ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, March 2, 2011 0:06 - 1 քննարկում

Դրսից եկած դեսպա՞ն, թե ավերիչ-էքսկավատրչիկ հեղափոխական:

“Ժամանակն է սարեր շուռ տալու”-Կրքերի բորբոքում ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից

Ում վրա է խաղադրույք  անելու ՊետԴեպը?

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը շարունակում է համառորեն կոչ անել հանրապետության «քաղաքացիական հասարակության» գիտակցությանը: Վերջին շաբաթներին Մերձավոր Արևելքում տիրող համընդհանուր սոցիալական խելահեղության պատկերին, ինչպես նաև Իրանի սահմանից դրանց անմիջական հարևանության գիտակցումից` Հայաստանի ցանկացած նորմալ քաղաքացու մարմնով սարսուռ է անցնում,իսկ ամերիկացի դիվանագետը «քաղաքացիական զարթոնքի» կարևորության մասին դասախոսությունների մի իսկական մրցավազք է սկսել: Փետրվարի 22-ին Յովանովիչը ելույթ ունեցավ քաղաքացիական մասնակցության Համաշխարհայի միության (CIVICUS), USAID и Counterpart international-ի հետ համատեղ «շատ ժամանակին» ստեղծած «Հայաստանի քաղաքացիական հասարակության ինդեքսի» շնորհանդեսին:Այլ հարցերից բացի նա մասնավորապես նշեց. «Որոշ պետությունների իշխանություններ,շատ ամուր են նստաց իրենց աթոռներին և չեն ուզում թողնել դրանք:Եվ երբ քաղաքացիական հասարակությունը օգնում է մարդկանց,նրանք առաջ են ընթանում դեպի հիմնարար փոփոխություններ,որոնք անհրաժեշտ են ինչպես հասարակությանը,այնպես էլ իշխանություններին:Եվ գալիս է պահը,երբ գիտակցում էս, որ արդեն եկել է սարեր շուռ տալու ժամանակը »:
Ահա արդեն մարտի 1-ին ամերիկյան դեսպանը դասախոսություն է կարդում Երևանի Պետական Համալսարանում «Հայաստանի քաղաքացիական հասարակությունը» թեմայով:
Մարի Յովանովիչը դիմելով ուսանողներին մեջբերեց ամերիկացի հանրահայտ գրող Մարկ Տվենին. «Հայրենասիրությունն այն է,երբ պաշտպանում էս երկրիդ շահը: Իսկ կառավարություններին պաշտպանում են, երբ վերջիններս դրան արժանի են»:
Յովանովիչի խոսքերով, Հայաստանն այսօր ի վիճակի է կառուցել հաստատուն,կայուն և արդար ժողովրդավարություն, որտեղ կլինի իշխանության մեջ և նրանից դուրս գտնվող ուժերի հավասարակշռություն: «Ինչպես որոշ ժամանակ առաջ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է ժողովրդավարության խորացում,քաղաքական երկխոսության ակտիվացում… եվրոպական չափորոշիչների հետևողական ներդրում քաղաքական,տնտեսական և հասարակակն կյանքի բոլոր ոլորտներում: Ակնառու է որ խնդրի լուծումը` խոսքի ազատության սահմանափակման, գաղափարների հասանելիության կամ քաղաքացիների հանրահավաքներ անելու և այդ գաղափարները պաշտպանելու իրավունքի մեջ չէ: Նույնիսկ, ընդիմության կողմից արտահայտված գաղափարներն ու քննադատությունը` պետք է դառնան քննարկման ու երկխոսության առարկա: Չէ որ ինչքան տեղեկացված լինի հասարակությունը,այնքան ավելի ճիշտ կլինեն նրա կողմից ընդունված որոշումները»,_ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը:
Նրա խոսքերով ամբողջ աշխարհում քաղաքական երկխոսության բևեռացման միտում է նկատվում, երբ ընդիմության քննադատությունը սխալ է համարվում, եվ ընդիմադիրներին համարում են հակահայրենասեր ու կաշառված: «Միայն թե անկեղծ քաղաքական երկխոսությունը հիմնված է այն հասկացության վրա,որ մենք բոլորս` նույնիսկ նրանք ովքեր մեզ հետ համաձայն չեն, ղեկավարվում են հայրենասիրական զգացմունքներով: Մենք կարող ենք ճիշտ լինել կամ սխալվել, բայց միայն Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի որոշումներ կայացնելու` ազատ երկխոսության և ազատ ու արդար ընտրության միջոցով»,_ ընդգծեց դեսպանը:
«Դուք չեք կարող ապրել մի երկրում,որի մասին երազել եք` եթե չգործեք: Կարող եք ընտրել հասարակ կամ ավելի ծանրակշիռ քայլեր,օրինակ կարող եք հավաքվել և մաքրել ձեր տան դիմացի այգին ,բայց և կարող եք հավաք կազմակերպել` ի պաշտպանություն ԶԼՄ-ների ազատության: Երկու դեպքում էլ դուք կնպաստեք Հայաստանի բարգավաճմանը»,_ ասաց Յովանովիչը:
