ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, March 2, 2010 12:19 - 5 քննարկում

Ինչից է սկսվում հայրենիքը

Տարեգիր». Բախում Հովիկ Աբրահամյանի «զորքի» և կարմիրբերետավորների միջև

Անցյալ կիրակի օրը Պուշկին փողոցում կարմիրբերետավորները ծեծի են ենթարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի որդուն:

Նշված փողոցում է գտնվում «Մալխասնոցը»` հայտնի ջազ-ակումբը, որտեղ ժամանակին իր հյուրերի հետ սիրում էր այցելել Ռոբերտ Քոչարյանը, ու հիմա էլ ավանդույթը շարունակում է Սերժ Սարգսյանը: Բայց ո՞վ կարող է պնդել, թե Քոչարյանն ու Սարգսյանն են ջազի ամենաթունդ սիրահարները Հայաստանում: «Մալխասնոցը» ակնհայտորեն գրավում է նաեւ երիտասարդ ջազի սիրահարներին՝ «բոմժերին»: Ճիշտ է` նրանք մուտք չունեն այնտեղ, նրանցից ամենահամարձակները ընդամենը թափառում են մերձակայքում, բայց չի բացառվում, որ հնարամիտները «Մալխասնոցի» հաստ պատերի ետեւից որսան ջազի հոգեպարար հնչյունները եւ գոնե հոգեւոր սնունդ ստանան իրենց «դառնաղի» կյանքում:

Հայտնի չէ` ում ահազանգով, ահա, անցյալ կիրակի կարմիրբերետավորները ժամանում են Պուշկին փողոց եւ ծեծելով քշում այդտեղից բոմժերին: Աղմուկի վրա իրադարձության կիզակետում է հայտնվում Գեղամ Ղարիբջանյանի որդին, փորձելով կանխել բոմժածեծը:

Կարմիրբերետավորները, բնականաբար, ծեծում են նաեւ նրան: Վերջինիս շուտով օգնության են հասնում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղարկած ուժերը: Նրանց հաջողվում է կարմիրբերետավորների ճանկերից խլել Գեղամ Ղարիբջանյանի որդուն:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Edgar
Mar 2, 2010 13:22