ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, September 6, 2011 21:35 - 4 քննարկում

Իսրայելի կողմից տասնամյակներ շահարկվող Հայոց ցեղասպանության հարցը հոկտեմբերին ապրանքից կվերածվի քաղաքական զենքի… ի օգուտ իրեն:

Կնեսեթի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հավանականությունը մեծացել է

10:00, 7 Սեպտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հայ համայնքը սպասողական վիճակում է’ կապված հոկտեմբերին այդ երկրի խորհրդարանում’ Կնեսեթում, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկումների հետ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը, պետք է նկատի ունենալ, որ Կնեսեթն այս օրերին արձակուրդում է, եւ որեւէ քննարկում Կրթական հանձնաժողովում, որը պետք է դիտարկի այս հարցը, տեղի չի ունենում: «Դա կլինի միայն հոկտեմբերին, սակայն մենք կապի մեջ ենք հանձնաժողովի անդամների հետ եւ տեղյակ ենք զարգացումներից: Կնեսեթի հատուկենտ անդամներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, եթե հայտարարություններ են անում կամ բարձրացնում Հայկական հարցը, դա նրանց անձնական նախաձեռնությունն է»,- նշեց Հ.Սեւանը:

Խոսելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունների մասին’ Հ. Սեւանն ընդգծեց, որ վերջին շրջանում դրանք մեծացել են: «Կարծում եմ, որ այսօր Իսրայելը կփորձի օգտագործել Հայկական հարցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»,- կարծիք հայտնեց Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի պատասխանատուն’ ընդգծելով, սակայն, որ Հայկական հարցի նկատմամբ վերջին տարիներին իսրայելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխություններն ուղղակիորեն անկյունադարձային էին: Դա նկատելի է նաեւ Իսրայելի արտաքին գործերի նախարարության կեցվածքի մեջ, որն առավել հայամետ է դարձել:»Մենք հավատացած ենք, որ վերջիվերջո հաղթելու ենք»,- ասաց Հ.Սեւանը:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Նուբար Ասլանյան
Sep 6, 2011 23:38