ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, December 18, 2009 20:47 - 3 քննարկում

«USArmenia» ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅԱՆ ԹԵ՞… «ԳՅԱԼԱԲՈԿՆԵՐԻ ՔԼԱԲ»

«USArmenia» ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅԱՆ ԹԵ՞…
«ԳՅԱԼԱԲՈԿՆԵՐԻ ՔԼԱԲ»

Վերջին ժամանակներս, մամուլում, տպագրվում են հոդվածներ՝ հեռուստաընկերությունների աշխատանքների, հեռուստասերիալների, ինչպես նաև գովազդների վերաբերյալ: Նրանց մասին ևս մեկ անգամ անդրադարձ կատարելը՝ ավելորդ չենք համարի:
Նշենք, որ «USArmenia» hեռուստակայանով պարբերաբար հայտարարում են, որ «USArmenia» հեռուստաընկերությունը ամենախոշորն է, ամենադիտվողը, ամենաշատ գովազդները իրենք ունեն և գտնվում են ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերու թյունների հարևանությամբ, ինչպիսիք են՝ DISNEY, NBC, ABC և այլն:
Ինչ խոսք, «USArmenia» hեռուստաընկերությունը hագեցած է արդի տեխնիկայի բոլոր հնարավորություններով, այդ տեսանկյունից առաջինն է ու անմրցելին, բայց, հակառակ այդ բոլորին, այդ կայանով արտադրվում ու եթեր են հեռարձակվում ազգը խայտառակող սերիալներ, անորակ հաղորդումներ ու շոուներ, որտեղից գրագետ խոսքի, հայեցի դաստիերակության փոխարեն այլասերում է հրամցվում՝ դեգրեդացնելով հայ երիտասարդներին:
Խնդիրը նրանում է, որ սփյուռքում ապրող հայ երիտասարդները,, առանց այն էլ խնդիրներ ունեն մայրենի լեզվի հետ, իսկ նման որակազրկված սերիալները դիտելով, արագ ձևով յուրացնում են ֆիլմում տեղ գտած փողոցային, գռեհիկ ժարգոնը, համարելով, որ դա է ճիշտը՝ դարձնելով այն իրենց սեփականությունը: Օրինակ, «հեսա կպիսկեմ քեզ, իջնեմ վրեդ, կայֆա, ղժամ վրեդ, ժուչոկ դիր, գրուզիդ մի արա», ինչպես ժամանակին ամեն վայրկյան «Շփացած խուլիգանները» ֆիլմից անոնսներ էին եթեր հեռարձակվում, որտեղ ցուցադրում էին հայ աղջկա մարմանցումը
«բարոյական» կեցվածքով, որը րոպեն մեկ մաստակը բերանին, անհոդաբաշխ ձայնով բղավում էր.«Պաշ՛ը, Պաշ՛ը: (Պաշն էլ մի Պաշ լիներ):
Նման ֆիլմերին գումարած «USArmenian» վերջերս նոր նախագծով է արդեն հանդես գալիս «Էմիգրանտներ» հերթական կրիմինալ (conspirancy) սերիալով, որտեղ ներկայացվում է համաշխարհային մաֆիայի պարագլուխների «գլուխգործոցները»՝ իրենց անառակ կյանքով և վարքագծով: Ի դեպ, այդ ֆիլմի պրոդյուսերն է «Բարի Գիշեր Հայեր» ծրագրի ամենայն հայոց «վարող» Արա Ղազարյանը, կամ ինչպես իր գործընկերներն են ասում, դեռևս Երևանից՝ ..Շուշանիկը.. իսկ սցենարիստը՝ Հակոբ Ռուբինյանն է, ( ի դեպ, տարիներ առաջ մի պարբերականում հրապարակված Հ. Ռուբինյանի «Միթե ես վատ շոու վարող եմ» խորագրով հարցազրույցին ավելացնենք ևս մեկ տող՝ « նա, ոչ միայն վատ շոու վարող է, այլ նաև վատ սցենարիստ»:
Վերջինս, երբեք չապրելով և չուսումնասիրելով, անգամ պատկերացում չունենալով Սփյուռքում ապրող էմիգրանտի կյանքը, գրել է նման սցենար, որը ոչ մի կապ չունի ֆիլմի վերնագրի հետ: «Էմիգրանտներ»-ի սցենարի մեջ ակնկալվում էր տեսնելու այն անհատին, որ դեռևս հայրենիքից հեռու «թվացյալ երջանկություն» փնտրելու երազով, գալիս է և իր «երևակայական դրախտ» հասկացողությունում հանդիպում է մեծ հիասթափության, մեծ դժվարությունների: Ավաղ, ֆիլմի վերնագիրը չի համընկնում սյուժեին:
