ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, September 10, 2011 2:03 - 3 քննարկում

Սերժը Կալուգայի Սամվելին “գցեց” 200 միլիոն դոլարի…

ՆԱԽԱԲԱՆ

Սկզբում Սերժը Կարենի համար խոստացել էր վարչապետի աթոռը, բայց Համաշխարհային Բանկը առաջ հրեց “իր հավատարիմ” թեկնածուին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին, ով բացեց երկրի դռները միջազգային թալանչիների առջև: Զոհ գնացին Հայաստանի հզոր արտադրական միավորները, հանքերը, ընդերքը: Քայքայվեց գյուղատնտեսությունը: ՀՀ դելիտանտ 3-րդը, որ խոստացել էր 200 միլիոնի դիմաց  բացել Կարապետյան եղբայրների առջև մեռած արտադրությունները և վերականգնել տնտեսությունը, ամենավերջին վախկոտի նման տեղի տվեց Տիգրան Սարգսյանի ներխուժմանը, Սամվել Կարապետյանին հանգստացնելով, որ Կարեն Կարապետյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ժամանակավոր է, շուտով նա կստանա վարչապետի պաշտոնը: Վերջապես Կարապետյան եղբայրները հասկացան, որ խաբված և թալանված են, մասնակցելով Սերժ Սարգսյանի նախագահական  թանկարժեք ընտրություններին:

Իսկ ներքևում գրած հոդվածը պարզապես ծիծաղելի է, կարդացեք և կհամոզվեք…

Կարեն Կարապետյանի հրաժարականը սպասելի էր

Երեկ, օրվա երկրորդ կեսին, հաղորդագրություն տարածվեց, որ իր դիմումի համաձայն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել է Կարեն Կարապետյանը: Մամուլն այս իրադարձությունը համարեց անսպասելի, մինչդեռ Կարեն Կարապետյանի հրաժարականը սպասելի էր, պարզապես այն ժամանակի խնդիր էր: Այս հրաժարականը հետագայում կարող են բացատրվել տարբեր ներկուսակցական և միջանձնային հարաբերություններով, սակայն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի փոփոխությունը մեծ հաշվով գտնվում է արտաքին քաղաքականության հարթության վրա: Համաձայնեք, որ ոչ մի  արևմտյան գերհզոր տերություն, որն ունի իր շահերը Հայաստանում և տարածաշրջանում, ողջունելի չի համարի ՀՀ նախագահի այնպիսի աշխատակազմի ղեկավարի առկայությունը, ով համարվում է հայ-ռուսական խոշոր կապիտալի լիազոր ներկայացուցիչը Հայաստանում: Տվյալ պարագայում , նույնիսկ ոչ հիմնավոր, արևմտյան երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կարող են ենթադրել, որ ՀՀ նախագահը մշտապես գտնվում է ռուսական կապիտալի ճնշման տակ, անգամ սեփական նստավայրում: Իհարկե, Կարեն Կարապետյանը և նրա եղբայր, գործարար Սամվել Կարապետյանը մշտապես աջակցել են Սերժ Սարգսյանին և իրենց լուման են բերել ՀՀ նախագահի ընտրության գործում: Սակայն այլ խնդիր է, երբ դու հասարակության մեջ համարվում ես ռուսական կապիտալի լիազոր ներկայացուցիչ Հայաստանում և ունես զգալի ազդեցություն երկրի ներքաղաքական և տնտեսական կյանքում, այլ խնդիր` երբ այդ հնարավորությունների հետ հանդերձ, զբաղեցնում ես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Նույնիսկ կարելի է փաստել, որ Կարեն Կարապետյանի հրաժարականը նույնիսկ ուշացել էր, քան որ վերջին մեկ տարում զգալիորեն ուժեղացել է եվրոպական վեկտորը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Չէ որ ներկայումս Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, ի տարբերություն նախկին կոմպլոմենտար քաղաքականության: Եվ այս պարագայում , եվրոպական կողմին լրացուցիչ վստահություն հաղորդելու նշաններն ամենևին չեն խանգարի: Հիշեցնենք, որ նախկինում էլ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարներից մեկը` Արտաշես Թումանյանը, “անսպասելի” հրաժարական էր տվել, թեև այդ հրաժարականն էլ համարվում էր սպասելի և այն կրկին կապված էր Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, այս անգամ` իրանական ուղղության հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը պետք է “հզոր կապեր” չունենա աշխարհաքաղաքական իրադարձություններում որոշիչ դեր ունեցող երկրներում և “համեստ դիրք” գրավի երկրի ներքաղաքական կյանքում:  Սա բխում է առաջին հերթին ՀՀ նախագահի շահերից, ինչը կարող է վստահություն ներշնչել դիվանագիտական դիտորդներին, որ նախագահը որևէ կողմնակալ ճնշման չի ենթարկվում իր իսկ պալատում:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Sep 10, 2011 2:57