ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, October 6, 2009 11:34 - 3 քննարկում

«ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՀԱՇՏՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ՝ ՀԱՅԻ ՀԵՏ ՀԱՇՏՎԵ՞Լ ԵՍ»

Այդպես էր գրված Փարիզում ցուցարարներից մեկի պաստառի վրա: Իսկ ցուցարարները կանչում էին. «դավաճան, ամոթ», «ոչ արձանագրություններին»: Ցուցարարները նստել էին Կոմիտասի արձանի մոտ, որպեսզի Սերժ Սարգսյանին չթույլատրեն մոտենալ Կոմիտասի արձանին:

Այս բողոքի ակցիայից խիստ անակնկալի եկած` Հայաստանի նախագահը փոխել էր ծրագիրը: Կոմիտասի արձանի մոտ ծաղկեպսակը դրվել է առանց նրա մասնակցության, իսկ Սերժ Սարգսյանն ընդամենը ավտոմեքենայով մոտեցել, երկու րոպեով իջել, ուղղել է ժապավենը և արագ հեռացել: Ոստիկանների թիվն ավելի մեծ էր, քան ցուցարարներինը: Կան բազմաթիվ ծեծվածներ, ձեռբակալվածներ, անգամ` վիրավորվածներ:

Իսկ ցուցարարները ինչու էին շրջափակել Կոմիտասի արձանը, կարելի է ենթադրել, որ նրանք չէին ցանկանում ազգի «դավաճանը», և այն «ձեռքը», որը պետք է ստորագրի ազգակործան և դավաճանական պայմանագրեր, նույն ձեռքով ծաղկեպսակ դնի Հայոց Սուրբի՝ Կոմիտասի արձանի մոտ: Այո, կեղտոտ ձեռքերը պետք է հեռու մնան մեր Հայոց սրբություններից:

Իսկ Նյու Յորքում ցուցարարների պաստառներից մեկում գրված էր «Սարգսյան + Նալբանդյան= Աղետ Հայության», «ՏՈՒՆ ԳՆԱ», «Ազգդ մի դավաճանիր» և այլ լոզունգներ:

Սերժ Սարգսյանը, ինչպես Փարիզում, նույնպես էլ Նյու Յորքում հավաքել էր միայն իրեն հարազատ կամ մեղմ ընդդիմադիրներին ու համոզում էր նրանց, որ այդ ազգակործան արձանագրությունները հայ ազգի ամենա հրաշալի ձեռքբերումներն ու հաջողություններն են:

Սերժ Սարգսյանը Ֆրանսիահայ համայնքի իր հավաքածուներին ասաց. «լավ կլիներ 500 կամ 1000 մարդ ներկայանար Կոմիտասի արձանի մոտ ու լուռ ցույց աներ, դա ավելի ազդեցիկ կլիներ, քան այդպես գոռալն և վիրավորական ձևով արտահայտվելը». հնարավոր է բառացիորեն նույնությամբ շարադրված չլինի, բայց իմաստը նույնն է: Փաստորեն Սերժ Սարգսյանը Սփյուռքին ասում է, թե նա ինչպես իր դեմ բողոք ներկայացնի: Ինչ լավ դեմոկրատ նախագահ է: Բայց Սարգսյանը ստում է, այն էլ բացահայտ, ասելով, թե ինքը լսել է, որ ինչ-որ մեկը ասում էր «գոռա-գոռա նկարում եմ»: Նախ պետք է ասել, որ պարոն Սարգսյան, դուք այդ աղմուկի մեջ, այդ գոռգոռոցի մեջ, երբ 500-ից ավելի մարդ կանչում էր «դավաճան», ու այդ ժամանակ դուք մի քանի տասնյակ ձեր թիկնապահներով ու Ֆրանսիական ոստիկանության կողմից շրջափակված ու համարյա 20-30 մետր ցուցարարներից հեռու պայմաններում, ինչպե՞ս կարողացաք այդ «մեկ հոգու» խոսքն այդպես բառացիորեն լսել, թե նա ինչ է ասում: Երկրորդ, պարոն Սարգսյան, ժողովուրդը բարձրաձայն գոռում է՝ դուք չեք ուզում լսել, իսկ ինչպես եք լսելու, եթե նրանք լուռ բողոքեն: Երրորդ, դուք որպես Հայաստանի նախագահ վիրավորում եք ամբողջ ազգին, ամբողջ Սփյուռքին ու նրա մտավոր ունակությունն ու կարողությունը, հետո սպասում եք ձեզ հարգե՞ն, ծափերո՞վ դիմավորեն:

