԱՍՏՎԱԾ:

պարզ հայ մարդ



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Lusakir2011
Nov 22, 2011 14:58