Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 22, 2012 16:05 - 3 քննարկում

ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը լրիվ անիմաստ է. Ահարոն Ադիբեկյան

13:53 • 22.05.12

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահի պաշտոնին հնարավոր վերադարձին, ասաց, որ դա անիմաստ է։

«Ռոբերտ Քոչարյանի վերադարձը լրիվ անիմաստ է, որովհետև չգիտես, թե ո՞ր հենքի վրա նա կգա ու այդ հենքը բավարար կլինի՞, որ նա դառնա նախագահ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի մասին, Ադիբեկյանը նկատեց, թե երկրորդ նախագահը համարում է, որ իր վարկանիշը 59%-է, բայց մոռանում է ամենակարևորի մասին, որ միայն 56%-ն իր պաշտոնի վարկանիշն է:

«Նրա անձնական վարկանիշն, ընդամենը, 2.5% է»,- նկատեց սոցիոլոգն ու ընդհանրացնելով իր խոսքը՝ հավելեց. «Իշխանավորների մոտ պատրանք կա, թե դա իրենց վարկանիշն է: Իրենց թվում է, թե իրենք արարիչ են, բոլոր հարցերը լուծող են, տենց բան չկա ու, դժբախտաբար, մեր բոլոր գործիչները մտնում են պետական գործիչի, կամ ազգը փրկողի դերի մեջ ու մոռանում դուրս գալ»:

«Նրանք կյանքում էլ շարունակում են կատարել այն դերը, որն կատարում էին քաղաքական բեմահարթակում»,- եզրափակեց իր խոսքը սոցիոլոգը:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
May 23, 2012 13:59