ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, December 22, 2011 3:26 - 6 քննարկում

Ովքե՞ր են կանգնած ՀայՌուսԳազԱրդ-ի հայաստանյան գրասենյակի հայազգի թափթփուկների թիկունքին…

Փաստաբանի գազի հաշվիչը տարվել է անհայտ ուղղությամբ

Իրավունք մեկնաբանություններ չկան

Print Friendly

Դեկտեմբեր 16, 2011 17:18

Share

ՀԱՅՑՎՈՐ՝ ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, այսօր ժ. 14.00-ին սկսվեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության դեմ Գեւորգ Դավթյանի վնասների հաշվառմամբ գազամատակարարումը վերականգնելու պահանջի մասին հայցի նախնական քննությունը:

Հայցվոր Գեւորգ Դավթյանը «Ջի Էյ Դավթյաններ» ԱՊԸ փաստաբանական գրասենյակի նախագահն է, իսկ պատասխանողը՝ Լիդյա Մնացականյանը՝ «ՀայՌուսգազարդի» իրավախորհրդատուն:

Հայցվորը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 20-ին գազի ցուցմունքներ վերցնող աշխատակցուհին, առանց զգուշացնելու, հանել է իր՝ Դավիթաշենում գտնվող բնակարանի գազի հաշվիչը, որի արդյունքում դադարեցվել է բնակարանի գազամատակարարումը: «Հաշվիչը հանելուց եւ այն անհայտ ուղղությամբ տեղափոխելուց հետո, այնտեղ դեռեւս գտնվող աշխատակցուհին պատճառաբանել է, թե իբր հաշվիչի վրա ինչոր արտաքին ազդեցություն, մասնավորապես` ծակ կա: Այդ աշխատակցուհին տիկնոջս օրինական պահանջներին, այն է` «Դուք ո՞վ եք հանդիսանում, ի՞նչ իրավունքով եք առանց բաժանորդի գիտության ու ներկայության դադարեցնում, առավել եւս հանում հաշվիչը` պոկելով կապարակնիքները, անգամ չկազմելով որեւէ արձանագրություն» հարցին ի պատասխան, անվայել պահվածքով, վիրավորական տոնով, պատասխանել է. «Կգնաս համապատասխան մարմին եւ քո հարցերն էլ համապատասխան ձեւով կլուծես», -դատարանին տեղեկացրել էր հայցվորը:

Գազի գրասենյակի աշխատակցուհին հացվորի տեղեկացմամբ չի ներկայացրել իր կարգավիճակը հաստատող որեւէ փաստաթուղթ, գործել է բացառապես ապօրինի եւ խախտել բաժանորդի իրավունքները: Արդյունքում հանվել է հաշվիչը եւ դադարեցվել բնակարանի գազամատակարարումը: Գ.Դավթյանը մտավախություն ուներ, որ «Հաշվիչի հետ կարող է կատարվել ցանկացած գործողություն եւ այն ամբողջությամբ փորձվի վերագրել բաժանորդին»:

Հաշվիչի հանման հաջորդ օրը Գ.Դավթյանը կատարվածի մասին դիմում-բողոք է ուղարկում «ՀայՌուսգազարդի» տնօրինությանը: Իսկ հոկտեմբերի 26-ին նա գրավոր դիմում-բողոք է ներկայացնում նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ խնդրում վարույթ հարուցել: Հանձնաժողովը հոկտեմբերի 31-ին իսկապես վարույթ հարուցեց եւ պարտադրեց 3 օրվա ընթացքում անմիջապես սկսել գազամատակարումը: Չնայած դրան, մինչ օրս պատասխանողը ոչ միայն չի վերականգնել բնակարանի գազամատակարարումը, այլ չի ուղարկել որեւէ փաստաթուղթ, հաշվարկ խախտման մասին:

Ձմռան նախաշեմին հայցվորը հարկադրաբար գնել է էլեկտրատաքացուցիչներ եւ փորձել այդ կերպ տաքացնել բնակարանը: «Քանի որ իմ բնակարանը ձմռանը տաքացվում է գազով վառվող կաթսայի միջոցով, ուստի ձմռան նախաշեմին գազամատակարարման դադարեցումը էական վնասներ է հասցնում ինձ: Վերջինովս պայմանավորված, ի համեմատ գազամատակարարման ծառայությունների, ավելի մեծ գումարներ են ծախսում»,- «Aravot.am»-ին ասում է Գ.Դավթյանը:

