ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, October 12, 2009 13:15 - չքննարկված

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հայտարարությունը

2008 թվականի աշնանից իր գործունեությունը սկսած եւ իմ կողմից ղեկավարվող ՀՌԱԿ տնտեսական հանձնախմբի ուսումնասիրման արդյունքում հուլիսին հրապարակված “Նաիրիտ” գործարանի թնջուկին վերաբերող 7 հարցախմբից բաղկացած հարցաշարին ի պատասխան պատկան մարմինները չցուցաբերեցին համարձակություն հերքելու կամ հաստատելու այն: Նրանք ընտրեցին ճղճիմ “պաշտպանություն”, որն իրականացրեց վարչապետ-“Նաիրիտ” գործարանի տնօրինություն-“Ազգ”-“Հայոց աշխարհ”-“Գոլոս Արմենիի” տանդեմը, որն էլ արտահայտվեց իմ մտերիմներին ու բարեկամներին աշխատանքից ազատելու լայնամասշտաբ ստոր գործընթացով, իմ հանդեպ հետախուզման կեղծ ու վարկաբեկիչ լուրեր տարածելով, փաստաթղթեր կեղծելու միջոցով “Նաիրիտին” չտրված արհեստականորեն պարտք գոյացնելով եւ ՀՌԱԿ-ին նույնանուն’ արմենական-ռամկավար ազատական կուսակցության ՀՀ արդարադատության նախարարության գրանցումով:

Արհամարհելով իմ հանդեպ անձնական վիրավորանքները, ի պատասխան ես չընտրեցի նույն գործելաոճը, չնայած այն հանգամանքին, որ հանձնախմբի հավաքագրած տվյալների մեջ կան փաստեր, որոնք վերաբերում են վարչապետի եղբոր ներկայիս ղեկավարի’ Վահան Մելքոնյանի իննսունական թվականներին Պետմատում աշխատած տարիներին, երբ մսխվեցին խորհրդային ժամանակներից մնացած եւ երկրաշարժի վնասները վերացնելուն ուղղված միլիոնավոր տոննաների գույքը’ մեծ բազա հանդիսանալով “հերկուլեսյան” “բեռլագաների” եւ “սկումբրիեւիչների” համար: Ինչպես նաեւ խորամուխ չեմ լինում “Նաիրիտ” գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանի առնչությանը հոկտեմբերի 27-ին… նաիրի հունանյանից ստացած ինչ-որ նվերներին’ ֆրանսիական օծանելիքի տեսքով, կամ “Ազգ” օրաթերթի գլխավոր խմբագրի վաշխառու գործունեությանը…

Այս բոլորի պարագայում էլ փաստերն առկա են…

Այս ամենով հանդերձ հայտարարում եմ, որ ՀՌԱԿ տնտեսական հանձնախումբը շարունակելու է իր գործունեությունը’ անկախ այն բանից, թե ինչ զզվելի ու ստոր արարքների են ընդունակ ՀՌԱԿ-ի դեմ գործող բաշիբոզուկների խմբակը: Որպես ապացույց լրատվամիջոցներին ենք տրամադրում թիվ 2 հարցաշարը, այս անգամ հույս փայփայելով, որ պատկան մարմիններից որեւիցե մեկը կունենա համարձակություն’ հերքելու կամ հաստատելու մեր կողմից հավաքագրված փաստերի հավաստիությունը:

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության տնտեսական հանձնախմբի ուսումնասիրություններ

Հարցաշար թիվ 1

Համաձայն պաշտոնական լրատվության, վերջերս Հայաստան է այցելել Մոսկվայում գտնվող Միջպետական բանկի նորանշանակ ղեկավար Իգոր Սուվորովը եւ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ, որի ընթացքում քննարկել են նույն բանկին “Նաիրիտ” ՓԲԸ սեփականատիրոջ’ “Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ” օֆշորային ընկերության կուտակած պարտքերի հետագա ճակատագիրը եւ, ըստ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, Սուվորովը պարտքի դիմաց պահանջել է “Նաիրիտ” գործարանը, քանի որ վերջինիս բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրված է իր ղեկավարած Միջպետական բանկում: Նշենք, որ գրավադրման դիմաց այդ բանկը 2006 թ. տվել էր 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ:

Այստեղից հարց է բխում.

