Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, November 12, 2012 14:22 - 7 քննարկում
Երկար ժամանակ լռում էի, ու կարծում, որ վերջապես մեկը կխոսի ու կասի, որ Շանթը բացարձակ ստում է…
| Երկար ժամանակ լռում էի, ու կարծում, որ վերջապես մեկը կխոսի ու կասի, որ Շանթը բացարձակ ստում է ,ասելով, որ ռուսները խոստովանել են ,որ իրենք են կազմակերպել հոկտեմբերի 27-ը… Սա ընդհամենը կանխամտածված կեղծիք է, լևոնից ու իր ոհմակից կասկածներն հեռացնելու համար: Տեսեք, տրամաբանույան ենթարկվո՞ւմ է արդյոք, այն, որ ռուսները ինչ ինչ նպատակների համար շարքից հանեյին իրենց ամենամտերին դաշնակիցներին… Այս մասին մի քանի անգամ արդեն իմ կարծիքն հայտնել եմ ու հիմա էլ պնդում եմ՝ . Հոկտեմբերի 27-ը ձեռընտու էր մեր թշնամիներին, դրսում թուրքին , իսկ ներսում՝ նրա շահերի պաշտպան լևոնին: Իսկ ռուսները թշնամի էյին ոչ թե մեզ, այլ օրգանապես իրենց թշնամաբար տրամադրված ՀՀՇ-ին… Ովքեր մոռացել են՝ պիտի հիշեցնեմ, թե Հայաստանում ինչպիսի հակառուսական հիստերիա էին սարքել նրանք իրենց իշխանության հենց առաջին օրերին: Լևոնը մի խոսք ասաց Գորբաչովին՝ «Центр мертв» ու դրա հետևանքը եղավ «Кольцо» գործողությունը և մի քանի օրում մենք կորցրինք Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը և այլն… Այդ ոհմակն հիմա էլ առիթը բաց չի թողնում մեր բոլոր անհաջողությունները ռուսների հետ մեր դշինքին վերագրելու համար: Խելացի քաղաքական գործիչը, ոչ թե պետք է արհեստականորեն թշնամիներ որոնի այս ու այնտեղ, այլ հմտորեն օգտագործի հարևանների ու դաշնակիցների հետ ունեցած համընկնող շահերն ու դրանցից հնարավորինս մեծ օգուտներ կորզի: Մինչդեռ ՀՀՇ-ական ոհմակն ամեն ինչ անում էր մեզանից վանելու, բոլոր նրանց, ովքեր կարող էին դառնալ մեր դաշնակիցները: Մի խոսքով կարմիր կովն իր կաշին չի փոխել ու հին հեքիաթն է առաջ տանում, իսկ մենք միամտաբար ոգևորվում ենք դրանից: SMERCH |
7 քննարկումներ
Անտառամեջ