Նախագահի նշած ժողովրդավարության խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման համար, Յովանովիչի կարծիքով անհրաժեշտ են խորքային և արմատական փոփոխություններ: «Ազատության,օրենքի և անձի պատասխանատվության բարձրացման համար Հայաստանում կպահանջվեն օրենքների, կազմակերպությունների և քաղաքական մշակույթի փոխարկումներ…Դրա համար անհրաժեշտ է օրենքի հետևողական կիրառում` և հարուստի,և աղքատի նկատմամբ,անհրաժեշտ է որ լրագրողների վրա հարձակվողները բռնվեն ու պատասխանատվության ենթարկվեն…Դրա համար անհրաժեշտ է որպիսզի կառավարությունը,Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, ԿԸՀանձնաժողովը, ոստիկանությունն ու կուսակցություններն ապահովեն առաջիկա ընտրությունների համապատասխանումը ոչ միայն միջազգային չափանիշներին,այլև Հայաստանի ժողովուրդների պահանջներին ու սպասումներին »,_ ընդգծեց դեսպանը:Ընդ որում Յովանովիչը նշեց, որ երբ կա ազատություն, քաղաքացիական հասարակությունը կարող է սարեր շուռ տալ. «Երբեմն իշխանություններն ուզում են,որ այդ սարերը մնան իրենց տեղում,սակայն երբ քաղաքացիական հասարակությունն ունի բավականաչափ աջակցություն` իշխանություններին հիմքային փոփոխությունների ուղղորդելու, դա հստակ նշան է,որ եկել է սարեր շուռ տալու ժամանակը»:
Հայաստանյան հարցերով փորձագետ Վիկտոր Յաղուբյանը իր հարցազրույցներից մեկում, Մարի Յովանովիչի ելույթը անվանել է «քաղաքական հռչակագիր»: Նրա խոսքերով . «այս հայտարարության կարևորությունը կայանում է պահի առոգանությամբ և քաղաքական հռետորության բառապաշարով: ԱՄՆ նախագահ Օբամայի և Պետքարտուղար Կլինտոնի աջակցությամբ` Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում սկսված թեժ քաղաքացիակն պատերազմների պատկերի վրա, հաշվի առնելով Իրանի անմիջական հարևանությունը` որտեղ ալեկոծումներ են ընթանում,հաշվի առնելով ամենաբարդ իրավիճակը Արցախյան թնջուկում և այլ մարտահրավերներ ու սպառնալիքներ, ժողովրդավարության մասին Յովանովիչի դասախոսությունները ընկալվում են կամ որպես ծաղրանք,կամ էլ Հայստանում «սարեր շուռ տալու» իրական կոչ»: Հատկանշական է , նշում է փորձագետը, որ Յովանովիչի խոսքը ժամանակային առումով համընկավ Խորհրդարանում «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ցուցադրական բողոքին, որը դեմ էր հանդես գալիս կոալիցիոն կուսակցությունների հայտարարությանը 2013թ-ի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի միասնական թեկնածությունը սատարելու մասին: Հարկ է նշել նաև, որ Հայաստանի ոչ կառավարական և հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից: Կարևոր է հիշեցնել նաև , որ Յովանովիչը 2005թ-ին ԱՄՆ-ի դեսպանն էր Կիրգիզիայում, այն ժամանակահատվածում` երբ «քաղաքացիական հասարակության» կողմից տապալվեց երկրի նախագահ Ասկար Ակաևը: Ինչպես հայտնի է, այդ երկրում մինչ այժմ չեն կարողանում վերականգնել պետական մարմինների գործնեությունը: Դրա հետևանքով տապալվեց նաև հաջորդ պրեզիդենտը` Կուրմանբեկ Բակիևը: Քաղաքական համակարգի փլուզման պատճառով 2010թ-ին Օշում տեղի անեցան նաև արյունալի բախումներ, էթնիկ հողի վրա:
Ավելացնենք նաև, որ Եմենի նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ` մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին Եմենում և Արաբական աշխարհի այլ երկրներում խռովություններ հրահրելու մեջ ,ասելով `«դավադրությունները ծրագրվում են Թել-Ավիվում` ԱՄՆ-ի վերահսկողությամբ»: Նախագահ Սալեհի կողմից կատարված այս մեկնաբանություններից քիչ անց ,Սանայի համալսարանական հրապարակում հավաքված ընդդիմադիր ակտիվիստները հակակառավարական կարգախոսներ են վանկարկել և մեղադրել իշխանություններին առնվազն 24 ընդդիմադիրների սպանության մեջ:Նախագահի առաջարկը ընդդիմադիր կուսակցություններից ազգային միասնության կառավարություն ձևավորել` մերժվել է, և վերջիններս միացել են հիմնականում ուսանողնեի կողմից անցկացվող բողոքի ցույցերին:


Հիկսոս


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ArMen S. (Glendale)
Mar 2, 2011 7:36