Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, August 4, 2011 14:41 - չքննարկված

Տիկին նախարար, այ տիկին նախարար… Տո այ ղամմազ…

ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ.թե՞ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Չորեքշաբթի, 03 Օգոստոս 2011 01:53

Գրել է SERGO

3 Comments
 «ԲՆԱԲԱՆ.ԱՄ»-ի ԸՆԹԵՐՑՈՂԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ է. «ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է,ՄԵՋՏԵՂ ՀԱՆԵԼԸ՝ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ» , հրապարակում ենք խմբագրություն ուղարկված նամակը:

Օգոստոսի երկուսին,Երեւանի ժամանակով 9.50-ին «Երկիր Մեդիա»հեռուստաալիքի առավոտյան թողարկման երաժշտական ընդմիջման ժամանակ ցուցադրվեց (հնչեց) Մեծն Կոմիտասի «Գարուն ա, ձուն ա արել» երգի «ժամանակակից» տարբերակ`տեսահոլովակը(կլիպը): Երգչուհու անունը չգիտեմ,կռահում եմ,որ ինձ չհետաքրքրող հերթական «աստղիկ»ներից մեկը պիտի լինի (այլապես ինչ գործ ունի հեռուստատեսությունում):Եւ ինչ՝ այս երգչուհին, հավանաբար չհասկանալով, իրեն թույլ էր տվել աղավաղել հանրահայտ երգը («հասանք սերվիսին»):Երաժշտության գիտակներին անշուշտ հայտնի է,որ մինոր տոնայնությունում ձայնաշարի իջեցված երկրորդ աստիճանը բնորոշ է արաբա-թուրքական լադերին,ինչն էլ որ հնչեց՝ ծակելով ականջներս ու բորբոքելով ներվերս:

Զարմանալի՞ էր,իհարկե ոչ:Ես մեկ անգամ չէ, որ ելույթ եմ ունեցել հայ երգի այսօրվա աղավաղման ու բռնաբարման առթիվ, քանզի ասել եմ եւ կրկնում եմ՝ սա պետական մտահոգության խնդիր է, քանզի առկա է ոտնաձգությունը դարերի խորքից եկած հայ արվեստի դեմ՝ ի հեճուկս թշնամյաց՝ անկախ այն բանից` երեւույթը միտումնավոր է, թե չգիտակցված,քանզի հայտնի է՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:

Եւ նորից «օրհնյալ բերանս» բացած պիտի դիմեմ մշակույթի նախարար(էլ մշակույթի նախարար մնաց՝ գիշեր ցերեկ քարկոծում են) Հասմիկ Պողոսյանին, ասելով՝ տիկին նախարար,այ տիկին նախարար, մեջբերածս մտքերը պիտի լինեն Ձեր,առաջին հերթին՝ Ձեր մտահոգության ոլորտը, քանզի Դուք աշխատավարձ եք ստանում Ձեր գործունեության համար:Ստանալով աշխատավարձ ժողովրդի մուծած հարկերից, դեմ եք գնում նրա մշակույթին,քանզի, կամ գործից անտեղյակ եք, կամ էլ անզոր(ավելի վատ) դիմացն առնելու «հանճարեղ ինքնագործունեությունների»: Այս դեպքում նորից պիտի կրկնեմ գումարելիների եւ գումարի համեմատության պատմությունը: Իսկ եթե անտարբեր եք, նույնպես հանցագործություն է, քանզի Ձեր նմանների անտարբերությունը եւ ժող.մշակույթի հանդեպ հանցավոր մոտեցումը առաջացնում է հայի հակառակորդի վայնասուն հաչոցը, թե,այ տեսեք, ձեր երգերից մեր լադերի հոտն է գալիս,որովհետեւ դուք ոչինչ չունեք,որովհետեւ այն ինչ երգում եք, ասում եք , գրում եք, պատմում եք….բոլորը մերն են: Սա եք ուզու՞մ տիկ.նախարար: Մեծ մտավախություն ունեմ, որ պատմության մեջ պիտի մտնեք որպես մշակույթի ամենա«անմշակ» նախարարը: Հոգ չէ, հո՞ կմտնեք պատմության մեջ…

Երկու բան եմ ցանկանում՝ կտրել այն անձի ձեռքը, ով նմանօրինակ աղբը հեռուստատեսությունով ժողովրդին մատուցելու թույլատրություն է տալիս::Իսկ նախարար Հասմիկ Պողոսյանին մաղթում եմ մի երազ, պայմանով, որ առավոտյան գալով աշխատանքի, պատմի իր մտերիմներին՝ «Երազ տեսա,Կոմիտասը մոտս եկավ…փայտը ձեռին»…:

Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել

 

Հ.Գ. Ողջունում ենք և մենք պատրաստ ենք մեր բոլոր ընթերցողների մտահոգությունը ազգային խնդիրների շուրջ բարձրաձայնել:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