Մի քանի հավաքածուների հետ ձեր հանդիպումը դեռ չի նշանակում, որ դուք հանդիպել եք ամբողջ Սփյուռքի ղեկավարների հետ կամ Սփյուռքահայության հետ: Դրանց կարծիքը բոլորովին էլ Սփյուռքի կարծիքը չէ: Սփուռքը իր կարծիքը հայտնեց հենց Փարիզում Կոմիտասի արձանի մոտ, Նյու Յորքում և Լոս Անջելեսում հավաքված բողոքի ցույցերի միջոցով: Նույնպես կարտահայտվի նաև Լիբանանի Հայ Համայնքը:

Պարոն Սարգսյան, ամենալավ քայլը ձեր կողմից կլիներ այն, որ դուք հենց Փարիզում այդ արտահայտությունները լսելուց հետո անմիջապես ընդհատեիք ձեր այցելությունն ու վերադառնայիք Հայաստան և ստորագրեիք ձեր հրաժարականը: Այդ դեպքում դուք կդառնայիք ազգի հերոս: Բայց դուք դրա փոխարեն ժողովրդին հասկացնել տվեցիք, որ ոչ մի գնով հրաժարվելու մտադրություն չունեք: Ու քանի որ դուք Փարիզում գտնվում էիք ձեր կողմից հավաքածուների շրջանակում, համարձակորեն այդ անողնաշարների մոտ հայտարարեցիք. «…եթե որևէ մեկն իր գործողություններով փորձում է ինձ սպառնալ, ապա նա, հավանաբար, շատ միամիտ է»:

Դուք, պարոն Սարգսյան, վիրավորում եք մեր մտավոր կարողությունն ու ունակությունը, դուք ձեզ վեր եք գնահատում բոլորից, դուք անամոթաբար ասում եք, որ ամբոջ հայության նախագահն եք, բայց զրկել եք արտասահամանում բնակվող Հայաստանի քաղաքացուն իր ընտրական իրվունքից: Ձեզ ոչ թե միայն Սփյուռքահայերը չեն ընտրել, այլ Հայաստանում բնակվող ժողովուրդն էլ անգամ չի ընտրել: Դուք բռնի ուժով եք տիրացել Հայաստանի իշխանությանը: Ձեր աթոռը գրավել եք 10 զոհի, հարյուրավոր վիրավորների ու բանտարկյալների գնով: Դուք մեկ տարուց ավելի է ինչ չեք կարողացել մարտիմեկյան սպանությունները լուսաբանել ու հանցավորին համապատասխան պատժի ենթարկել, դուք ինչպե՞ս եք ուզում Թուրքիայում 1,5 մլն զոհի հարց քննարկել ու դրա «հետևանքները» վերացնել:

Ինչպես մարտիմեկյան դեպքերի ժամանակ, նույնպես էլ հիմա ոչ թե մտածում էք ազգի մասին ու նրա լուրջ խնդիրների լուծման մասին, այլ ձեր և ձեր շուրջ հավաքված մի քանի մարդկանց շահերի մասին, որոնք իրենց ամբողջ ունեցվածքը Հայաստանի անկախությունից հետո ձեռք են բերել բռնությունների միջոցով, քանի որ արդար ճանապարհով ոչ ոք 18 տարիների ընթացքում մեկ միլիարդ կապիտալ չէր կարող դիզել: Եվ ելնելով այդ հանգամանքից ու այդ մենտալիտետի հոգեբանությունից է, որ դուք Փարիզում հայտարարեցիք. Ձեզ սպառնացողները միամիտ են:

