ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, February 8, 2010 16:19 - 2 քննարկում

Ալիևը ընտրեց Սադամ Հուսեյինի վախճանի ուղին

16:01 • 08.02.10
Ալիևի ուղերձը Եվրոպային. Ադրբեջանը արևելյան միապետություն է

Ադրբեջանն արևելյան տիպի միապետություն է` սուլթանաթ, այդ սուլթանաթը չի հայտարարում Եվրոպայից իրեն դուրս դնելու մասին, բայցև չի ուզում հրաժարվել կառավարման, հասարակական կյանքի կազմակերպման առկա ձևերից: Այս ազդակներն է նկատում քաղաքագետ, Ժողովրդավարության և խաղաղության երևանյան կենտրոնի ղեկավար Արմեն Մինասյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում: Ներկայացնելով այդ հարցազրույցի մյուս հիմնական ուղերձները` Մինասյանն առանձնացնում է նաև այն, որ
– Ադրբեջանը չի ընդունում որևէ քննադատություն` «մենք արդար ենք, մենք մեղավոր չենք, մեղավոր է մնացյալ աշխարհը» բանաձևումով,
– խնդիրների առկայությունը չի ժխտում, բայց և դրանց լուծման ցանկություն էլ չի արտահայտում, որովհետև «ժողովուրդն է այդպես ուզում»,
– հնչած ճշմարտությունը չի վիճարկվում, սակայն լսելը տհաճ է,
– աշխարհին հստակ ասվում է` ժողովրդավարությունն Ադրբեջանում չի համընկնում արևմուտքում եղած տրադիցիաների հետ, և դա Ադրբեջանի իշանությունները խնդիր չեն համարում,
– արձանագրվում է, որ ոչ թե Ադրբեջանը Եվրոպայի ու աշխարհի կարիքն ունի, այլ նրանք՝ Ադրբեջանի:

Քաղաքագետը նաև նկատում է, որ երբ եվրոպացի լրագրողը Ալիևին հիշեցնում է, որ Ադրբեջանը ԵԽ անդամ է, Ալիևը սպառնում է, առաջին հերթին հենց Եվրոպային, որ թույլ չի տա ժողովրդավարությամբ ապակայունացնել իր երկիրը: «Սա միտում չէ, սա արդեն քաղաքական գիծ է` հստակ ձևակերպված: Ըստ որում` դա ասվում է ոչ թե ադրբեջանական հեռուստատեսությամբ, այլ ողջ Եվրոպայում սփռվող լրատվամիջոցով»,- նշում է քաղաքագետը:

Արմեն Մինասյանը ռեպլիկի կարգով հավելում է, որ աշխարհը հասարակական զարգացումների հսկայական փորձ է կուտակել, և այդ փորձը հուշում է, որ եթե մի երկիր, ունենալով նավթային ու գազային հսկայական եկամուտներ, չի զարգանում ժողովրդավարական ճանապարհով, այդ եկամուտները հավասար բաշխելու մեխանիզմներ չի մշակում, ողջ տարածաշրջանի և իր հարևանների համար մարտահրավեր է դառնում:

Որպես օրինակ նա նշում է Հարավ-արևելյան Ասիան, Կարիբյան ավազանը, Գվիենայի ծոցը, Պարսից ծոցը, որտեղ նավթադոլարների հոսքին զուգընթաց խորանում են ավտորիտարիզմի միտումներն ու թեժանում է սպառազինությունների մրցավազքը: «Ալիևն իր հարցազրույցով ապացուցեց, որ այս օրինաչափությունը սկսել է գործել նաև կասպիական ավազանում: Դրա համար կարևոր է, որպեսզի աշխարհը և հատկապես Եվրոպան ավելի էֆեկտիվ մեխանիզմներ կիրառեն այս զարգացումները կանխելու և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացները խթանելու համար»,- եզրակացնում է Ժողովրդավարության և խաղաղության երևանյան կենտրոնի ղեկավարը:

Tert.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

papin
Feb 10, 2010 22:43