Ի դեպ, հայցվորի տան սնուցող գազի գծի գազահաշվիչ սարքը տեղադրված է արտաքին պարսպի վրա` ընդհանուր փողոցի վրա տեղակայված պլաստմասսե արկղի մեջ, որի դռնակը ամուր փակված է եւ պատասխանողի աշխատակիցների կողմից դռնակը կապարակնիքված է:

Ուշադրության արժանի է այն, որ հայցվորին պատկանող առեւտրային հաշվիչ սարքը տեղադրված է հայցվորի սեփականությունից դուրս գտնվող տարածքում, հետեւաբար, հայցվորի պայմանագրային պարտականությունների մեջ չի մտնում ոչ սարքի պաշտպանությունը անցորդներից, ոչ էլ հատկապես պատասխանողի գործողություններից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի համաձայն էլ, ուր սահմանված է վնասների հատուցումը. «Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաեւ չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)»:

Գեւորգ Դավթյանը հայտնեց. «Փորձում էի սույն հարցը կարգավորել պատասխանողի հետ բանակցությունների միջոցով, սակայն ապարդյուն, ինչի հետեւանքով էլ որեւէ պատասխան իմ դիմումին չի տրվել: Այնինչ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը հստակեցնում է կարճ ժամանակում պատասխանի տրամադրման պարտավորությունը»:

Հայցվորը խնդրում էր պատասխանողին պարտավորեցնել անմիջապես վերականգնելու սեփականության իրավունքով պատկանող Դավիթաշեն 2-րդ փ. 48 Ա հասցեում գտնվող բնակելի տան գազամատակարարումը` հաշվի առնելով նաեւ գազամատակարարման դադարեցման ժամանակահատվածում իրեն հասցված վնասները: Նա հայցադիմումը լրացրեց վնասների հաշվարկների մասով, 26.200 ՀՀ դրամին՝ պահանջելով նաեւ իր, որպես փաստաբանի, որպես խելամիտ վարձատրության հասցրած ՝ 100 000 գումար:

Դատավորը փորձեց ճշտել, թե ինչպես է փաստաբանը վնաս կրել, Գ.Դավթյանը պատասխանեց, որ կորցրել է լրացուցիչ աշխատաժամանակ:

Իր հերթին պատասխանողը հակընդդեմ հայց ներկայացրեց, որով պահանջում էր պատասխանողից բռնագանձել 151 766 ՀՀ դրամ: Սակայն դատարանը խորհրդակցական սենյակ մտնելուց եւ վերադառնալուց հետո մերժեց հակընդդեմ հայցը, քանի որ պարզվեց, որ նմանատիպ պահանջ կա Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում եւ նշանակվել է անգամ դատական նիստի օրը՝ փետրվարի 3-ին:

Լրացուցիչ հայցապահանջի եւ այս որոշման մերժման դեմ առարկություններ ներկայացնելու համար պատասխանողը միջնորդեց, որպեսզի հետաձգվի նիստը:

Այն նշանակվեց գալիք տարվա փետրվարի 28-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
ՄԻՋԱՄՏՈՒՄ. Զարմանալ և վշտանալ կարելի է հայ դատավորների անմարդկային (էշական) որոշման վրա, թե դատը հետաձգվում է փետրվարի 28-ին: Դատավոր Սիմիզար (Սմսար) Հովսեփյանը (իսկականից որ սմսար, քչերը գիտեն թե դա ինչ է) պատկերացում իսկ չունի, թե ինչ է նշանակում ձմռան ամիսներին գազազրկել բնակարանը, որտեղ հավանաբար նաև երեխաներ կան: Այդ «սմսարին» ինչպե՞ս կարելի է վստահել արդարադատությունը: Փոխարեն առաջին պահանջը լինի «միացնե՛լ գազամատակարարումը, իսկ փոխադարձ պահանջների հարցը լսել հետագայում», այդ դոնկիխոդյան Սանչո-Պանչոն տեսեք թե ինչ որոշում է կայացնում:
Իսկ իշխանություննե՞րը:
Նրանք զբաղված են ռուս-հայկական տնտեսական կապերի փչացմամբ և անվանարկմամբ…
ՆԱՐԵԿ, ՖՐԱՆՍԻԱ



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Լուսարփի
Dec 22, 2011 10:53