ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, March 28, 2011 16:40 - չքննարկված

Դեսպանը ներկա-բացակա է արել «Շպիոն Օնիկին»:

Մարի Յովանովիչն այցելել է Րաֆֆիին

Քիչ առաջ Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, խոսքը քաղաքավարության շրջանակում տեղի ունեցած այցի մասին է, որի ժամանակ դեսպանը հետաքրքրվել է Ր.Հովհաննիսյանի առողջական վիճակով և այլն:
Սակայն որևէ հորդոր դադարեցնել քաղաքական այդ ակցիան Մ.Յովանովիչի կողմից չի եղել:

«Չեմ կարծում, թե ԱՄՆ դեսպանն, այն էլ այդպիսի պատկառելի անձնավորությունը, նման հորդոր կաներ» ,- տեղեկացրեց Ս.Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Մարի Յովանովիչն առաջին դեսպանը չէ, որ այցելում է արդեն երկու շաբաթ հացադուլ անող «Ժառանգության» առաջնորդին` մինչ նա այստեղ են եղել Հայաստանում Գերմանիայի դեսպանը, Սերգեյ Կապինոսը և այլոք:

«Գուցե նրանք անհանգստանում են նախկին արտգործնախարարի առողջական վիճակով, բայց եթե գիտեն, որ դա քաղաքացիական որոշում է, հորդորները տվյալ պարագայում, ըստ իս, անիմաստ են»,- հավելեց մեր զրուցակիցը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