Նախ, պարո՛ն Սարգսյան, ոչ ոք ձեզ չի սպառնացել: Ամիսներ շարունակ ձեզ ասում են, հրաժարվիր այդ ազգակործան քայլից, դուք չեք լսում: Ձեզ բացատրում են այդ «արձանագրություններում» նշված վտանգավոր դրույթների մասին, դուք չեք լսում: Դուք առհամարում եք բոլորին, բոլոր մտվարականներին ու բանիմացներին, դուք ձեր պահվացքով վիրավորում եք նրանց արժանապատվությունը, ասելով թե նրանք «միամիտ են»:

Ես չեմ կարծում, որ դուք չեք հասկանում ինչ եք անում, կամ ձեր «ֆուտբոլային դիվանագիտության» արդունքները ինչի են հանգեցնելու, դուք դա լավ գիտեք, բայց դրա հետեվանքներ չեն, որ ձեզ անհանգստացնում են, այլ այն, որ հանկարծ դուք ձեր նպատակին չհասնեք, այսինքն մի քանի ընտանիքի բիզնեսը հանկարծ այդ «միամիտները» չխափանեն: Դուք շատ կցանկանայիք, որ բոլորը «միամիտ» լինեին ու աչքները փակ հավատային ձեզ, բայց ի դժբախտություն ձեզ, դա այդպես չէ: Ժողովուրդը գիտակցում է, հասկանում է: Դուք կարող եք կազինոյում կարտախաղի ժամանակ ձեր դիմացինին խաբել, բայց մեզ երբեք չեք կարող խաբել, քանի որ ձեր մտավոր կարողությունը շատ թույլ է մեզ խաբելու համար: Բռնի ուժով ինչ-որ բան անելը դեռ չի նշանակում, որ դուք ձեր մտավոր կարողություններով եք դրան հասել:

Պարո՛ն Սարգսյան, փաստորեն դուք ասում եք՝ ովքեր, որ փորձում են ձեզ համոզել ազգակործան ճանապարհից վերադռնալ, չարաչար սխալվում են ու շատ «միամիտ» են, որ դուք չեք հրաժարվելու ոչ մի դեպքում, անգամ եթե դա ազգի ապագան վտանգելու գնով լինի: Իսկ համայնքի հավաքածու անողնաշար և տգետ անհատները պարզ է, որ չէին համարձակվելու ձեզ հակաճառել, քանի որ նրանց ու նրանց նմանների հովանու շնորհիվ է, որ դուք դեռ Հայաստանի նախագահ եք, ավելին անամոթաբար ձեզ համարում եք «Համայն Հայության Նախագահ»: Պարոն Սարգսյան, դուք ձեր խորհրդականների կողմից պատրաստված գրությունը, որը նույնությամբ կարդացիք Հայաստանի կուսակցապետերի (նույն փարիզյան անողնաշարների շարքին տգետների մի շարան), և հանրային խորհուրդի ներկայացուցիչների(մի այլ տգետների շարան) հետ հանդիպման ժամանակ, նույնությամբ կարդում էիք նաև փարիզյան ձեր հավաքածուների հետ հանդիպման ժամանակ: Դուք այնքան գիտելիք ու մտավոր կարուղություն չունեք, որ կարողանաք առանց նախապես ձևակերպված, սրբագրված գրությամբ ձեր մտքերը արտահայտել:

Պարոն Սարգսյան, մի հետ նայեք ու տեսեք թե մինչև հիմա ինչ եք արել, եթե անկեղծ Հայ լինեիք պետք է հարակիրի անեիք, կամ էլ
անմիջապես հրաժարական տայիք. Ստորեվ կներկայացնեմ ձեր միամտության մի շարան, որոնք ամենա կարևորներն են, էլ չեմ խոսում ներքին քաղաքականության մասին: Եվ այսպես.