Ի դեպ՝ էմիգրանտների յուրաքանչյուրի կենսագրությունում կա կարի և ոսկու բիզնեսում տանջանքով աշխատելու, անգամ օտարի տանը աղախին աշխատելու, իրենց մի կտոր հաց վաստակելու փաստը, որի մասին երբեք չի նշվում, փոխարենը մերկ աղջիկներ, հայոյախառն բառեր, ուտուշ-խմուշ «կրոստնի ատեցի» հետ և այլ անիմաստ բաներ:
«USArmenia»-ն տարբերվում է նաև նրանով, որ այնտեղ են հավաքվել տարբեր հեռուստաընկերություններից դուրս շպրտվածները, հանձինս՝ դարն ապրած սպորտային մեկնաբան Արամայիս Ղարիբյանի, աստղային պոպուլիզմով տառապող Արա Ղազարյանի, լրատվական աշխարհի աշխատանքից կիլոմետրերով հեռու Լուսինե Մեհրաբյանի և այլոց:
Չմոռանամ նշել, որ Արա Ղազարյանը ունի մի լավ «խասյաթ», որ հեռուստաընկերության շապիկը հագավ, սկսեց այդ կայանը գովերգել: Նա չի տիրապետում հաղորդավարի աշխատանքին, այն առումով, որ սկսում է հաղորդումը անտրամաբանական երկար նախաբանով, հյուրերից շատ է խոսում, նրանց տրված հարցերին ինքն է պատասխանում՝ նրանց դնելով անհարմար վիճակի մեջ: Եթերում նստում է իրեն «վայել» բուդը բդին գցած, ծունկը մինչև բերանը հասցրած, ունքերը հանած, մազերը ներկած և հաղորդավարին ոչ վայել կեցվածքով: Այս ամենը մի կողմ՝ նա ունի լեզվական արատ, որն էլ հեռուստադիտողին ձանձրույթ է պատճառում: Թե ինչպես է հեռուստակայանի տնօրինությունը, մի քանի կայաններից շպրտվածին ընդունել աշխատանքի՝ միայն Աստված գիտի, Արայիկ Ղազարյանը և կայանի տնօրենը:
Վերջերս, պարբերաբար, «USArmenia»- կայանով գովազդում են, որ իրենց են միացել չորս տարբեր հեռուստաընկերություններ: Կատակլիզմն նա է, որ այդքան մեծ հեռուստակայանը ընդամենը ունի մեկ լուրեր կարդացող՝ առանց պատասխանատու խմբագրի, կարդացողը՝ Լուսինե Մեհրաբյանը ակնառու է, որ չունի համապատասխան կրթություն, չի հասկանում թե ինչ է կարդում, առավել ևս խայտառակում և անհարմար վիճակի մեջ գցում Հարութ Սասունյանին: Թե ինչպես է նա այդտեղ «հայտնվել»՝ ինքը գիտի ու մեկ էլ տնօրենը:
Հետաքրքիր է, թե ինչպիսի բացատրություն կտա այս ամենին հարգարժան լեզվաբան Արտեմ Սարգսյանը, երբ իր հեղինակային «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդման ընթացքում քննադատում է, «աղաղակում» մյուս հեռուստաընկերությունների և մամուլում հրապարակված սխալների մասին՝ անտեսելով իրենց իսկ ընտանիքին պատկանող հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող մեծ գերանը՝ կրիմինալ հայոյախառն սերիալները, անորակ ծրագրերը, մատաղ սերնդին ի սփյուռս աշխարհի սերմանող միասեռականությունը և այլն:
Այս խայտառակության վերաբերյալ «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարի ժամանակ Հ. Աճառյանի գրքից չկտրվելով, միգուցե մեր հարգարժան լեզվաբանը կասի՝ «…արևելահայերենով կլինի այսպես, իսկ արևմտահայերենով այնպես, կամ արևելահայերենով կլինի միասեռական, արևմտահայերենով՝ ինչ կա որ, թող լինի գյալաբոկ, ու այսպես շարունակ»:

Հ. Գ . «USArmenia» hեռուստաընկերությամբ ցուցադրվող «Էմիգրանտներ» ֆիլմը, շարունակաբար ցուցադրելու դեպքում, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները Միացյալ Նահանգների Դաշնային Ծառայությունների առաջնային նշանակետում կլինեն, քանի որ այս ֆիլմում տեղ գտած վերտեպը ներկայացնում է հայ ժողովրդի կեցվածքը ԱՄՆ-ում, որն էլ իր հերթին մեծ խթան կհանդիսանա մեր հայրենակիցների համար՝ բնակվելով Սփյուռքում:

Աշոտ Կիրակոսյան
բժիշկ
Սաքրամենտո



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

vardanmanukyan
Dec 18, 2009 21:11