ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, May 14, 2010 13:57 - 2 քննարկում

ՎՍՏԱՀԵ՞Լ, ԹԵ՝ ՈՉ

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Դիվանագիտական, ռազմավարական գիտելիքների պակասը մոտ ապագայում մեր ողջ ազգին կանգնեցնելու է փաստի առաջ: Իսկ ինչ վերաբերվում է նախագահի դեմագոգիկ պահվածքին, սա զուտ ապարդյուն փորձեր են իր հորինած “ֆուտբոլային դիվանագիտության” ընթացքում թույլ տված սխալները սրբագրելու, մեզ՝ ազգին համոզելու համար, թե ինքը ճկուն դիվանագետ է ու իր քայլերը հաշվարկված են շախմատային անթերի ճշգրտությամբ, որի արդյունքում պարտվող կողմը լինելու է Թուրքիան: Դա աբսուրդ է ու զուտ իմիտացիա սեփական դիրքերն ամրապնդող եւ իր
խաթարված վստահությունն ու հեղինակությունը վերականգնող:
Իրականությունը դժվար չէ կռահել. ու՞մ է գաղտնիք, որ մեր նախագահը չունի
բավարար բառապաշար գրագետ հայերեն ազատ արտահայտվելու, չի փայլում
հռետորական արվեստով ու ընթերցում է, սերտում հայրենասիրական պաթոսով լեցուն, հատուկ պատվերով գրված ճառերը, ( բոլոր ճառերի հեղինակը երրորդ մարդ է) որը չի կարող համոզիչ ու հուսադրող լինել, քանզի նախագահը ի սկզբանե թուրքական սիրախաղի որոգայթում հայտնվելով, գերտերություններին դուր գալու համար մեծ ճիգեր է գործադրում, իրականում ասում է մի բան, բայց անում լրիվ հակառակը՝ այն, ինչ պարտադրում են գերտերություններն ու Թուրքիայի վերնախավը: Խոսքի ու գործի մեջ հակասություններն ակնբախ են:
Հայրենասիրությունը էություն է. ի ծնե գեներից եկող, արյան բաղադրության մեջ, այն հորդորելով, քարոզով, պատվաստովի, ձեռքբերովի լինել չի կարող…
Պահանջատեր մարդը երբե’ք ծնկի չի գա, պահանջատեր մարդու ճանապարհը մեկն է՝ պայքարել մինչեւ պատմական արդարության վերականգնում, մինչեւ հաղթանակ…
Եթե նախագահն իրոք պահանջատեր էր եւ ի սկզբանե հետամուտ էր հասնելու Հայկական «Նյուրնբերգ»-ի հաղթանակին, ինչպե՞ս կարող էր իրապես պահանջատերը, Հայ-դատի գաղափարների կրողն ու նվիրյալը այդքան սողար ու ծնկեր թուրքի առաջ, եթե ինքը չուներ ինքնասիրության, արժանապատվության զգացում, թող ամբողջ ազգին թուրքի առաջ ծնկի չբերեր, իր ֆանտաստիկ գաղափարների պատանդը չդարձներ: Երբ մտովի մի պահ հիշում եմ Հայաստանում ու Թուրքիայում կայացած Ֆուտբոլային խաղերը եւ մեր նախագահի ինգնագոհ, քծնվող պահվածքը, (ամեն մի գոլից հետո) Գյուլի հետ ժպտերես ձեռքսեղմումի պահը, ես ինձ պարտված եմ զգում, իմ հպարտությունն ու արժանապատվությունը ոտնահարված: Էլ չեմ ասում Շվեյցարիայում հոկտեմբերի 10-ին պրոտոկոլների ստորագրման պահը, Դավութօղլու նենգ ժպիտը, որը հաղթողի ժպիտ էր, որը սիրտս խոցեց դաշույնից էլ ուժեղ:
Երբ    վերջին     ժամանակներս     լսում    եմ   հեռուստաեթերից     նախագահի
հայրենասիրական ելույթները սփյուռքի գաղթօջախներում՝ հատկապես Տեր-Զորում եւ վերջինը՝ Ամերիկայի 28-րդ պրեզիդենտ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ գերեզմանի մոտ, փորձում եմ ինքս ինձ համոզել, որ նախագահը ազգի մոլորյալ զավակն է. դարձի է եկել ու զգացել է իր սխալ քայլերը, կամ նախագահը փորձում է ի ցույց դնել ընթացքում ձեռք բերած դիվանագիտական, ռազմավարական գիտելիքների պաշարը, ապա Ամերիկա կատարած այցի արդյունքների հանրագումարը ցույց կտա, թե արդյո՞ք նրա մտքի ու իղձերի արգասիքն է հասնել Հայկական «Նյուրնբերգ»-ի հաղթանակին, թե՞ այդ ճառերը գրող մի հայորդու սրտում ծոցած հեռավոր երազանքն է, որը հնչելով նախագահի շուրթերից խաբկանքի մեջ է պահում աշխարհասփյուռ հայությանը, իսկ նախագահը հստակ հրահանգներ ունենալով գերտերություններից, որոնք հովանավորում են Թուրքիային, դառնալով նրանց կամակատարը, ազգի թիկունքին իր սեւ գործն է անում, դուր գալով ու հաճոյանալով նրանց, ապահովում է նախագահի աթոռին երկար կառչելու տարիները: Մենք արդեն տեսանք նախագահի կամայականությունը.      ազգի    թիկունքին   ապրիլի  22–ին Շվեյցարիայում “ճանապարհային քարտեզի” ստորագրման եւ նորից Շվեյցարիայում հոկտեմբերի 10-ին բուն պրոտոկոլների ստորագրումը, երբ արհամարեց ոչ միայն սփյուռքի, վստահաբար կարելի է ասել համարյա ողջ ազգի կարծիքը: Միամիտ մարդը միայն կխաբնվի այս ճառերի բովանդակությունից: Նախագահը տեղ չի թողել իր խոսքերին վստահելու :
Ինչքանո՞վ  է նախագահի  խոսքն  ու    գործը  համահունչ. զինվենք համբերությամբ, ցույց կտա ժամանակը։ Վստահե՞նք, թե՝ ոչ:
Աստված պահապան մեր ազգին:
Բրյուսել, Բելգիա



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արամ Մկրտչյան
May 15, 2010 3:03