ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, October 12, 2009 19:16 - չքննարկված

Հայաստանի դիվանագետները թրքեցին իրենց բաժին ճաշի մեջ` հայ-թրիքական հարաբերություններում…

Չժպտացող նախարարի մեսիջը

Չժպտացող նախարարի մեսիջը

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման շուրջ տեղի ունեցող ոդիսականը ևս մեկ անգամ ապացուցում է, որ «ֆուտբոլային» կոչված խայտառակ դիվանագիտության հետևանքով՝ Թուրքիան ակտիվորեն մխրճվել է Արցախի խնդրի կարգավորման գործընթացի մեջ։

Ստորագրման արարողությունը հետաձգվեց, քանի որ թուրքական կողմը որոշել էր հայտարարությամբ հանդես գալ, ուր շոշափվելու էր Արցախի հարցը։ Հայկական կողմը դրան հակադրել էր Հայոց ցեղասպանություն շեշտադրման սպառնալիքով, և արդյունքում կողմերը որոշել են ընդհանրապես հրաժարվել ստորագրմանը հաջորդող բրիֆինգից։

Այս ամենը ցույց է տալիս, որ բոլոր այն հայ պաշտոնյաները, ովքեր հավաստիացնում էին, թե հայ-թուրքական գործընթացը տարանջատված է Արցախի հարցից՝ մեղմ ասած ստում էին և մոլորեցնում  մեր հանրությանը։ Դավութօղլուն Ցյուրիխում հասկացրեց մեզ ու «չհասկացողներին», որ Էրդողանի հայտարարություններն Արցախի մասով բնավ էլ ներքին օգտագործման համար չեն։

Միթե՞ պարզ չէր, որ եթե  թուրքերը համաձայնում են  չանել իրենց հայտարարությունը Ցյուրիխում,  ապա դա կանեն արձանագրությունների ստորագրմանը հաջորդող բոլոր օրերին ու ամեն առիթով։ Միթե՞ պարզ չէր, որ թուրքական խորհրդարանը չի վավերացնելու արձանագրությունները՝ մինչև Արցախի հարցում «առաջխաղացում» չարձանագրվի։ Ու այդքանից հետո հայկական կողմը չի հրաժարվել արձանագրությունը ստորագրելուց։ Դա, կներեք, արդեն առնվազն դիվանագիտական անմեղսունակություն է, եթե այլ որակում չտանք։ Ստացվում է, որ մենք հիմա Թուրքիայի ձեռքը տվեցինք բոլոր խաղաքարտերը և սպասելու ենք՝ դառնալով պասիվ դիտորդ։

Նախարար Նալբանդյանի դեմքի «պատի գույնն» ու իր թուրք գործընկերոջ անհոգ ժպիտը՝ կողմերի տրամադրության իրական արտացոլումն էր։ Հեռուստաէկրանի առաջ նստած պարզապես չէի նախանձում մեր արտգործնախարարին։ Նրա դեմքի արտահայտությունը յուրօրինակ մեսիջ էր հայ ժողովրդին, որ գործերը լավ չեն։

Չժպտացող նախարարի դեմքը հուշում էր, որ հիմա գործընթացները զարգանալու են վատթարագույն սցենարով։ Այնպես, ինչպես  մենք կանխատեսել էինք  շատ վաղուց։

Փաստորեն, իշխանությունը չօգտագործեց վերջին շանսը, որն ակամայից տվեցին  մեզ թուրքերը Ցյուրիխում և ստորագրեց արձանագրությունը։ Հետևաբար՝ բացասական զարգացումների դեմն առնելու միայն մեկ տարբերակ մնաց՝ իշխանափոխությունը։ Իշխանափոխությունն արդեն ազգային  անվտանգության ապահովման միակ միջոցն է մնացել։ Այլընտրանք չկա։

Անդրանիկ    Թևանյան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