ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, May 22, 2011 1:53 - չքննարկված

Մայր Աթոռը հաստատում է՝ Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը փակել է եկեղեցին

Մայր Աթոռը հաստատում է՝ Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը փակել է եկեղեցին

19:13 • 12.04.11

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաստատում է այն տեղեկությունը՝ համաձայն որի Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը փակել է եկեղեցին կիրակի օրը, երբ եկեղեցու խորհրդին պետք է ներկայացվեր Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։

«Տարբեր լրատվամիջոցներով տարածվել էր Ժնևի եկեղեցական վարչության կողմից այն տեղեկությունը, որ վարչությունը որոշում է կայացրել փակել եկեղեցին, և եկեղեցին փակվել էր կիրակի օրը, երբ որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց հայրապետի կողմից նշանակված առաջնորդական տեղապահ տեր Մեսրոպ վարդապետ Պարսամյանը պետք է ներկայացվեր Ժնևի հայ համայնքին։

Անշուշտ, այդ իրողությունը ցավալի էր, սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի համբերությամբ առաջ գնա, որպեսզի խնդիրը բարվոք լուծում ստանա»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Նա նշեց, որ Մայր Աթոռը փորձում է խաղաղ ճանապարհով կարգավորել առաջացած խնդիրը և հանգուցալուծել այն։ «Ինչ վերաբերում է առաջնորդական տեղապահին, ապա նա առաջիկա օրերին կներկայացվի նաև այլ համայնքների և կշարունակի իր ծառայությունը Շվեյցարիայի հայոց թեմում՝ հայ համայնքի հոգևոր կարիքների բավարարման համար»,– նշեց նա։

«Հրապարակ» օրաթերթի այսօրվա հրապարակման համաձայն՝ շվեյցարահայերը դեմ են իրենց ներկա հովվի՝ տեր Աբել քահանա Մանուկյանի փոփոխությանն ու Շվեյցարիայում թեմ հիմնելու Էջմիածնի որոշմանը։

«Կայացված որոշումներին դեմ է Ժնևի եկեղեցական վարչությունը, հետևաբար Մայր Աթոռը իր պատվիրակների միջոցով, խաղաղ ճանապարհներով, բանակցությունների միջոցով փորձում է խնդիրը լուծել։ Ունենք նաև խոհեմության ակնկալիք։ Խնդիրը Ժնևի եկեղեցական վարչության հետ է, ոչ թե շվեյցարահայության»,– ասաց տեր Վահրամը։

Tert.am

Սկանդալ. Շվեյցարիայի հայկական եկեղեցին մերժում է Ամենայն հայոց կաթողկոսին

Ավելացվել է Henaran1 կողմից 09:59Ապրիլ 12, 2011 այստեղ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | 0 Կարծիք

Սկանդալ է գրանցվել Շվեյցարիայում։ Ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի որոշման, որով Ժնև է ուղարկել Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին՝ ԱՄՆ Հայոց արևմտյան թեմի առաջնորդին պատվիրելով ուղեկցել և ներկայացնել նրան կիրակնօրյա ժողովի ժամանակ, Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը որոշել է փակել եկեղեցին։ Շվեյցարահայերը դեմ են իրենց ներկա հոգևոր հովվի՝ Տ. Աբել քահանա Մանուկյանի փոփոխությանը և Շվեյցարիայում թեմ հիմնելու Էջմիածնի որոշմանը։ Կիրակի Շվեյցարիայի առաքելական եկեղեցու խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հայաստանյան ԶԼՄ-ներից է տեղեկացել տեղապահի գալուստի մասին….

Իսկ մինչ այդ Շվեյցարիայի հայ առաքելական եկեղեցին տարածել էր հետևյալ հայտարարությունը:

2011թ. ապրիլի 8-9-ը մենք տեղեկացանք հայկական լրատվամիջոցների միջոցով որ կիրակի, 2011թ. ապրիլի 10-ի դրությամբ Շվեյցարիայում հիմնադրվում է թեմ: Մենք նաեւ մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը (Լոս Անջելես) եւ հայր Մեսրոպ Պարսամյանը (էջմիածին) ժամանելու են Ժնեւ որոշումը “ֆորմալիզացնելու” նպատակով: Չնայած այցի վերաբերյալ պաշտոնապես տեղեկացված չլինելուն եւ մեր կողմից հրավերի բացակայությանը, մենք հանդիպում ունեցանք արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանի եւ հայր Մեսրոպ Պարսամյանի հետ եւ նրանց հանձնեցինք Շվեյցարիայի հայ առաքելական եկեղեցու անդամների Գերագույն ասամբլեայի հայտարարությունը:

1. Մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք լիովին կողմնակից ենք մեր Գերագույն ասամբլեայի ըստ էության միաձայն որոշմանը (համաձայն Նորին սուրբ օծություն Գարեգին Բ-ին հղած նամակի) որը`

ա. դեմ է Շվեյցարիայում թեմ հիմնելուն,

բ. հայր Աբել Մանուկյանին վերանշանակել է որպես մեր քահանա:

Ուստի մենք չենք կարող ընդունել նման միակողմանի հայտարարություններ:

2. Մամուլում տեղ գտած հայտարարությունները զգալի լարվածություն, զայրույթ եւ հիասթափություն են առաջացրել մեր համայնքի անդամների շրջանում: Միջադեպերից խուսափելու եւ մեր համայնքում խաղաղություն պահպանելու նպատակով Եկեղեցու խորհուրդը որոշեց եկեղեցու դռները փակել կիրակի, 2011թ. ապրիլի 10-ին:

3. Մենք ներկայացնում ենք Շվեյցարիայի հայ համայնքի գերակշիռ մեծամասնության կամքը: Դա արտահայտված է Նորին սուրբ օծություն Գարեգին Բ-ին Շվեյցարիայի հայկական կազմակերպությունների կողմից հղած նամակում: Նամակը ներկայացված է ստորեւ:

Արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանին եւ հայր Մեսրոպ Պարսամյանին ցանկանում ենք անվտանգ վերադարձ տուն:

Նորին սուրբ օծություն Գարեգին Բ-ին

Էջմիածին, Հայաստան

Նորին սուրբ օծություն Գարեգին Բ,

Մենք` ներքոստորագրյալ հայկական միությունները եւ հիմնադրամները, որոնք ներկայացնում են Շվեյցարիայի նմանատիպ կազմակերպությունների մեծամասնություն, կցանկանային Ձեզ հայտնել հետեւյալը`

1. Մենք լիովին կողմնակից ենք Ձերդ սուրբ օծությանը Շվեյցարիայի հայ առաքելական եկեղեցու կողմից 2011թ. ապրիլի 25-ին ուղարկված նամակը:

2. Մենք հաստատում ենք, որ Շվեյցարիայի հայ առաքելական եկեղեցին ներկայացնում է Շվեյցարիայի (բոլոր կանտոնների)հայ համայնքի գերակշիռ մեծամասնությունը:

3. Մենք վկայում ենք, որ Շվեյցարիայի հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, եւ Գլխավոր ասամբլեայի 2010թ. մարտի եւ 2011թ. մարտի 6-ի քվեարկությունները Շվեյցարիայում հայկական թեմ ստեղծելու դեմ եւ հայր ԱբելՄանուկյանին քահանա վերանշանակելու վերաբերյալ անցկացվել են դեմոկրատ կերպով, իրակապես ներկայացնելով բացարձակմեծամասնությանը:

Մենք համամիտ ենք Շվեյցարիայի հայ առաքելական եկեղեցու խորհրդի հետ այն հարցում, որ Շվեյցարիայում թեմ հիմնելը, մեր քահանային հետ կանչելը եւ Շվեյցարիայի արքեպիսկոպոս նշանակելը լիազորված որոշումներ չեն եւ դեմ են Շվեյցարիայի հայ համայնքի մեծամասնության ցանկություններին:

Մեր անդամների անունից, Հարգանքներով,

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիմնադրամ
Շվեյցարիայի հայկականմիություն
Շվեյցարիայի Հայ բարեգործական ընդհանուր միություն
Շվեյցարա-գերմանական հայ կրփական եւ ընտանեկան միություն
Լուգանոյի հայ եկեղեցական եւ մշակութային միություն

Շվեյցարիայի հայ առաքելական եկեղեցի
Քեյս Պոստալ 1470
1211 Ժնեւ
Շվեյցարիա



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