Դուք, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, Գյուլին ֆուտբոլի հրավիրելու մասին հայտարարությունը, Հայաստանի ԱԺ-ում (գոնե ձևականորեն) անելու փոխարեն, և դա նախապես ժողովրդի ու մտավորականության քննարկմանը դնելու փոխարեն, հայտարարել եք Մոսկվայում,

Թուրքիայի հետ բանակցություններում՝ սահմանի բացման հարցում ընդունել եք Թուրքիայի կողմից պարտադրված հայավնաս նախապայմաններ,

Համաձայնվել եք ապրիլի 24-ից առաջ հանդես գալ համատեղ հայտարարությամբ, ինչը բարձրացրեց Թուրքիայի հեղինակությունը և ձախողեց Միացյալ Նահանգների և այլոց կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը հասնելու ջանքերը,

Համաձայնվել եք Թուրքիայի հետ ունացած ներկա սահամանները «վերահաստատել» և դրանով վերջ դնել Հայաստանի տարածքային պահանջներին,

Համաձայնվել եք Հայոց Ցեղասպանության փաստերն ուսումնասիրող համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի պահանջի հետ, որպեսզի Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնեք ու ազատվեք դրանից:

Թույլ եք տվել Թուրքիային քիթը խոթել Արցախի հարցով հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ,

Դուք միամտորեն հավատացել եք Թուրքիային և ձեր միամտության ջանքերի շնորհիվ բարձրացնում եք Թուրքիայի հեղինակությունն ու ազդեցությունը ամբողջ տարածաշրջանում:

Դուք այնքան միամիտ եք, որ հավատում եք Թուրքիայի կեղծ պնդումներին, թե նա վարում է Հայաստանի հետ լուրջ բանակցություններ,

Եվրոպացիները դեմ են Թուրքիայի Եվրոմիության անդամակցելուն, իսկ դուք միամտորեն պնդում եք, որ նա պետք է մտնի Եվրամիություն: Նույնիսկ դրանով չեք բավարարվում ու ձեր արտգործնախարարը հայտարարում է, որ ինքը բացում է Եվրոպայի վերջին փակ սահամանը,

Դուք մի քանի անգրագետ, բռնի ուժով կապիտալ կուտակած «գործարարների հետ զրուցել եք» ու հավատում եք, որ Թուրքիայի հետ սահամանը բացելով Հայաստանի տնտեսությունը կզարգացնեք, բայց այնքան միամիտ եք, որ չեք էլ կարող պատկերացնել, թե դա միայն Թուրքիայի տնտեսության զարգացմանն է ծառայելու,

ԼՂՀ բանակցությունների սեղան չվերադարձնելը, մադրիդյան սկզբունքների ընդունումը, որը նախատեսում է՝ ազատագրված տարացքները Ադրբեջանին հանձնել, ԼՂ ինքնորոշման հարցը անորոշ ապագային թողնել, Ադրբեջանցի փախստականների վերադարձ, Հայ փախստականների մասին խոսք չլինել և այլն և այլն: Իսկ դուք այդ բոլորը միամտաբար կուլ եք տալիս ու այդքան միամտությունից հետո, ձեզ քննադատողներին ե՞ք «միամիտ» անվանում:

Ով գիտե, հնարավոր է, որ դուք միամիտ չեք, այլ ընդհակառակը, դուք շատ ճարպիկ եք ու ճարպկորեն փորձում եք, քանի դեռ ուժն ձեր ձեռքն է՝ ձեր ու ձեր շրջապատի շահերին ծառայեցնել համայն հայության ողջ շահերը…

ՄԱԳԴԱԼԵՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Գերմանիա
06/10/2009



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արամ Մկրտչյան
Oct 6, 2009 12:32