Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, August 17, 2012 2:04 - 1 քննարկում

Առաջինի առաջին քայքայիչ խումբը ժամանեց Հալեպ:

Առաջին լրատվականի այսպես կոչված «ստեղծագործական խումբ»-ը հատուկ առաջադրանքով եղավ Սիրիայի Հալեպ քաղաքում: (Ղեկավար՝ Արման Բաբաջանյան, վարորդ և նկարահանող՝ Սամվել Աբովյան, Տիգրան Գալստյան):

ԱՇԽԱՐՀ | ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼ

 Թե ինչպես 1in.am-ի լրագրողները ձերբակալվեցին սիրիական բանակի կողմից

«Առաջին լրատվական»-ի ստեղծագործական խմբով Սիրիա կատարած այցի մի քանի օրերին աշխատում էինք օրնիբուն, գիշեր-ցերեկ: Հերթական երեկոյան որոշեցինք շրջել քաղաքի բանուկ այն հատվածներում, ուր պատերազմն ամենաքիչն է զգալ տալիս իրեն: Քաղաքի այս հատվածներում առավելապես արվարձանային շրջաններից լսվող զարկերն ու կրակահերթերը որևէ կերպ չեն ազդում հալեպցիների երեկոյան հանգստի և զվարճանքի վրա: Համատարած խավարի մեջ առավելապես շահում են նրանք, ովքեր կարողանում են սեփական հոսանքի աղբյուր ապահովել տան կամ աշխատավայրի համար:

Գիշեր թե ցերեկ՝ պլյուս 40-45 աստիճան տաքությունից ոչ պակաս պայմաններում սառը ջուրը մեծագույն հաճույք է, բայց հեշտ չի տրվում՝ մի կողմից հոսանքի պատճառով սառնարանների չաշխատելու, մյուս կողմից` Ռամադանի պատճառով, երբ մահմեդական այս կարևոր տոնի ժամանակ օրվա շուրջ 12-ժամյա ծոմապահության ընթացքում նրանց ներկայությամբ ջուր խմելը գրեթե արգելված է կամ առնվազն գեղեցիկ չէ:

Սա՝ ի միջի այլոց:

Հալեպում սկսված պատերազմի հետևանքով քաղաքի գրեթե բոլոր մեծ փողոցները, որոնք տանում են դեպի արվարձաններ, փակ են: Ավելի փոքր փողոցները հսկվում են բանակի զինվորների կողմից: Հատուկ հսկողություն է սահմանված հատկապես այն հաստատությունների շուրջ, որոնք, հալեպցիների վկայությամբ, ունեն պետական կամ կառավարական նշանակություն: Մեր ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ դրանք Սիրիայի գաղտնի սպասարկությանը պատկանող հիմնարկներն են, որտեղ կուտակվում են պատերազմի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկություններն, ու իջեցվում հրամանները:

Սիրիայում նկարահանումներն իսպառ արգելված են: Այդ որոշումը ոչ մի կապ չունի պատերազմի հետ: Տեսախցիկը տեսնելուն պես զինվորները ոչ միայն կանգնեցնում, այլև ձերբակալում էին մեզ, մինչև նկարահանելու համար համապատասխան թույլտվության ստուգումը:

Հերթական անգամ այսպիսի մի հսկվող անցակետի կողքով անցնելիս կիսաթաքուն նկարահանում էինք Հալեպի բանուկ փողոցները: Հանկարծ հեռվից հեռու քաղաքացիներից մեկը հսկիչ անցակետում իր պարտականությունները կատարող զինվորի ուշադրությունը հրավիրեց մեզ վրա: Զինվորը նկատեց մեր խմբի անդամներից մեկի ուսադիր պայուսակին ամրացված տեսախցիկը, բղավելով մոտեցավ մեզ և սպառնալից արաբերենով մի քանի բառ ասելուց հետո խլեց այն: Խմբի անդամներին զինվորը որոշեց անմիջապես ձերբակալել և տանել գաղտնի սպասարկության բաժին: Անմիջապես կողմնորոշվեցինք, որ անհրաժեշտ է մեզ հետ տանել որևէ արաբախոս հայի, որ կարողանանք մանրամասնորեն ծանոթացնել մեր փաստաթղթերին և փաստարկներին:

Բարեբախտաբար, հայտնվեց մի հայ պատանի, որը համաձայնեց մեզ հետ գալ և որպես թարգմանիչ օգնել հայաստանցի լրագրողներիս: Մի քանի պաշտոնյաներ հարցաքննեցին մեզ, մինչև որ գործը հասավ հսկվող անցակետի ամենակարևոր անձին, որը մեր փաստաթղթերը երկար ստուգելուց և ուսումնասիրելուց հետո ուղղակի պահանջեց հրաժարվել գաղտնի և կիսագաղտնի նկարահանումներից` խորհուրդ տալով նկարահանումները կատարել առանց խցիկը թաքցնելու։ Հակառակ դեպքում մենք կարող ենք վնասազերծման թիրախ դառնալ թե՛ բանակի և թե՛ հակառակորդ գրոհայինների համար:

Ամենատարօրինակն ու զարմանալին, սակայն, այս պատմության մեջ այն էր, որ բռնապետական այս երկրի բարձրագույն սպան հայ լրագրողներին մի քանի ժամ ձերբակալելու և անհարմարությունների համար ներողություն խնդրեց Սիրիայի բանակի անունից: Ձերբակալվելուց հետո մեր զգացողությունները ցնցող էին:

Ահա այսպես «Առաջին լրատվական»-ի ստեղծագործական խումբը հաջողությամբ հաղթահարեց այս մի փորձությունը:

Հալեպը մեզ հետ կամ առանց մեզ մնում է պատերազմի օրենքներով ապրող ռեպրեսիվ իրականության մեջ: Հալեպը դեռ երկար ժամանակ ազատություն չի կարող ունենալ: Հալեպի ազատության ընկալումներն այսօր շաղկապված են կրակահերթերին ու ռմբակոծություններին:

————————————–

Ծանոթացեք խմբի գլխավորին՝ Արման Բաբաջանյանին:
Վերջերս է ազատվել կալանավայրից: 4 տարի նստել է բանտում, բանակից ազատվելու կեղծ փաստատղթեր ներկայացնելու համար: «Հայկական ժամանակի» խմբագիրն էր և է: Ծառայության է անցել Սերժ Սարգսյանի քաղաքական լեգեոնում, մինչ բանտարկվելը ծառայել է Լեվոն Տեր Պետրոսյանին իշխանությունը զավթելու անօրինական գործողություններին:

Մանրամասը:
Ավարտել է Սեվանի հոգևոր ճեմարանը, կոչումով տիրացու է: Անցել է ԱՄՆ- Կալիֆորնիա, ընդգրկվել է Օլբրայթի գունավոր հեղափոխություններ իրականացնող ուսումնական գաղտնի խմբում, մասնագիտացել զանգվածային լրատվական միջոցներով կառավարություններին քննադատելով հրահրել զանգվածային անկարգություններ, օժանդակել կառավարության բռնի հեռացման գործողություններին, տարածել սուտ լրատվություն և սադրիչ մեկնաբանություններ: Այս ամենի թիրախն էր ՀՀ Ռ. Քոչարյանի կառավարությունը, որի վրա նա կենտրոնացրել էր իր «լրատվական հարվածը», ադրբեջանամետ քարոզչությունը Ղարաբաղյան հակամարտության խնդրում, շաբաթը 5 օր, երեկոյան, կես ժամ, Գլենդելի 26-րդ ալիքով «մեկնաբանում էր» «քոչարյանական բռնատիրական» Հայաստանը և ուղիներ գծում: Նրա գործակից-արբանյակներն էին Ռուդիկ Հովսեփյանը, Անահիտ Մարտիրոսյանը, Նունե Ավետիսյանը և էլի մի քանի վարձու լրատվական և ֆինանսավորող անհայտ գործիչներ:
Գունավոր հեղափոխություն իրականացնող այս հեղափոխականի մոտքը ապահովված էր դեպի Հայաստան, ցանկացած պահին, երբ դրա անհրաժեշտությունը կառաջանար: Հայկական բանակում չծառայելու և ազատված լինելու տեղեկանքները և փաստաթղթերը առաքված էին, հաստատված Բրբանքի Հայաստանյաց Եկեղեցու Առաջնորդարանի կնիքով, առ այն մասին, որ Արման Բաբաջանյանը ամուսնացած է, ունի երկու երեխա, ապրում է իր ընտանիքի հետ Լոս Անջելեսում, հետևաբար լրիվ ազատված է բանակային ծառայությունից: Իշխանափոխության կոչով հրապարակ ելած առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը հրահանգեց սփյուռքյան գործակալներին տեղափոխվել Երևան: Առաջինը հայտնվեց Արման Բաբաջանյանը և ամիջապես ձերբակալվեց բանակից ազատվելու համար կեղծ փաստաթղթեր Լոս Անջելեսից ուղարկելու մեղադրանքով: Օլբրայթյան թիմը, Բրբանկի Առաջնորդարանը, լրատվական միջոցները փորձեցին շանտաժի ենթարկել հայկական իշխանություններին, բայց ի փառս ԱԱԾ-ի այն ժամանակվա աշխատակիցների և գունավոր հեղափոխություններ հանգեցնող Ռոբերտ Քոչարյանի, հանցագործ Արման Բաբաջանյանը ծուղակն ընկավ և խոստովանեց իր հանցանքը, երբ քննչական առերեսման բերվեց իր «կնոջը» Արմինեին, որը այդ օրերին որպես զբոսաշրջիկ Երևանում էր: Արմինեն փաստեց, որ այդ մարդու հետ ինքը ոչ մի ամուսնական կապ չունի և չի ունեցել, նշված երեխաները իր երեխաներն են և ինքն ամուսին ունի և այլ փաստեր, որի հետևանքը եղավ այն, որ Արման Բաբաջանյանին դատեցին հատկապես փաստաթղթեր կեղծելու մեջ: Օրենքով նախատեսված 4 տարվա բանտարկությունը դրվեց նրա վրա: Օլբրայթի խումբը մեջտեղից փախավ, Առաջնորդարանը վախեցած հայտարարեց, որ Արման Բաբաջանյանը գողացել է չհրկիզվող պահարանից կնիքը և իր համար փաստաթղթեր է սարքել կեղծելով Առաջնորդ արքեպիսկոպոսի ստորագրությունը: Խորագետ քաղաքական գործիչ Քոչարյանը շատ չխորացավ կատարված հանցագործությունների մանրամասների մեջ, բավարարվեց, որ ԼՏՊ-ի գլխավոր օգնականը՝ հանձինս Արման Բաբաջանյանի մեկուսացված է և իրոք, այդ արհեստավարժ «գունավորների» մասնագետը չեզոքացվեց:
Հիմա նա ընդգրկված է Սերժ Սարգսյանի լրատվական շտաբում, պարզ է նրան Սիրիայի Հալեպ ուղարկելը հատուկ նպատակով է արված, բայց ցավալին գործող նախագահի անճարակությունն է, գործից չհասկանալը, իրազեկված չլինելը:
Բաբաջանյանը խումբ կազմած մեկնել է Սիրիա, պարզ է, աշխատելու դրսի տերերի համար, արդեն նրա բնութագրումները, Սիրիայի օրինական կառավարության և ժողովրդի դեմ զինված սադրիչ, ահաբեկչական գործողություններ կատարողներին «գրոհայիններ» կոչելը ինքնին հասկանալի է, թե ում հացն է ուտում այդ մարդը:
Իսկ այս արտահայտությունը՝ «բռնապետական այս երկրի բարձրագույն սպան հայ լրագրողներին մի քանի ժամ ձերբակալելու և անհարմարությունների համար…» արդեն ասում է այն մասին, որ նա ազատության մեջ է և կազմ ու պատրաստ ծառայելու է այս անգամ «անգույն հեղափոխության» , իշխանության ղեկին պահելու անհոտ մի ծաղկի, որի շուրջը բորբոսով է պատած, շրջապատված է քաղաքական-քրեական նստած-հելած տղերքով:  ժողովրդի համբերության բաժակն էլ լցվել է:
Հիմա լսեք, կարդացեք Արման Բաբաջանյանի լրտեսական առաջին այցը Սիրիա և ըմբռնեք մտայնությունը: http://www.1in.am/arm/world_wmiddleeast_105134.html?fullsite

ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈ ՒԹՅՈՒՆՅԱՆ
Երևան
ԱԱԾ-ի նախկին աշխատակից:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Antarameg
Aug 17, 2012 15:06