– եթե “Նաիրիտի” բաժնետոմսերի 100 տոկոսի դիմաց “Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ” օֆշորային ընկերությունը 2006 թվականին ստացել է 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, որից, սակայն, պետբյուջե է մուտքագրվել 39 միլիոն դոլար եւ եթե վարկի չմարման դեպքում Միջպետական բանկը, որպես փոխհատուցում իր սեփականությունը դարձնի “Նաիրիտ” գործարանը, ապա ո՞վ է փոխհատուցելու մնացած 31 միլիոն ԱՄՆ դոլար պետբյուջե չմուտքագրված’ պետությանը հասցրած վնասը:

2. Ճի՞շտ է, արդյոք, որ գործարանի պայթյունից օրեր առաջ 35 մլն դոլար է փոխանցվել մի շարք կազմակերպություների, որից 22 միլիոնը գնացել է դանիական ինչ-որ ֆինանսական խմբի, իսկ 8 միլիոնը’ Ռայնովիլի (սեփականատիրոջ) հաշիվներին… Որտեղից գոյացավ այդ գումարը “Նաիրիտի” հաշվին, երբ հայտարավում էր ֆինանսական ծանր վիճակի մասին… Եվ ինչո՞ւ այդ գումարից 150.000 ԱՄՆ դոլար չներդրվեց պայթյունավտանգ արտադրամասը չորս մահացած աշխատակիցների համար տեխնիկապես անվտանգ դարձնելու գործին, մանավանդ, ըստ պատասխանատուների, այդքան էր վթարի վնասների վերացման աշխատանքների արժեքը:

3. Ի՞նչ ընթացքում են պայթյունի հետեւանքով զոհվածների առնչությամբ քննչական խմբի աշխատանքները, եւ երբ են հրապարակվելու պայթյունի բուն պատճառները ու իրական մեղավորների անունները:

4. Ճի՞շտ է, արդյոք, որ ներկայիս կառավարությունը ցանկանում է չեղյալ հայտարարել լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության “Նաիրիտի” վերաբերյալ 2000 թվականին կայացրած որոշումները, որի արդյունքում մասնավոր ֆիրմա հանդիսացող “Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ” ընկերությանն են նվիրվելու պետական գույք հանդիսացող “Նաիրիտ-1”-ն ու “Նաիրիտ-2”-ը, եւ նույնիսկ դատարանի վճռով պետ. բյուջեից գումար է փոխանցվելու այդ մասնավոր ընկերությանը, որտեղ փոխտնօրեն է աշխատում վարչապետի եղբայրը:

5. Հավաստի՞ է, արդյոք, այն պատմությունը, որ “Նաիրիտի” նախկին աշխատակից, ֆինանսական բաժնի պատասխանատու Աշոտ Մանդակունին մոտ օրերս հայտնվելու է փողոցում, քանի որ ռուսական որոշակի ֆիրմաներ նրանից պահանջում են վերադարձնել իրենց 1 միլիոն դոլարը’ որը Մանդակունու կողմից տրվել է որպես աշխատավարձ “Նաիրիտի” 2000 աշխատակից ունեցող կոլեկտիվին դեռ 2004 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Չնայած այն հանգամանքին, որ Մանդակունու ձեռքում են իր ղեկավարած ընկերության եւ “Նաիրիտի” միջեւ կնքված փոխադարձ հաշվարկների ակտը, հազարավոր աշխատակիցների աշխատավարձ ստանալու փաստը վավերացնող ստորագրությունները, այնուամենայնիվ մեր դատական համակարգի բոլոր ատյանները պաշտպանել են մասնավոր ընկերությանը:

Նույն փաստի հետ կապված. հավաստի են այն լուրերը, որ ռուսական ընկերությունը մեծ գումար է տվել Աշոտ Մանդակունուն’ չճանաչելով վերջինիս, քանի որ վստահության պատճառը եղել է այն ժամանակվա Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի երաշխիքները’ գումարը հետ վերադարձնելու առնչությամբ: Այդ բանը մինչ օրս տեղի չի ունեցել, հակառակ դեպքում ռուսական ֆիրմաները հանգիստ կթողնեին Աշոտ Մանդակունուն եւ վերջինս էլ զերծ կմնար փողոցում հայտնվելու վտանգից:

Պարոն վարչապետ, ճի՞շտ է երաշխիքներից Ձեր հետ կանգնելու պատմությունը, թե՞ հնարովի…

6. Հավաստի՞ են, արդյոք, լուրերն այն մասին, որ ,Նաիրիտե գործարանի գրավադրած բաժնետոմսերի պարագայում “Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ”-ի կողմից իրականացվել է գույքի կրկնակի գրավադրում մեկ այլ բանկում’ նոր վարկ ստանալու նպատակով եւ հավաստի՞ են լուրերն այն մասին, որ գրավադրվել են քացախաթթվի արտադրամասը, որը գնահատվում է 100 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի: Եթե’ այո, ապա որքա՞ն վարկ է վերցվել այդ գրավի դիմաց եւ ինչ “ճակատագիր” է ունեցել այդ գումարը:

7. Երբեւիցե ՀՀ կառավարությունը, որպես ,Նաիրիտե գործարանի 10 տոկոս բաժնեմաս ունեցող, ուսումնասիրե՞լ է “Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդի” ներդրումային պարտավորությունների պայմանագրի կատարումը եւ հավաստի՞ են այն լուրերը, որ բարձր աշխատավարձ ստացող “Նաիրիտ” գործարանի ադմինիստրատիվ-օժանդակ աշխատատեղերի քանակը արհեստականորեն ուռճացվել է’ անցնելով 1600-ից: Ստացվում է, որ բուն արտադրության մեջ զբաղված 1200 բարիք ստեղծող աշխատակիցները “կերակրում են” արտադրության հետ կապ չունեցող 1600 “ձրիակերների”‘ վարչապետի եղբայրը ներառյալ, որոնք թունավոր եւ կյանքի համար վտանգավոր աշխատանքային պայմաններում աշխատող բանվորների աշխատավարձից բազմապատիկ անգամ ավելի աշխատավարձ են ստանում:

Արդյո՞ք այս գործելաոճը սննկացմանը տանող գիտակցված գործընթաց չէ:

8. Ճի՞շտ է, արդյոք, որ “Նաիրիտ” գործարանը պարտք է “Երեւան ՋԷԿ” ընկերությանը շուրջ 9 միլիարդ դրամ, իսկ ըստ մեր տեղեկությունների, “Երեւան ՋԷԿ”-ը “Հայռուսգազարդ” ընկերությանը գազի դիմաց պարտք չունի: Եթե’ այո, ապա նշանակո՞ւմ է, արդյոք, որ “Երեւան ՋԷԿ” պետական ընկերությունը անտոկոս ու անժամկետ վարկ է տրամադրել “Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ” օֆշորային մասնավոր ընկերությանը, իսկ ինքը վարկերի միջոցով (տարեկան 12 տոկոսով) մարել է գազի դիմաց իր պարտավորությունները “Հայռուսգազարդի” հանդեպ:

Ինչպես է ստացվում, որ կառավարության “սիրտը” ավելի է ցավում ինչ-որ մասնավոր-օֆշորային ընկերության համար, որն իր միջոցներից առանձնակի ներդրումներ չի կատարել հայկական տնտեսության մեջ, քան իր, այսինքն’ պետական, այսինքն’ ժողովրդի սեփականություն հանդիսացող ընկերության համար:

9. Ճի՞շտ է, արդյոք, որ Էներգետիկայի նախարարությունում քննարկվում է “Նաիրիտ 2” ընկերության 4,5 մլրդ դրամ “սարքած” պարտքը “Նաիրիտ” գործարանի նկատմամբ “Երեւան ՋԷԿ”-ի հետ հաշվանցման միջոցով մարելու հարցը’ լավ իմանալով, որ այդ պարտքը շինծու է, քանի որ այն առաջացել է իր գնից հազարաապատիկ ավելի գնով’ Չինաստան ուղարկած հոսքագծի (բալանսային արժեքը’ 1 մլն դրամ) օտարման դիմաց: Ճի՞շտ է արդյոք, որ այդ գինը համաձայնեցված չի եղել “Նաիրիտ 2”-ի հետ եւ հաշիվ-ապրանքագիրը ստորագրված է միակողմանի’ միայն “Նաիրիտ” գործարանի կողմից: Ճի՞շտ է արդյոք, որ այս փաստը լավ իմանալով, էներգետիկայի նախարարությունը “աչք է փակել” եւ դատարանում չի պաշտպանել իր շահերը’ որպես պետական ընկերության 100 տոկոս բաժնետեր: Նորից նույն պատմությունը’ պետական հոգածություն օֆշորային ընկերության հանդեպ…

10. Կառավարությունը որպես “Նաիրիտ” գործարանի 10 տոկոս բաժնետեր հետեւո՞ւմ է, արդյոք, պայթյունի պատճառով առաջացած վերականգնողական աշխատանքների որակին եւ ժամկետին, եւ տեղյա՞կ է, թե ինչ “հոգնած” (գործարանի ապամոնտաժված տարածքից) մետաղական կոնստրուկցիաներ են օգտագործվում վերականգնողական աշխատանքների ժամանակ:

11. Պետական ո՞ր գերատեսչությունն է պատրաստ երաշխավորելու, որ “Նաիրիտի” նույն արտադրամասը չի պայթի այլեւս, քանի որ ըստ պատասխանատուների, “լուրջ” ներդրումներ եւ վերազինում է իրականացվում միայն պայթյունավտանգ արտադրամասում, եւ ինչո՞ւ հետաձգեց բազմիցս գովազդած գործարանի օգոստոսյան վերագործարկումը:

12. Ճի՞շտ է, արդյոք, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են “Նաիրիտի” երկարամյա աշխատակիցներ’ պայթյունի հետեւանքով վնասված արտադրամասից, իսկ պատճառը նոր պայթյունի անխուսափելիությունն է:

Երեւան, 12 հոկտեմբեր, 2009թ.



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