ԷԿՈՆՈՄԻԿԱ - Հեղինակ՝ . Tuesday, December 30, 2008 13:45 - 7 քննարկում

ՀԱՅԵՐԸ ԳՐԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ ՄԱՇՏՈՑԻՑ 600 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ՀԱՅՈՑ ԵՎ, ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ, ԱՐԱՄԵԱԿԱՆ “ԱՅԲՈՒԲԵՆԸ”
Աղյուսակը /աղյուսակը կա գրքում / ցույց է տալիս, որ բոլոր այբուբենները ծագել են հայոց այբուբենից: Գրականության մեջ ասվում է, որ բոլոր այբուբենները ծագել են փյունիկյանից, ներառյալ այսպես կոչված “արամեական” այբուբենը:
Փյունիկյան, ինչպես նաև Կիլիկյան, Հեթթական թագավորությունները և արևմտյան Ասիայի ու Անատոլիայի շատ ուրիշ երկրներ եղել են հայկական թագավորություններ ու շատ հնուց խոսել են հայերեն և օգտագործել են հայոց այբուբենը: Այդուհանդերձ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում կարծիք կար, որ հեթթերենը սեմիտական լեզու էր: Սակայն անցյալ դարի 20-ական թվականներին Անատոլիայում հեթթական մայրաքաղաքրի պեղումների արդյունքները ապացուցել են, որ նրանց լեզուն հնդեվրոպական է եղել:
Ովքեր էին արամեացիները/կամ արամայեցիները/: Ասում են, որ նրանք եղել են սեմիտական ցեղ ու եկել են Արաբիայից և մ.թ.ա. 14-11-րդ դարերում բնակվել են Մերձավոր Ասիայում: Բայց “Արամը” տիպիկ /շատ հնուց և այժմ/ հայկական անուն է /”Արևի որդի”/, և հայերը ապրել են /ու խոսել հայերեն/ Մերձավոր Ասիայի հայկական թագավորություններում շատ ավելի վաղ, քան այսպես կոչվող “արամեացիները”: Տպավորությունն այնպիսինն է, որ “արամեացիները” իրենց սեմիտական ծագումով ու լեզվով միտումնավոր հորինված ցեղեր են: Ինչի համար է այդ արվել:
“Հայ ժողովրդի պատմություն” համալսարանական երկու դասագիրք կա` հայերենով և ռուսերենով, ուր լուսանկարեներում պատկերված են փորագրված գրություններով սահմանային/հողաբաժան/ երկու տարբեր քար: Այդ լուսանկարների տակ գրված է “Արտաշես Առաջինի հողաբաժան քար: Արամեերեն լեզվով”:
Արտաշես I բարին եղել է Մեծ Հայքի թագավորը մ.թ.ա 189-160թթ.: Նա Արաքս գետի ափին Արարատյան դաշտավայրում /մ.թ.ա 188/ կառուցեց Արտաշատ մայրաքաղաքը և բերդը հռչակավոր զորավար Հաննիբալի օգնությամբ, որը հռոմեացիների ձեռքով կատարված Կարթագենի կործանումից /մ.թ.ա 146/ հետո վերադարձել էր հին հայրենիքը:
Ինձ տարօրինակ թվաց, թե ինչու պիտի հայոց թագավորը հայ ժողովուրդի համար Հայաստանում քարերի վրա փորագրեր օտար լեզվով /այսպես կոչվող «արամերենով»/: Այդպես չէր կարող լիներ: Ինչու են պատմաբանները հավատում, որ ոմն «արամեական» ցեղեր, /որոնք գոյություն են ունեցել ընդամենը երեք դար ու նույնիսկ երկիր չեն ունեցել/, այբուբեն ունեցել են, իսկ մեծ ու հին Հայոց թագավորությունը` ոչ: Ես կարծում եմ, որ «արամեացիները» երբեք գոյություն չեն ունեցել: Դրանք հայերն էին, որոնք ապրում էին Մերձավոր Ասիայի հայկական թագավորություններում և օգտագործում էին բնականաբար, հայոց լեզուն ու այբուբենը: Որպեսզի ապացուցեմ այս բոլորը, ես որոշեցի կարդալ այդ քարերի վրա գրվածը հայերեն: Եվ արդյունքը գերազանց եղավ:
Ես արտագրեցի քարերի վրայի տառերը /այնպես ինչպես նրանք կան/ ու տեսա, որ մեծամասնությունը նման են ժամանակակից հայոց տառերին: Առավել հաճախ կրկնվող տառը «ա»-ն է. որովհետև այդ բնորոշ է հայոց լezvin
Որոշ գրքերում, ներառյալ ակադեմիկոս Հ. Աճառյանի «Հայոց գրեր»-ը, ես գտա «արամեական» այբուբենը ու շատ զարմացա: Տառերի աղյուսակում «արամեական», որոնք նույնանման են հայկական տառերին, չէին տեղադրված իրենց համապատասխանող հայերեն տառերի դիմաց: Օրինակ «արամեական» «պ» տառը, որ նույնն է, ինչ հայկական «պ» տառը, դրված է հայկական «մ»-ի դիմաց, «լ»-ն դրված է հայկական «ղ»-ի դիմաց, «ղ»-ն «հ»-ի, «փ» ու «տ»-ն «կ»- ի դիմաց, «ի»-ն «ծ»-ի դիմաց և այլն:
Ես հասկացա այդ խառնաշփոթության պատճառը: Քրիստոենեությունն ընդունելուց հետո հայկական գրքերը այրել էին, բայց քարերի վրա փորագրված գրությունները անհնարին էր ամենուրեք ոչնչացնել, իսկ հետո, քանի որ սկզբից ասվել էր, որ հայերը մինչ Մաշտոցտ գիր չեն ունեցել, հորինել են «արամեական»/սեմիտական/ լեզուն, և այբուբենի տառերի կարգը միտումնավոր կերպով անկանոն խառնել են իրար, որ հին հայկական փորագրված գրությունները հայերենով կարդալն անհնարին դառնա:
Ես շարեցի «արամեական» /ինչպես նաև փյունիկյան/ տառերը. Ճիշտ համապատասխանեցնելոց դրանք աղյուսակում հայոց տառերին ըստ նմանության, և հայտնաբերեցի, որ «արամեական» 28 տառից 17-ը նույն հայկականներն են, 7-ը նման են և 4-ը տարբերվում են: Ահա այն հայկական տառերը, որոնց համապատասխանում են «արամեականները»: Ահա դրանք.
-Տառեր, որոնք նույնն էն` ա,գ,զ,ի,լ,կ,հ,ղ,մ,ո,պ,ռ,տ,ր,ց,օ,ք/չորս ձայնավոր/
-տառեր որոնք նման են` դ, ե, է, ժ, յ, շ, վ /երկու ձայնավոր/
-տառեր, որոնք տարբերվում են` բ, խ, ն, ս /ձայնավոր չկա/
Դրանից հետո ես հեշտությամբ կարդացի այդ գրությունները /մ.թ.ա 2 դար/ հայերնով:
Նկարում պատկերված է քարի լուսանկարը այդ գրքից, ստորը տեղավորված են նրա վրա փորագրված հին հայերենով օրիգինալ տեքստը /2200 տարի առաջ/ և նույն տեքստը ժամանակակից հայերենով:
Առաջին նկար.
Հին հայերենով` Ակ ք ղոռիեն Արտաիտ` ավ ` հողի այս զահապան հապ
Ժամանակակից հայերենով` Սկսախ /այս/ կանգնած քարից, Արտաիտ տերն է այս թագավորը հապ
Երկրորդ նկար.
Հին հայերեն. Ք ղռիեն տի ավելք զ` հո[ղ]եր գահապանքա
Ժամանակակից հայերենով` Այս կանգնած քարից մինչև վերջ /արևելք/ հողերն /են/ թագավորի
Այս բոլորը նշանակում է, որ հայոց գիրը /այբուբենը/ գոյություն է ունեցել Մաշտոցից 600 տարի առաջ /մեզանից մետ 2200 տարի առաջ/ և այսպես կոչվող բոլոր “արամեական ” գրությունները հայկական են և հայոց լեզվով;

HRAYR (Canada)



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARMEN
Aug 18, 2009 22:33