ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, April 16, 2011 8:58 - չքննարկված

Վսեվոլոդ Չապլինը և Չարլի Չապլինը ժուժկալության և համեստության վերաբերյալ տարակարծիք են:

Պատրիարք Կիրիլն էլ ճոխությունից չի խորշում. Նա նախընտրում է հայտնի բրենդներ և թանկարժեք մեքենաներ

08:22 • 16.04.11

Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը գրում է՝ Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների համար աշխարհիկ բարիքների հետևից վազելը խորթ երևույթ չէ։

Այսպես՝ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նախընտրում է եվրոպական հայտնի բրենդների ժամեր՝ մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ, և արտասահմանյան մակնիշի թանկարժեք մեքենաներ։

Ուդմուրտիայի երեք հոգևորական, նկատելով դրանում հոգևոր-բարոյական աղետ, ռուս ողղափառ եկեղեցու առաջնորդին կոչ են արել ապաշխարել Աստծո և մարդկանց առջև։ Ինտերնետում տեղադրված տեսաուղերձում նրանք հայտարարել են, որ քանի դեռ դա տեղի չի ունեցել, դադարեցնում են նրա ավանդական հիշատակումը ժամերգության ժամանակ։ Իրենց ուղերձում հոգևորականները նաև մատնանշել են Ռուս ուղղափառ եկեղեցու՝ քաղաքականության և բիզնեսի հետ «սիրախաղերի» անընդունելիությունը։

Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչների արձագանքն իրեն երկար սպասեցնել չի տվել։ Իժևսկի և Ուդմուրտիայի միտրոպոլիտ Նիկոլայը նշյալ հոգևորականներին ազատել է զբաղեցրած պաշտոններից և այժմ նրանց է կոչ անում ապաշխարել։

Ընդ որում՝ Մոսկվայի Պատրիարքարանում հանրության հետ կապերի պատասխանատու, ավագ երեց Վսեվոլոդ Չապլինը հայտարարել է, որ ճոխությունն արտացոլում է բարձրաստիճան հոգևորականների սոցիալական հեղինակությունը։ Նրա խոսքով՝ հավատացյալները ցանկանում են, որ Եկեղեցին ու նրա ծառայողները երևան հնարավորինս հարուստ և գեղեցիկ։ Բացի այդ՝ ավագ երեցը նկատել է՝ այդ ամենը ձեռք է բերվում ոչ թե Եկեղեցու սեփական միջոցներով, այլ ծխականների նվիրաբերություններով։

 

Tert.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