ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, April 4, 2011 23:22 - 2 քննարկում

Եղևնիները քաղաքապետարանի 11 հիմարներին կախելու աստվածային պարգև են…

Հասարակությունը դեմ է եղևնիների տարահանմանը

15/03/2011 15:05:00 Oratert News portal
Տառաչափ Decrease font Enlarge font
image

Գյումրու քաղաքապետարանը մտադիր է տեղափոխել Վարդանանց հրապարակի ու Արագած ճեմափողոցի 11 եղեւնիները` հրապարակի ճարտարապետական մեծ արժեք ունեցող շենքերի ճակատները գերիշխող դարձնելու համար: Այս մասին հասարակայնությունը տեղեկացավ մարտի 11-ին ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցած Գյումրու Վարդանանց հրապարակի եւ Արագած ճեմափողոցի քաղաքաշինական վիճակի ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ:

Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պողոսյանը, ըստ «Լանդշաֆտ դիզայն» ՍՊԸ-ի կատարած նախնական ուսումնասիրությունների` յուրաքանչյուր ծառի տեղափոխումը կարժենա 313.714 դրամ: Մինչդեռ Գյումրու  քաղաքապետարանի կանաչապատման մասնագետ Նորայր Հակոբյանի գնահատմամբ` տեղափոխումից հետո եղեւնիները կչորանան: Եղեւնիների տեղափոխմանը դեմ են հանդես եկել Գյումրու 19 հասարակական կազմակերպություններ եւ լրագրողներ` առաջարկելով «հրաժարվել Վարդանանց հրապարակում եւ Արագած ճեմափողոցում աճող եղեւնիները տեղափոխելու մտքից, քանի որ եղեւնիների տեղափոխման գաղափարը համարում ենք չհիմնավորված, չարդարացված ու պարզապես համայնքային միջոցների վատնում»:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Apr 5, 2011 2:02