ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, October 22, 2011 12:11 - 1 քննարկում

Պահպանել պատմական միջավայրը

Երեկ «Անի պլազա» հյուրանոցում համագումար էին հրավիրել ՀՌԱԿ-ից հեռացված Էդվարդ Անտինյանը եւ ինչ-որ մարդիկ: Ներկաների մեծ մասը, ինչպես պարզվեց մեր զրույցներից, չգիտեր ինչու է եկել, շատերը կուսակցական էլ չէին, ինչպես, օրինակ, Մշակույթի նախարարությանը կից հուշարձանների պահպանության վարչության պետ Վլադիմիր Պողոսյանն ու նրա աշխատակիցները: Համագումարի մասնակիցների մանդատները կնքված չէին, նրանց հրահանգված էր լրագրողների հետ չխոսել: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը հայտնել էր, որ Անտինյանը չի կարող համագումար հրավիրել, քանի դրա համար պետք է համոզի իր համագումարին գալ այն մարդկանց, որոնք քվեարկել էին իրեն կուսակցությունից հեռացնելու օգտին: Դրանք, ըստ Առաքելյանի, կուսակցության օրինական, կնքված մանդատներով պատգամավորներն են: Անտինյանի համագումարը տեւեց մեկ ժամ, բայց հասցրին եւ կանոնադրական փոփոխություններ կատարել, եւ վարչության նոր կազմ ընտրել, եւ մեղադրել Առաքելյանին: Ըստ Անտինյանի, Հ. Առաքելյանը 2009-ին փորձել է միավորվել եւ ՀՀԿ-ին, եւ ԲՀԿ-ին, եւ ՕԵԿ-ին, սակայն ապարդյուն: Համագումարից հետո Անտինյանին հարցրինք, թե ինչ էր նշանակում մանդատների վրա կնիքի բացակայությունը եւ ինչպես կարող է նման համագումարը իրավական ուժ ունենալ: «Վաղուց կնիքը չի կարեւորվում, այլ կարեւորվում է ստորագրությունը: Անգամ հաշվետվությունների տակից է կնիքը հանված, անգամ բանկերին է զգուշացված, որ կնիքը հանեն»,- նկատեց նա: Երեկոյան Հարություն Առաքելյանի կազմավորած ՀՌԱԿ հանրապետական վարչությունը հայտարարություն տարածեց, տեղեկացնելով, որ «Անի պլազա»-ում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» ողջ աշխատակազմով կառույցի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանի գլխավորությամբ ժողով են գումարել, եւ որ ժողովին է հայտնվել ՀՌԱԿ-ից վտարված Էդ. Անտինյանը, եւ պետական ձեռնարկության ժողովը անվանափոխվել է` դառնալով ՀՌԱԿ համագումար:

Սյուզաննա Պողոսյան –



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Oct 22, 2011 15:11