Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, May 7, 2009 10:55 - 1 քննարկում

Անգրագիտությունը, հատկապես վերնախավում , տանում է ինքնավերացման

ԱՐՄԵՆ Բ.
May 7, 2009 1:10

Համշենահայերի հետ կապված խնդիրը այդքան հեշտ չէ և ամենեվին էլ պետք չէ այդ հարցին զգացմունքնրով մոտենալ:Նախ պետք է իմանալ ին՞չքանով են համշենահայերը պատրաստ ընդունելու իրենց հայ լինելը(մի քանիսի «մեղաները» հարկավոր չէ հիմք ընդունել)Կա Ալիյե Ալտ անունուվ գրող,համշենահայ,որը գիտի իր հայկական ծագման մասին,իսկ իր գրված («Համշենի հայերը »)գիրքում նա համշենցիներին հարցում ունի,ա՞րդյոք գիտեն Հայաստանի ,հայերի մասին և ցեղասպանության մասին:Մեծամասնությունը չգիտի,իսկ ամենակարեվորը ,ոչ ոք չի նշում, որ իրենք հայ են:Այսինքն ասել կուզեմ,որ մեծ աշխատանք է պետք,նախ իրենց ներսում:Ամենեվին էլ զգացմունքներուվ լուծվող հարց չէ:Իսկ կապված Թուրքերի կողմից այդ գործոնի օգտագործումը ի վնաս Հայաստանի կասկածել չի կարելի:Վստահ եղեք ,որ համշենահայի տեղ կգան թուրք գործակալներ:Այդ քաղաքականությունը կատարվում է Հունաստանի հանդեպ:Հունաստանի հյուսիս-արեվելքում(Մակեդոնիա-Թրակի) մուսուլմանական բնակչությունը մեծ քանակ է կազմւմ:Որոնց թվում կա նաև պումակ կոչվող ժողովուրդ,որը բացարձակապես կապ չունի թուրքական ցեղի հետ(որոշ մասագետների կողմից համարվում են իսլամ ընդուած սլավոններ(դիմագծերը սլավոնական են)մյուս հատվածը համարում է իսլամ ընդունած թրակացիներ)Թուրքիայի կառավարությունը նրանց համարում է թուրքեր(որը իհարկե չեն ընդունում պումակները)և վերապատրասման պարտրվակով կարողանում է որոշ մարդկանց տանել Թուրքիա,իսկ իրենց(պումակների) փոխարեն արդեն հետ են ուղղարկում թուրքերի:Այդ ձեվով ցանկանալով Թրակիայում արհեստականորեն մեծացնել թուրք բնակչության քանակը(նպատակը Թրակիայի Թուրքական Հանրապետության ստեղծումը):Մեր պետության ազգային անվտանգության հարցով զբաղվող մարդիկ եթե պատմություից անգրագետ են,գոնե ժամանկակից պատմությունը աչքի առաջ ունենան:Այն ինչ Թուրքիան կատարում է Եվրոմիության անդամ,ՆԱՏՕ-ի անդամ երկրի հանդեպ,կասկածից վեր է որ Հայաստանի հանդեպ կգործի ավելի ազատ ու համարձակ: Ավելի ճիշտ կլինի առաջին հերթին Հայաստանի բնակչությանը վերադարձնել հայկականին,հետո նոր մտածել դարերով հայկականությունից կտրված ժողովուրդների դարձի մասին:

Մի քանի տարի առաջ մեծ վեճ էր բորբոքվել թուրքերի և հույների մեջ,փախլավայի ազգային պատկանելիության համար:Թուրքերը ասում էին ,որ իրենցն է,հույները պնդում էին հակառակը:Նույնը կարելի է ասել դոլմայի մասին,լահմաջուի մասին,բաստուրմայի մասին և այլ կերակրատեսակների մասին,որոնց թուրքերը պարզապես ազգայնացրել են և հակառակը ապացուցել անհնար է,մանավանդ որ չեն ուզում հասկանալ:Խնդիրը այն է,որ թուրքացնելով հայ կանանց,նրանք իրենց իմացածը պարզ է օգտագործել են ,պատրաստել են իրեց երեխաների,թոռների համար,և դա իրոք եղել է այդ կանանց համար իրենց ագային խոհանոցը:Բայց քանի որ երեխաները և թոռները արդեն թուրքեր են ծնվել ու մեծացել,այդ ամենը ընդունել են որպես թուրքական (հասկանալի է հայկականի մասին խոսք լինել չէր կարող) Իսկ որ Հայաստանում են աղավաղում այդ բոլորը,արդեն անհասկանալի է:Եվ աղավաղում են անունները:Օրինակ իմ համար անհասկանալի է,թե ի՞ն’չու մեր հայկական մածունը հանկարծ խառնվելով ասենք ելակի հետ,դառձել է յոգուրտ,չ՞էր կարող լինել մածուն ելակի համով ասենք:Չ՞է որ յոգուրտը հենց նշանակում է մածուն:Դե հիմա մի քանի տարի հետո հայ երեխային բացատրի որ մածունը հայկական է,առավել եվս ,որ մածունն ու յոգուրտը նույն բանն են:Հետո զարմանում ենք ,որ մեծահասակները չեն հասկնում ու ընդունում,որ ՈՒրարտուն և Արարատյան թագավորությունը նույն է,այլ ոչ թե տարբեր բաներ:

«ֆիլտրերի» տեղադրման ամենա հարմար և ճիշտ ձեվը պետականորեն ,ճիշտ ,ազգային արժեքներից սնվող դաստիրակությունն է:Հակառակ դեպքում՝ տեսնում ենք պատկերը: Անգրագիտությունը ,հատկապես վերնախավում , տանում է ինքնավերացման



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ
May 7, 2009 12:23